Հրաչյա Մանուկյան. գրքեր

Հրաչյա մանուկյանը անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ է, հայր և «Թրութլի» սոցիալական հարթակի համահիմնադիրը:


Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները

Կամքի ուժ

Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Դուք կբացահայտեք, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը` նույնիսկ առանց գիտակցելու: Սովորություններն այնքան տարածված են հասարակության մեջ և այնքան խորն են մտած յուրաքանչյուրիս առօրյա, որ դրանց հաղթահարման համար գիտակցության որոշակի վիճակ և կամքի ուժ է հարկավոր, ինչը հաճախ մեզ մոտ բացակայում է: Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ: Գրքում կառնչվեք ամենատարածված սովորությունների հետ` ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզեք, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը` ինչպես պետք է դրանք ղեկավարել: Մանրամասն >>

Փոխիր կյանքդ

Փոխիր կյանքդ

Գիր­քը հաջողության, նպա­տա­կաս­լա­ցու­թյան, ի­նք­նա­զար­գաց­ման, ֆի­նան­սա­կան ա­զա­տու­թյան, մարդ­կային մտա­ծե­լա­կեր­պի և փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին է: Հե­ղի­նա­կը պատ­մում է, թե ի­նչ պետք է ա­նել նպա­տակ­նե­րին հաս­նե­լու, ա­նվերջ ի­նք­նա­կա­տա­րե­լա­գործ­վե­լու, կյան­քում ա­ռաջ շարժ­վե­լու և եր­ջա­նիկ լի­նե­լու հա­մար: Գիր­քը գր­ված է Հա­յաս­տա­նի պայ­ման­նե­րում և հիմն­ված է հե­ղի­նա­կի անձնա­կան փոր­ձի վրա: Այն նա­խա­տես­ված է եր­կու տե­սա­կի մարդ­կանց հա­մար. նրանց, ով­քեր կյան­քում ո­րոշ չա­փով կա­յա­ցել են, ապ­րում են բո­լո­րի պես, բայց հաս­կա­նում են, որ ի­րենց կյան­քում պետք է ի­նչ­–որ բան փո­խել, և նրանց, ով­քեր դեռ ո­րո­նում­նե­րի մեջ են և դեռ չեն գտել ի­րենց տե­ղը կյան­քում: Գրքում ընդգրկված խոր­հուրդ­նե­րը պարզ են և հաս­կա­նա­լի: Ձեզ մնում է մի­այն ըն­դու­նել դրանք և կի­րա­ռել սե­փա­կան կյան­քում: Մանրամասն >>

Փոխիր կյանքդ-2

Փոխիր կյանքդ-2

Գիրքը հեղինակի «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների օգնությամբ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` գտնվելով Հայաստանում: Մանրամասն >>

Տարբեր ճանապարհներ

Տարբեր ճանապարհներ

Գիրքը Հայաստանում մեծացած և արտագաղթած երկու ընկերների կյանքի պատմությունն է, որոնցից մեկը դառնում է միլիոնատեր, մյուսը՝ մուրացկան, և բաժանումից տասնյակ տարիներ անց նրանք պատահական հանդիպում են ԱՄՆ-ում: Ինչո՞ւ նրանց կյանքի ճանապարհները տարբեր ուղղություններով գնացին: Մանրամասն >>

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»