Get Adobe Flash player
Get Adobe Flash player

Չարլզ Չապլին՝ «Երբ ես ինձ սիրեցի»

Հեղինակ`

Հանդիպում հոգեբանի հետ

Իմ ամենասիրելի դերասաններից մեկը, մարդ, ով ստեղծեց բարության, պարզության մի կերպար` Չարլզ Չապլին: Սակայն ես չեմ ներկայացնի նրա կենսագրությունը, այլ կպատմեմ նրա մասին իր իսկ խոսքերով: Իր 70-ամյակին նա մի ճառ է ասել, որը մնացել է որպես ուղերձ, կոչ բոլոր մարդկանց: Երբ կարդացի այն, այնքան հոգեհարազատ թվաց, քանի որ ես էլ կարծում եմ, որ մենք նախ պետք է սիրենք մեզ, մեր անձը, որպեսզի կարողանանք սիրել ուրիշներին: Ոչ, չկարծեք, որ դա ինքնահավանությունն է, եսասիրությունը կամ էլ գոռոզությունը: Դա ավելի շուտ ինքնահարգանքն է:

Կարդալ ավելին

Հանդիպում հոգեբանի հետ

Հեղինակ`

Հանդիպում հոգեբանի հետ

83-ամյա պապիկը շփոթության մեջ էր: Արդեն 20 տարի էր, ինչ նրանից հեռացել էր կինը, երեխաներին նա հազվադեպ էր տեսնում, ընկերներն այլևս չէին ուզում նրա հետ հանդիպել: Պապիկը փորձում էր հասկանալ պատճառները, երկար մտածում էր, վերհիշում, վերլուծում, փորձում էր հասկանալ, ինչը այնպես չի արել, բայց կարծես ամեն ինչ նորմալ էր, ոչինչ չէր հասկանում: Պապիկը գիտեր, որ իրեն քիչ է մնացել ապրելու, հիվանդությունն արդեն զգացնել էր տալիս և որոշել էր կյանքի վերջում ամեն ինչ պարզել: Որոշեց հանդիպել հոգեբանի հետ: Վերցրեց հեռախոսը և զանգահարեց ծանոթ հոգեբանին: Հանդիպումը նշանակված էր…

Կարդալ ավելին

Աֆորիզմներ սիրո և մարդկանց մասին

Հեղինակ`

Խառը աֆորիզմներ

Սերը գոյության սկիզբն ու վերջն է: Առանց սիրո կյանք չկա: Այդ իսկ պատճառով սերն այն է, ինչի առջև խոնարհվում են իմաստուն մարդիկ (Կոնֆուցի):

Կանայք ստեղծված են նրա համար, որպեսզի նրանց սիրեն, այլ ոչ թե նրա համար, որպեսզի նրանց հասկանան (Օսկար Ուայլդ):

Նրանք, ովքեր սիրում են, կամ ոչ մի կասկած չունեն, կամ էլ կասկածում են ամեն ինչում (Բալզակ):

Ոչ մի բան մի սկսիր զայրույթի պահին: Հիմար է նա, ով փոթորկի ժամանակ նավ է նստում (Հաուգ):  

Կարդալ ավելին

Բիզնես գաղափարներ: Տուն ծառի վրա:

Հեղինակ`

Տուն ծառի վրա

Ով չի սիրում հանգստանալ բնության գրկում: Ով չի սիրում ամռանը Հանքավան, Ծաղկաձոր կամ Աղվերան գնալ: Բնությունը ձգում է մարդուն: Քաղաքի աղմուկից, մեքենաների շարժից, ծանր օդից հետո երբեմն ուզում ես, որ քո վրա մեղմ քամի փչի, մաքուր օդ շնչես, վազես, թավալվես, բնության գրկում հաց ուտես :) :

Շատերս ենք փոքր ժամանակ երազել ծառի վրա տուն ունենալ: Թեկուզ մի փոքրիկ կառույց, որի վրա կկարողանայինք հանգիստ նստել, նայել վերևից և ծառից ինչ-որ բան քաղել և նետել ներքև: Չգիտեմ, Հայաստանում նման տներ կան արդյո՞ք: Կարծում եմ կլինեն, չնայած ես դեռ չեմ հանդիպել: Իսկ պատկերացրեք, թե ինչ հիանալի կլիներ, եթե հյուրանոցներն ու տուրիստական գործակալությունները մեզ նման հանգիստ առաջարկեին Ծաղկաձորում կամ Դիլիջանում, որքան մարդ կուզեր:

Կարդալ ավելին

Երեք ընկույզ մոխրոտիկի համար

Հեղինակ`

Երեք ընկույզ մոխրոտիկի համարր

Այս հոդվածս ուզում եմ նվիրել մեր հասարակության տարիքային ամենախոցելի հատվածին` դեռահասներին: Ինչու խոցելի, քանի որ հեշտ է ազդել նրանց հոգեկան աշխարհի վրա, հեշտ է փոխել, հեշտ է թելադրել սեփական արժեքները, ընկճել, վիրավորել և հիասթափեցնել: Նրանք դեռ շարժվում են իրենց բնազդներով և ոչ թե բանականությամբ: Նրանք անում են այն, ինչ թելադրում է հեռուստատեսությունը: Նրանց օգնելու և ճիշտ ուղին ցույց տալու համար պատրաստել եմ մի քանի խորհուրդներ.

1. Մի փորձեք արտաքնապես նմանվել ձեր կուռքերին, եղեք ինքնատիպ: Յուրաքանչյուր դեռահաս ունի իր կուռքը: Դա կարող է լինել հոլլիվուդյան դերասան կամ դերասանուհի, երգիչ կամ երգչուհի, ֆուտբոլիստ և այլն: Մինչ նմանվել փորձելը, ուսումնասիրեք նրա կենսագրությունը, գտեք նրա ներքին առավելությունները և փորձեք ձգտել դրանց: Հասկանալի է, որ ցանկացած մարդ ունի իր իդեալը. դա կարող է լինել իրական կամ գրքային հերոս, կարևորը, որ այն լինի, քանի որ այդպես ավելի հեշտ է հասնել նպատակին: Բայց երբեք կուռք մի դարձրեք, հիշեք` նա էլ ձեզ պես մահկանացու է և ունի թերություններ:

Կարդալ ավելին

Հիգիենիկ ավազ կատուների համար

Հեղինակ`

Հիգիենիկ ավազ կատուների համար

Երբեմն մեզ հարցնում են՝ ի՞նչ բիզնես սկսել Հայաստանում: Ցանկացած բան, որը լուծում է մարդկանց ինչ-որ խնդիր, կարող է դառնալ բիզնես:

«Մերգել-Շին» ընկերությունը արտադրում է հիգիենիկ ավազ կատուների զուգարանի համար` PITCAT ապրանքանիշով: Զարմացա՞ք: Հիգիենիկ ավազ… կատուների համար… այն էլ Հայաստանո՞ւմ: Իսկ ինչու ոչ: Ցանկացած բան, որը կարող է լուծել մարդկանց ինչ-որ խնդիր, կարող է դառնալ բիզնես: Իսկ կատուներ Հայաստանում, կարծում եմ, ունեն շատերը: Իսկ թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ կատուների հետ կապված՝ երևի արդեն հասկացաք :) Յուրահատուկ արտադրանքի մասին պատմում է ընկերության տնօրենը.

Կարդալ ավելին

Կյանքի 18 կանոն Դալայ Լամայից

Հեղինակ`

Դալայ Լամա

Նոր հազարամյակի սկզբին Դալայ Լաման ձևավորել է կյանքի 18 կանոններ: Սակայն մինչ այդ կանոններին անցնելը, ներկայացնեմ Դալայ Լամային:

Տիբեթի ժողովրդի հոգևոր առաջնորդը՝ Դալայ Լաման, ծնվել է 1935թ. հուլիսի 6-ին,  Տակցեռ փոքրիկ գյուղում, որը գտնվում է Տիբեթի հյուսիսային մասում: Դալայ Լամա նշանակում է «Իմաստության ուսուցիչ»: Դալայ Լաման սովորել է տիբեթյան ավանդական մեթոդով. նա ունեցել է երկու ուսուցիչ Լինգ Ռինպոչե և Տրիջանգ Ռինպոչե: Ուսուցման ծրագրի մեջ մտնում էր 5 մեծ գիտություն` տրամաբանություն, տիբեթյան արվեստ և մշակույթ, սանսկրիտ, բժշկություն, բուդդայական փիլիսոփայություն և 5 փոքր գիտություն` պոեզիա, երաժշտություն, դրամատուրգիա, աստղագիտություն և գրականություն:

Կարդալ ավելին

Առաջնորդության թեմայով ֆիլմ

Հեղինակ`

Առաջնորդության թեմայով ֆիլմ

Մոտիվացիա, մոտիվացիա, մոտիվացիա: Որքան շատ ենք մենք մեր կայքում խոսում դրա մասին: Խոսում ենք, քանի որ դա անսահման ուժ է, դա հնարավորություն է մարդու մեջ բացահայտել այն պոտենցիալը, որի մասին նա անգամ չգիտի:

Մի քանի օրից մեզ բոլորիս սպասվում է մեծ մոտիվացիա: Առաջնորդության Դպրոցը կազմակերպում է առաջնորդության թեմայով ֆիլմի ցուցադրություն Մոսկվա կինոթատրոնում: Պատկերացնո՞ւմ եք` այդքան մոտիվացված մարդ մեկ դահլիճում, :) որքան մեծ դրական էներգիա է լինելու այնտեղ կուտակված:

Կարդալ ավելին

Առաջինները

Հեղինակ`

Առաջինները

  • Առաջին տպագրության գյուտն արել է Ցոհան Գուտենբերգը 1450թ.-ին:
  • Առաջին շոգեմեքենան ստեղծել է Ջեյմս Ուարտը 1765թ.-ին:
  • Առաջին շոգեքարշը ստեղծել է Ռիչարդ Աթևիթիկը 1805թ.-ին:
  • Առաջին երկաթուղին ստեղծել է Ջորջ Սթեֆենսոնը 1825թ.-ին:
  • Առաջին մեխանիկական համակարգիչը ստեղծել է Չարլզ Բեբիջը 1830թ.-ին:
  • Առաջին հեռագրական ապարատը ստեղծել է Սեմյուել Մորզեն 1838թ.-ին:
  • Առաջին օդապարիկը ստեղծել են Մոնգոլֆիե եղբայրները 1873թ.-ին:
  • Առաջին ռադիոն ստեղծել է Ջուլելմո Մարկոնին 1895թ.-ին:
  • Կարդալ ավելին

Մենք մեր մտքերում և իրականում

Հեղինակ`

Մենք մեր մտքերում

Իմ կարծիքով կա մեզանից յուրաքանչյուրի երկու տարբերակ: Առաջինն այն է, թե ինչպես ենք մենք մեզ տեսնում մեր մտքերում, այսինքն ինչ ենք մենք մեր մասին մտածում, ինչպես ենք մեզ պատկերացնում, ինչպես ենք մեզ զգում: Երկրորդն այն է, թե ինչպիսին ենք մենք իրականում, այսինքն ինչպես են մեզ տեսնում այլ մարդիկ, ինչի ենք մենք իրոք հասել: Այս երկու «ես»-երը հիմնականում իրարից տարբերվում են: Մտքում մարդը կարող է լինի ճանաչված լրագրող, հայտնի գործարար, աշխարհահռչակ երգչուհի կամ նկարիչ, բայց իրականում լինի հասարակ մի մարդ, որը լուրջ հաջողությունների դեռ չի հասել:

Շատերը հարց են տալիս՝ ի՞նչ է հաջողությունը: Առաջին անգամ փորձեմ տալ հաջողության իմ սահմանումը: Հաջողությունը կայանում է նրանում, որպեսզի այն մարդուց, որը մենք կանք իրականում, վերածվենք այն մարդուն, որը կանք մեր մտքերում: Իսկ մտքերում ամեն մարդ գծում է իր կատարյալ պատկերը: Մտքերում նա ստեղծում է այն աշխարհը, որում կուզենար ապրել, որում երջանիկ կլիներ և որին հասնելով՝ այլևս ոչնչի չէր ձգտի: Հետևաբար հաջողությունը կամ հաջողակ լինելը դա կոնկրետ վիճակ չէ: Դա ճանապարհ է՝ ճանապարհ իրական աշխարհից դեպի հորինված, կատարյալ աշխարհ:

Կարդալ ավելին