
Արդեն գործում է մեր նոր նախագիծը հաշվապահների համար` Taxes.am: Եթե դուք հաշվապահ եք կամ սկսնակ գործարար կամ էլ ուղղակի հետաքրքրվում եք հաշվապահությամբ և ունեք հարցեր, ապա գրեք դրանք Taxes.am-ում: Նաև օգնեք այլ մարդկանց՝ պատասխանելով նրանց հարցերին և կիսվելով Ձեր գիտելիքներով: Հարցեր տալու կամ դրանց պատասխանելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում: Գրանցումը տեղի է ունենում շատ արագ, անհրաժեշտ է ընդամենը մուտքագրել Ձեր ծածկանունը, ծածկագիրն ու էլ. հասցեն և Դուք անմիջապես կարող եք մուտք գործել: Դառնալով Taxes.am-ի անդամ և տալով հարցեր կամ պատասխանելով դրանց՝ Դուք վաստակում եք միավորներ, որոնց հիման վրա էլ ձևավորվում է կայքի Top-անդամների կամ լավագույն հաշվապահների ցուցակը:












