Խորհուրդներ Ռաֆայել Մինասբեկյանից

- Ես հավատում եմ, որ բարությունը ամենամեծ ուժն է, – ասաց «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետերերի խորհրդի անդամ Ռաֆայել Մինասբեկյանը երեկ տեղի ունեցած Հաջողության բանաձև սեմինարի ժամանակ: Եվ նա կարող էր չասել դա, դա երևում էր նրա բարի ժպիտից ![]()
Դահլիճում գտնվողներից մեկի հարցին, թե ինչպես մենք էլ կարող ենք Ձեզ պես հաջողության հասնել, նա պատասխանեց, որ նախ պետք է ունենալ երազանք: Եվ այդ երազանքի համար էական չէ, գտնվում ես դու Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, թե այլ երկրում: Իսկ ամենագլխավոր խորհուրդը հետևյալն էր. «մինչև ինչ-որ տարիք, օրինակ 25-28, մարդը գտնվում է ինքնաորոնման մեջ: Այսինքն, նա անընդհատ փնտրում է, տարբեր բաներ է փորձում, փորձում է հասկանալ, թե ինչ է ուզում կյանքում: Բայց երբ արդեն հասկացաք, թե ինչ եք ուզում, երբ երազանքն արդեն ունեք, երբեք մի արեք այնպիսի բան, որը գոնե 1 միլիմետրով չի մոտեցնում Ձեզ Ձեր երազանքին»:













04 Մայ
9 Կարծիքներ