Get Adobe Flash player
Get Adobe Flash player

Լավություն արա, գցիր ջուրը

Հեղինակ`

Լավություն արա, գցիր ջուրը

Լավություն արա, գցիր ջուրը: Պետք չէ որ մարդիկ այդ մասին իմանան: Չէ որ դու դա արել ես նրա և քո համար: Դու գիտես դա և դրանից դու քեզ լավ ես զգում: Ինչը կարող է փոխարինել այդ զգացմանը: Դու լավ ես զգում քեզ, նա լավ է զգում իրեն, ահա և վերջ: Մի սպասիր շնորհակալության, դու չես արել դա շնորհակալության համար: Արա և մոռացիր: Դա է լավությունը:

Երբ օգնում ես ինչ-որ մեկին, նրա համար ինչ-որ բան ես անում, պոկում ես քեզանից և տալիս ես նրան, դրանով դու միայն նրան լավություն չես անում, դու նաև քեզ ես լավություն անում, քանի որ նման պահերին դու աճում ես: Լավությունը չպետք է լինի ուղեղի արարք, այն պետք է լինի սրտի թելադրանք:

Կարդալ ավելին

Կրկին Apple-ի մասին: Բացարձակ առաջատար

Հեղինակ`

Apple-ի մասին

Եվ կրկին Apple: Բազում հարցեր են առաջանում: Մինչև ուր են բարձրանալու բաժնետոմսերի գները, մինչև երբ է շարունակվելու Apple-ի գեգեմոնիան թաբլետների շուկայում, մինչև երբ iPhone-ը իրեն նմանը չի ունենալու սմարթֆոնների շուկայում, արդյոք Apple-ի նոր ղեկավարը կկարողանա շարունակել ընկերության վերելքը առանց Սթիվ Ջոբսի, արժե արդյոք Apple-ի բաժնետոմսեր գնել, թե ոչ: Ավելի հին հարցերից են` լավ, ինչպես պատահեց, որ Apple-ը մի քանի տարում ստեղծեց նոր ինդուստրիա, ինչպես ջախջախեց հեռախոսային շուկայի տարիներով հաստատված առաջատարներին: Հարցերը շատ են, պատասխանները տարբեր, բայց փաստը մնում է փաստ, որ Apple ընկերությանը կարելի է հայտարարել տասնամյակի ընկերություն և դա շատ փոքր մրցանակ կլինի այն ամենի համար, ինչ նրանք արել են:

Կարդալ ավելին

Ինչպես վերաբերվել կոնֆլիկտային իրավիճակներին

Հեղինակ`

Կոնֆլիկտային իրավիճակներ

Կյանքում հաճախ ենք հանդիպում կոնֆլիկտային իրավիճակների և շատ հաճախ այդ իրավիճակները լուծումներ են պահանջում, ուստի շատ կարևոր է կոնֆլիկտների նկատմամբ ճիշտ վերաբերմունքը: Ներկայումս կան մեծ քանակությամբ գրքեր այն մասին, թե ինչպես ձեռք բերել բազմաթիվ ընկերներ, հարթել կոնֆլիկտները և լինել երջանիկ: Կարող եմ ասել, որ այդ գրքերի մեծ մասը բավական թեթև և հաճելի ընթերցվող գրքեր են: Դրանցում կան բազմաթիվ օրինակներ կոնֆլիկտների և այն մասին, թե ինչպես լուծել հարաբերություններում առաջացած խնդիրները: Բայց ելնելով սեփական օրինակից կարող եմ ասել, որ ինչքան էլ լավ գրված լինի գիրքը և ինչքան էլ լավ յուրացնեք դրանում տեղ գտած ինֆորմացիան, պրակտիկ կյանքում առանց կոնֆլիկտների ապրելը այդքան էլ հեշտ չէ և կլինեն դեպքեր, երբ դուք կհայտնվեք կոնֆլիկտային իրավիճակում: Նշեմ իմ կարծիքով դրա հիմնական պատճառներից երկուսը.

Կարդալ ավելին

Հեքիաթի արքան` Հանս Քրիստիան Անդերսոն

Հեղինակ`

Հանս Քրիստիան Անդերսոն

Տխուր է, երբ շատ նշանավոր մարդիկ ճանաչված և սիրված են դառնում միայն իրենց մահից հետո: Գուցե դա է անմահության գինը:

Այդպիսին է նաև իմ ամենասիրելի հեքիաթագիրներից մեկի` Հանս Քրիստիան Անդերսոնի կյանքը:

Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսոնը ծնվել է 1805թ. ապրիլի 2-ին, Ֆիոնիա կղզու Օդանս քաղաքում` կոշկակարի և լվացարարուհու ընտանիքում: Առաջին հեքիաթը նա լսել է հորից, ով բացի այդ սիրում էր երգել և պատրաստել խաղալիքներ, իսկ մայրը նրան սովորեցնում էր կարել և գործել: Փոքրիկ Հանսը շատ էր շփվում հոգեկան հիվանդների հետ այն հոգեբուժարանում, որտեղ աշխատում էր նրա տատիկը: Նա հետաքրքրությամբ լսում էր հիվանդների պատմությունները: Հետագայում նա կգրի, որ իրեն հեքիաթագիր դարձրեցին հոր երգերը և խենթերի պատմությունները:

Կարդալ ավելին

Հեռու վանեք վատ մտքերը

Հեղինակ`

Մի մտածեք վատ բաների մասին

Մարդիկ երբեք լավ լուրի չեն սպասում: Օրինակ, երբ բացում են նամակները, տեսնում են պարտքերի չեկեր, դատական ակտեր և այլն… Որովհետև նրանք սպասում էին հենց այդպիսի նամակների: Ինչո՞ւ: Որովհետև նրանց գլխում անընդհատ վատ մտքեր էին պտտվում: Մտածեք լավի մասին, որպեսզի հերթական նամակը բացելով` այնտեղ տեսնեք, որ դուք շահել եք 10.000$…Մի մտածիր, թե վաղը կարթնանաս ու ամեն ինչ վատ կլինի՝ քեզ կհեռացնեն աշխատանքից կամ դու կկորցնես քեզ համար թանկ իրը… Ձևավորիր քո մտքերն այնպես, որ ամեն օր, ամեն րոպե քո մտքերը լինեն հանգիստ: Ցանկացած ժամանակահատվածում ամեն ինչ լավ է լինելու: Զբաղվիր նրանով, ինչը քեզ հաճելի զգացում կպարգևի՝ զգա երջանկություն, զգա ուրախություն: Հեռու վանիր վատ մտքերը, դա այնքան հեշտ է` ուղղակի պետք է կամք և ցանկություն:

Շեղող հանգամանքներ

Հեղինակ`

Շեղող հանգամանքներ

Սա իմ համար ամենաբարդ թեմաներից մեկն է, քանի որ պատրաստվում եմ գրել «մի խմեք», «մի ծխեք» մարդկանց համար, որոնց մեծ մասը խմում և ծխում է: Սա նույնն է, եթե գնամ Վրաստան և Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում կանգնեմ և գոռամ. «Վրացինեեե՜ր, դուք լավը չեք» :) : Ամեն դեպքում, եթե կարդացել եք այս թեմային նվիրված «Խմիչք, ծխախոտ, հեռուստացույց» հոդվածի առաջին և երկրորդ մասերը, ապա որոշ չափով պատկերացնում եք, թե ինչի մասին է գնալու խոսքը: Իսկ խոսքը գնալու է մի քանի պարզ բաների մասին, որոնց թողած հետևանքները կարող են այդքան էլ պարզ չլինել:

Կարդալ ավելին

Նոր բլոգ` հաջողության և նպատակների մասին:

Հեղինակ`

Բլոգ հաջողության մասին

Հայկական համացանցում ինքնազարգացման, հաջողության և մոտիվացիայի թեմայով թեմատիկ բլոգները շատ չեն: Մեզ հայտնի լավագույն բլոգներից մի քանիսը դուք կարող եք տեսնել մեր կայքի «Կարդացեք նաև» բաժնում: Սակայն եթե կան թեմատիկ այլ բլոգներ, որոնց մասին մենք տեղյակ չենք, խնդրում ենք գրել մեզ և մենք կփորձենք համագործակցության եզրեր գտնել: Ամենակարևոր նախապայմաններից մեկը հետևյալն է` դուք պետք է գրեք միայն դրական թեմաներով` առանց քննադատության և բողոքների: Այսինքն, մարդիկ մտնելով ձեր բլոգ պետք է ոգևորվեն, մոտիվանան և ոչ թե սկսեն ինչ-որ խնդիրների և վատ բաների մասին մտածել (նույնիսկ, եթե նման խնդիրներ իրոք կան): Այս հոդվածում Ձեզ ենք ներկայացնում նոր բլոգ հաջողության մասին` npatak.wordpress.com:

Կարդալ ավելին

Ինչպես են ազդում այլ մարդկանց կարծիքները մեզ վրա

Հեղինակ`

Այլ մարդկանց կարծիքները

Հոդվածս ուզում եմ սկսել Մարկ Տվենի հետևյալ խոսքերով «Խուսափեք այն մարդկանցից, ովքեր ջանում են կոտրել  հավատը ձեր ուժերի հանդեպ: Դա հատուկ է ճղճիմ մարդկանց: Հռչակավոր մարդիկ, ընդհակառակը, ներշնչում են այն միտքը, որ դուք էլ կարող եք դառնալ հռչակավոր»:

Տարբեր են մեզ շրջապատող մարդիկ, տարբեր են նրանց աշխարհայացքները, մտածելակերպը, նախասիրությունները: Մենք չենք կարող դուր գալ բոլորին: Յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումը գեղեցիկի, ինտելեկտի, բարոյականության մասին: Մենք կարող ենք մեկի մոտ տպավորություն թողնել որպես խելացի, գեղեցիկ, կիրթ անձնավորություն, իսկ մյուսի մոտ` հակառակը: Կարևորը ձեր կարծիքն է ձեր մասին: Ինչպես դուք ներկայացնեք ձեզ, այնպես էլ ձեզ կընկալի շրջապատը: Սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:

Կարդալ ավելին

Գործարար, միլիարդատեր և արկածախնդիր

Հեղինակ`

Ռիչարդ Բրենսոն

Շատերը չեն ճանաչում Ռիչարդ Բրենսոնին: Իսկ ովքեր ճանաչում են, կարծում եմ, հիանում են նրանով: Երբ ես ինձ պատկերացնում եմ որպես գործարար, առաջին հերթին ես ինձ պատկերացնում եմ հենց նրա կերպարով: Ոչ արտաքին տեսքով, այլ ուղղակի նրա ոճով: Ռիչարդ Բրենսոնը աշխարհի ամենահայտնի բրենդի հիմնադիրն է: Նրա բրենդի տակ ստեղծված են հարյուրավոր ընկերություններ: Բայց նա այն լուրջ գործարարներից չէ, որոնք ամբողջ օրը կոստյումով են, անընդհատ գործի մասին են մտածում և չեն հասցնում լիարժեք վայելել իրենց ձեռք բերածը:

Կարդալ ավելին

Ներողություն խնդրելու ուժը

Հեղինակ`

Ներողություն խնդրել

Եթե սխալ եք գործում, ներողություն խնդրեք: Շատերը չեն կարողանում հաղթահարել ներողություն խնդրելու պատնեշը, կարծելով, որ եթե ներողություն ես խնդրում, ուրեմն թույլ մարդ ես, ուրեմն արել ես ինչ-որ բան, որը չպետք է անեիր և պետք է ոչ մի դեպքում դա ցույց չտաս: Բայց ես անկեղծորեն այդպես չեմ կարծում: Թույլ ու ուժեղ մարդու պատկերացումներն իմ մոտ վաղուց արդեն փոխվել են: Չկարողանալ ընդունել սեփական սխալներն ու խուսափել դրանց հետևանքներից` իմ համար այժմ թուլություն է, հասկանալ և անկեղծորեն ընդունել սեփական սխալներն ու դիմացինից ներողություն խնդրելը` ուժեղ մարդու արարք: Ինչո՞ւ ուժեղ: Որովհետև սեփական «ես»-ին դեմ գնալն այդքան էլ հեշտ չէ, բայց երբ կարողանում ես անել դա` ի օգուտ դիմացի մարդու, ապա դու հաղթահարում ես ինքդ քեզ և դա մեծ ուժ է պահանջում` հոգեկան` ավելի վեհ ուժ, ոչ ֆիզիկական:

Կարդալ ավելին