Հարգելի ընթերցող,
Դառնալով հեղինակ Հաջողության բլոգում՝ Դուք կունենաք Ձեր անկյունը մեր բլոգում, որտեղ հնարավորություն կունենան այցելել և Ձեր հոդվածները ընթերցել մեր բլոգի հազարավոր ընթերցողները: Մեր հեղինակներից շատերն արդեն ճանաչված և սիրված են Հաջողության բլոգի այցելուների կողմից: Մեզ այցելում են ինչպես դպրոցականներ և ուսանողներ, այնպես էլ ճանաչված գործարարներ և զգալի հաջողությունների հասած մարդիկ:
Հաջողության բլոգի հեղինակ լինելը հեշտ չէ: Հոդվածները, մինչ հաստատվելը, անցնում են որակային և իմաստային մանրակրկիտ մոդերացիայի փուլով: Դա արվում է հոդվածների բարձր որակն ապահովելու և մեր ընթերցողների պահանջները բավարարելու համար: Նախապես ուզում ենք տեղեկացնել, որ Ձեր հոդվածը կարող է չհաստատվել, եթե այն չի բավարարում մեր կայքի պայմաններին: Այդ պատճառով էլ խնդրում ենք ծանոթանալ դրանց՝ մինչև հոդված գրելը:
Պայմաններ
Ի՞նչ թեմայով հոդված կարելի է գրել
- Հաջողության («գաղտնիքներ», պատմություններ, մարդիկ, ընկերություններ),
- Անձնային աճ, ինքնազարգացում, առողջ ապրելակերպ,
- Մարդկանց հետ շփում,
- Ժամանակի կառավարում,
- Բիզնես և ֆինանսներ (ստարտափ, արժեթղթեր, մարքեթինգ),
- Հոգեբանություն, փիլիսոփայություն,
- Հետաքրքիր, մոտիվացնող պատմություններ, առակներ, աֆորիզմներ:
Ո՞ր դեպքում հոդվածը կարող է չհաստատվել
- Եթե այն պարունակում է բացասական երանգ, տրամադրություն, փաստեր (որքան էլ դրանք համապատասխանեն իրականությանը): Այստեղ մենք փորձում ենք ոգեշնչել մարդկանց,
- Եթե այն պարունակում է գովազդ: Դուք, իհարկե, կարող եք գրել Ձեր նախագծի, ընկերության կամ ապրանքանիշի մասին, բայց հոդվածը պետք է կողմնորոշված լինի ընթերցողին ոգեշնչելու, նրան որևէ գիտելիք կամ օգտակար ինֆորմացիա տալու վրա,
- Եթե հոդվածն ունի քաղաքական կամ կրոնական ուղղվածություն կամ պարունակում է զգալի մեջբերումներ: Մենք հարգում ենք աշխարհի բոլոր մարդկանց քաղաքական և կրոնական հայացքները, սակայն այստեղ դրանց մասին խոսալու տեղը չէ,
- Եթե հոդվածը հանդիպում է հայկական բովանդակությամբ որևէ կայքում: Մեր հոդվածները հիմնականում հեղինակային են, սակայն մենք դեմ չենք արտասահմանյան կայքերից թարգմանություններին և մեջբերումներին,
- Եթե հոդվածը շատ կարճ է (մինչև 10 տող) կամ շատ երկար: Մենք ողջունում ենք միջին ծավալի հոդվածներ,
- Եթե հոդվածը պարունակում է զգալի քանակությամբ կետադրական կամ ուղղագրական սխալներ,
- Եթե հոդվածը դժվար ընթեռնելի է կամ գրված է միջին մարդու համար դժվար հասկանալի ձևով (տերմիններով),
- Եթե հոդվածը «պարզունակ է», այսինքն գրվում է մի բանի մասին, որը, ենթադրվում է, որ գրեթե բոլորն էլ գիտեն,
- Եզակի դեպքերում հոդվածը կարող է չհաստատվել այս ցանկում չընդգրկված այլ պատճառով:
Նույնիսկ, եթե Ձեր հոդվածը բավարարում է այս բոլոր պայմաններին, հիշեք ամենագլխավորը. հոդվածը դուք գրում եք ոչ թե Ձեր, այլ ԱՅԼ ՄԱՐԴԿԱՆՑ համար: Հետևաբար, անկախ ամեն ինչից, այն կամ պետք է ոգեշնչի և մոտիվացնի ընթերցողին, կամ օգտակար ինչ-որ գիտելիք տա: Այսինքն, մինչև հոդվածը հաստատման ուղարկելը, մտածեք. ի՞նչ կզգա կամ ի՞նչ կստանա ընթերցողը Ձեր հոդվածը ընթերցելուց:
Եթե այս քայլը նույնպես հաղթահարված է, ապա ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ. Դուք Հաջողության բլոգի հեղինակ եք:
Ինչպե՞ս հոդված ավելացնել
Հեղինակ դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում: Գրանցվելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին ուղարկված էլեկտրոնային նամակի միջոցով Դուք կստանաք Ձեր ծածկանունն ու ծածկագիրը, որից հետո կարող եք մուտք գործել Ձեր անձնական էջ:
Վահանակի ձախ կողմում անհրաժեշտ է ընտրել Հոդվածներ->Ավելացնել նորը:
որից հետո կբացվի ներքևում պատկերված էջը, որտեղ էլ պետք է մուտքագրեք հոդվածը: (1) դաշտում անհրաժեշտ է մտցնել հոդվածի վերնագիրը, իսկ (2)-ում՝ հոդվածի տեքստը: Որպեսզի Ձեր ընթացիկ փոփոխությունները պահպանվեն, անհրաժեշտ է սեղմել (3) կոճակը, իսկ հոդվածի վերջնական տեքստը կարող եք տեսնել՝ սեղմելով (4) կոճակը: Քանի դեռ դուք չեք սեղմել (5) կոճակը՝ «Ներկայացնել հաստատման», հոդվածը գտնվում է սևագիր վիճակում, այսինքն Դուք կարող եք աշխատել դրա վրա այնքան, որքան ցանկանաք: Եվ միայն այն բանից հետո, երբ հոդվածը վերջնական պատրաստ է հրապարակման, սեղմեք (5) կոճակը: Դրանից հետո մենք կդիտարկենք հոդվածը, և եթե այն համապատասխանում է պայմաններին` կհայտնվի կայքում:
Հոդվածի նկարը կավելացնենք մենք, եթե չկա նախընտրություն կամ չունեք Ձեր տրամադրության տակ եղած հատուկ նկարներ:
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել admin@success.am հասցեին: