Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Բիզնես և ֆինանսներ

Գործարար աշխարհի մարդկանց չորս խմբերը

Իր «Փողային հոսքի քառանկյունը» գրքում հայտնի ֆինանսական խորհրդատու, աշխարհում ֆինանսների գծով լավագույն գրքերից մի քանիսի հեղինակ Ռոբերտ Կիյոսակին բաժանում է գործարար աշխարհի մարդկանց 4 խմբի:

Առաջին խումբը, դրանք շարքային աշխատողներն են, այսինքն մարդիկ, որոնք աշխատում են տարբեր հիմնարկություններում, ընկերություններում և ենթարկվում են դրանց կանոններին: Նրանց մոտ ընդունված է հետևյալ մոդելը` գնալ դպրոց, ստանալ լավ կրթություն և հետագայում ունենալ կայուն, եկամտաբեր աշխատանք: Այս խմբի մարդիկ տարբերվում են նրանով, որ միշտ փնտրում են կայուն, անվտանգ աշխատանք` բարձր աշխատավարձով և ինչ-որ արտոնություններով: ՄԻՇՏ: Այս մարդկանց մոտ ամենաուժեղ զգացումը դա վախն է: Նրանք վախենում են կորցնել աշխատանքը, քանի որ այդ դեպքում կկորցնեն եկամտի իրենց միակ աղբյուրը, իսկ այդ ժամանակ` ինչպե՞ս ապրել:

Այս մարդկանց առավոտյան զարթնեցնում է զարթուցիչը: Նրանք հագնվում են, գնում աշխատանքի, ամբողջ օրը աշխատում, երբեմն հաճույքով, բայց հիմնականում պարտադրված, աշխատանքից հետո հոգնած վերադառնում են տուն, պառկում, մի քիչ հեռուստացույց դիտում, ընկերների հետ հանդիպում կամ ինչ-որ տեղ գնում և անհամբեր սպասում են նրան, թե երբ կգան հանգստյան օրերը: Հաջորդ օրը ամեն ինչ կրկնվում է, մյուս օրը նույնպես և այսպես անցնում են տարիներ: Իսկ կյանքը անվերջ չէ: Ա՞յս կյանքի մասին եք դուք երազում:

Այս խմբի մարդիկ անընդհատ ձգտում են աշխատավարձի բարձրացման, քանի որ կարծում են, որ բարձր աշխատավարձը կլուծի իրենց բոլոր խնդիրները: Սակայն, ինչպես գրում է Ռոբերտ Կիյոսակին, աշխատավարձի բարձրացումը նրանց խնդիրները չի լուծում: Կարևոր չէ, թե ինչքան բարձր է ձեր աշխատավարձը: Եթե դուք չունեք ֆինանսական բավարար գիտելիքներ, չեք կարողանում ղեկավարել ձեր ֆինանսները, չեք կարողանում ձեր եկամտի մի մասը խնայել և ներդնել, ապա ինչքան էլ ձեր աշխատավարձը աճի, աճելու են նաև ապրանքների գները և ձեր ծախսերը նույնպես աճելու են և կյանքի զգալի բարելավում արդյունքում չի լինի: Համոզված եմ, որ այս հոդվածը ընթերցողների մի մասը ապրել է հետևյալ զգացումները` երբ աշխատավարձը ցածր էր, գումարը ձեզ բավարարում էր և նույնիսկ երբեմն այն ավելանում էր: Իսկ հիմա, երբ աշխատավարձը նախկինից 2-3 անգամ բարձր է, այն հազիվ է բավարարում բոլոր ծախսերը հոգալու համար և հնարավոր է, որ այժմ դուք ավելի շատ պարտքեր ունեք, քան նախկինում` հիմնականում վարկերի և ապառիկների տեսքով:

Այս խմբի մարդիկ հազվադեպ են ձգտում գլոբալ նպատակների: Տուն, լավ մեքենա, բարձր աշխատավարձ, լավ սնունդ, հագուստ և ապահովված ընտանիք` սա այն ամենն է, ինչի մասին նրանք մտածում են: Իհարկե, շատերին այս ամենը բավարարում է և նրանք երջանիկ են այն ամենով, ինչ այժմ ունեն և ավելին նրանց պետք չէ: Այս հոդվածը չի վերաբերվում նման մարդկանց: Այստեղ մենք խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք ձգտում են շատ ավելիին: Այժմ խնդրում եմ մի պահ կանգ առնեք և մտածեք: Ի՞նչ եք արել դուք վերջին հինգ տարվա ընթացքում, որը կարծում եք, որ արժանի է, որպեսզի հետագա սերունդները հիշեն: Եթե ոչինչ, ապա մտածեք այդ ուղղությամբ: Այն, որ մենք բոլորս անցնում ենք այս ճանապարհով, կարելի է բացատրել: Այդպիսի դաստիարակություն ենք մենք ստացել, դա են մեզ սովորեցրել մեր ծնողները, դա են մեզ սովորեցնում բոլոր հանրակրթական դպրոցներում: Դա պետական մոդելն է: Աշխարհի ամենահաջողակ մարդկանցից շատերը նույնպես իրենց ճանապարհը սկսել են այս խմբից: Սակայն նրանք կարողացել են դուրս գալ այստեղից: Դուք նույնպես, եթե ցանկանում եք և պատրաստ եք, կարող եք դուրս գալ այս խմբից: Ուղղակի սկսեք քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Իհարկե, դա հեշտ չէ, սակայն միայն դուք կարող եք անել դա: Իսկ եթե ոչինչ չանեք, ապա ոչինչ չի փոխվի և վերջում պետք չէ ուրիշներին մեղադրել: Իհարկե, դրան պետք է պատրաստվել, պետք է աշխատել այդ ուղղությամբ, սովորել, գիտելիքներ ձեռք բերել: Թեկուզ գտնվելով այս խմբում` դուք կարող եք աստիճանաբար անցում կատարել հաջորդ խմբեր: Ուղղակի մտածեք այդ ուղղությամբ:

Երկրորդ խումբը, դրանք մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ են, օրինակ, բժիշկներ, դատապաշտպաններ, կոշկակարներ, և փոքր բիզնեսի սեփականատերերը, այսինքն մարդիկ, որոնք կարող են ինքնուրույն աշխատել, առանց ինչ-որ մեկի օգնության և կարող են ունենալ սեփական փոքր բիզնեսը: Այս խմբի մարդիկ հավատում են, որ եթե ուզում ես հասնել հաջողության, պետք է ստանաս մասնագիտական կրթություն, ունենաս ինչ-որ մասնագիտություն, որպեսզի «մեջքդ միշտ պահես»: Նրանք իրենք են ղեկավարում իրենց ժամանակը, սիրում են իրենց գործը և մեծ բավականություն են ստանում դրանից: Նման մարդկանց հեշտ է տարբերել մնացածից: Նրանք ասում են` «Իմ աշխատանքի համար դուք ինձ պետք է վճարեք այսքան գումար» կամ «Ես պետք է ստանամ այսքան տոկոս` նշված աշխատանքի համար»: Այդպես են աշխատում, օրինակ, անշարժ գույքի գործակալները: Այս խմբի մարդկանց համար` ժամանակը փող է: Այսինքն, ինչքան շատ են նրանք աշխատում, այնքան շատ են վաստակում: Սակայն նրանց աշխատած գումարները սահմանափակ են: Եվ եթե մի օր նրանք չաշխատեն, ապա եկամուտ այլևս չեն ունենա:

Երրորդ խումբը, դրանք գործարարներն են, խոշոր բիզնեսի սեփականատերերը: Նրանք միշտ չէ, որ ամենակրթված և ամենաշատ գիտելիքները ունեցող մարդիկ են: Սակայն նրանք գիտեն, թե ինչպես շրջապատեն իրենց խելացի մարդկանցով: Նրանք ցանկանում են ունենալ աշխատանքի լավագույն համակարգը, կարողանում են կազմակերպել ընդհանուր աշխատանքը և ունեն վառ երևակայություն: Նրանք ցանկանում են անընդհատ առաջ շարժվել, ընդլայնել բիզնեսը, գրավել շուկաներ: Նրանք ստեղծում են ընկերություններ, արտադրում են լավագույն ապրանքները և ցանկանում են ինչ-որ բան փոխել աշխարհում: Նրանց մոտ զարգացած է բիզնես մտածելակերպը: Եթե այս խմբի մարդկանցից վերցնես իրենց ամբողջ կարողությունը, ապա նրանց մեծ մասը մի քանի տարվա ընթացքում զրոյից կստեղծի նոր կարողություն: Ինչ-որ բան ստեղծելը` նրանց կիրքն է:

Չորրորդ խումբը, դրանք ներդրողներն են: Ներդրողների մոտ առկա է բոլորովին այլ արժեքային համակարգ: Նրանք ուզում են, որ իրենց փողերը աշխատեն իրենց վրա, այլ ոչ թե հակառակը: Նրանք մտածում են` «Ինչպիսի՞ն կլինի իմ ներդրած գումարների եկամտաբերությունը, որքա՞ն շուտ ես կվերադարձնեմ իմ ներդրումները»: Հիմնականում, բոլոր մարդիկ էլ ունեն ֆինանսները ղեկավարելու իրենց պլանը: Սակայն դրանք ավելի շուտ խնայողական պլաններ են, ոչ թե ներդրումային: Այսինքն, մարդիկ երկարաժամկետ ներդնում են իրենց գումարները ինչ-որ տեղ և մոռանում են դրա մասին: Ներդրողները այդպես չեն անում, քանի որ այդ դեպքում նրանց գումարները ուղղակի «քնում են»: Նրանք ուզում են, որ իրենց կապիտալը ինչ-որ տեղ մուտք գործի և ապա շուտ ետ վերադառնա: Նրանք ցանկանում են իմանալ, թե երբ դա տեղի կունենա: Այս խմբի մարդիկ ներդնում են անշարժ գույքում, արժեթղթերում և տարբեր եկամտաբեր նախագծերում: Նրանց պարտադիր չէ աշխատել գումարներ վաստակելու համար: Նրանց գումարները իրենք են աշխատում նրանց համար: Այս խմբի վառ ներկայացուցիչներից է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Ուորեն Բաֆֆեթը:

Բոլոր չորս խմբերում գտնվող մարդիկ տարբերվում են իրենց մտածելակերպով: Առաջին երկու խմբերում գտնվողներին անհրաժեշտ է, որ իրենց վճարեն հենց հիմա: Երրորդ և չորրորդ խմբերում գտնվողները ավելի համբերատար են: Նրանք հասկանում են, որ կարող են երկար սպասել, մինչև եկամուտ կստանան` երեք տարի օրինակ: Երկրորդ խմբում գտնվողը կարող է բացել արագ սննդի մեկ կրպակ: Ընդամե՛նը մեկ կրպակ: Իսկ McDonald’s-ը կամ KFC-ն ունեն հազարավոր սպասարկման կետեր ողջ աշխարհում: Հասկանու՞մ եք: Տարբերությունը մտածելակերպի և ձգտումների մեջ է: Առաջին երկու խմբերում գտնվող մարդկանց կյանքը հիմնականում սկսում է անկում ապրել թոշակային տարիքում: Իսկ երրրորդ և չորրորդ խմբի մարդիկ կարող են հանգստանալ այդ տարիքում: Ուրախացնում է միայն մեկ բան: Եթե այժմ դուք գտնվում եք առաջին կամ երկրորդ խմբերում և ցանկանում եք փոխել դա, ապա կարող եք անցնել հաջորդ խմբեր: Անհրաժեշտ է ընդամենը մեկ բան` դուք պետք է որոշում կայացնեք:

Հ.Գ.
Այս հոդվածը հրապարակելուց առաջ համոզված եմ, որ շատ մարդիկ սա չեն հասկանա:
«Բարձր աշխատավարձով աշխատանք, որը ես սիրում եմ, դա այն է, ինչ ինձ պետք է» , — կասեն շատերը: Ես նույնպես այդպես էի մտածում 1,5 տարի առաջ: Բայց հետո գալիս է մի պահ, երբ ամեն ինչ փոխվում է: Սկսում ես հասկանալ, որ դու փոքրիկ մասնիկ ես ինչ-որ խաղում և որ դա ոչինչ է այն բանի համեմատ, ինչին կարող ես հասնել ինքնուրույն: Զգում ես, որ այնքան ուժ ունես, որ կարող ես մեծ բաներ ստեղծել, մեծ հաջողությունների հասնել, բարելավել քո հարազատների և այլ մարդկանց կյանքը: Չես ուզում ողջ կյանքդ անցկացնես միանման, իսկ մահիցդ 2 տարի հետո բացի ընտանիքիցդ քեզ ոչ ոք չհիշի: Ուզում ես ինչ-որ հետք թողնես աշխարհում: Ուզում ես աշխատանքի վայրում կյանքիդ 1/3-ը անցկացնելու փոխարեն ճանապարհորդես, տարբեր երկրներ տեսնես, տարբեր մարդկանց հետ ծանոթանաս, օգնես բոլոր մարդկանց, ովքեր կարիքներ ունեն, այնպես անես, որ բոլորը երջանիկ լինեն: Ուզում ես դու ղեկավարես քո ժամանակը, անես այն, ինչ ճիշտ ես համարում, ստեղծես այն, ինչը կարծում ես մարդկանց օգտակար կլինի: Իսկ ձեր կարծիքով հնարավո՞ր է դա անել աշխատավարձով:
Ուղղակի բոլորին խորհուրդ կտամ կարդալ Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» և Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր» գրքերը: Դրանք առկա են կայքի «Գրքեր» բաժնում: Եթե ժամանակ ունենաք, կարդացեք նաև Բոդո Շեֆերի և Ռիչարդ Բրենսոնի գրքերը: Համոզված եմ, որ դրանից հետո ձեր կյանքը կփոխվի: Վերցրեք այն մարդկանց փորձը, ովքեր արդեն ապրել են այդ ամենը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Այս չորս խմբերից յուրաքանչյուրն ինձ բնորոշ է: Բայց ուզում եմ այն ինչ գրված էր ամենավերջում, երջանիկ տեսնել իմ սիրելի մարդկանց, հետք թողել ինձանից հետո, ճանապարհորդել…

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»