Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության գաղտնիքներ

The Secret

2006 թվականին լույս է տեսնում համանուն գրքի հիման վրա նկարահանված “The Secret” վավերագրական ֆիլմը: Առաջին 6 ամսվա ընթացքում վաճառվում են ֆիլմի մի քանի միլիոն օրինակներ: Amazon.com ինտերնետային խանութում ամենաշատ վաճառվող DVD-ների ցուցակում այն զբաղեցնում է 3-րդ տեղը: Իսկ 2006 թվականի նոյեմբերին լույս տեսած համանուն գիրքը արդեն մարտ ամսին աշխարհի լավագույն վաճառվող գրքերի ցուցակում անցնում է “Հարրի Փոթերի” 7-րդ մասից:

ֆիլմում ճանաչված գործարարները, գրողները, փիլիսոփաներն ու կյանքում հաջողությունների հասած այլ մարդիկ, պատմում են այն մասին, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ իրեն ձգում այն ամենը, ինչի մասին մտածում է: Ինչ-որ բանի մասին անընդհատ մտածելով, դուք ազդանշաներ եք ուղարկում տիեզերք և այն արձագանքում է ձեզ` ձեր մտքերին համապատասխան:

Բայց կա մեկ խնդիր: Մարդկանց մեծ մասը մտածում է այն մասին, ինչ ՉԻ ՈՒԶՈՒՄ: Եվ հետո նրանք զարմանում են, ինչու՞ է դա տեղի ունենում իրենց հետ կրկին և կրկին: Անկախ նրանից ուզում եք դուք դա, թե ոչ, լավ է դա ձեզ համար, թե վատ, դուք միշտ ստանում եք այն, ինչի մասին մտածում եք: Եվ կարևոր չէ հավատում եք դուք դրան, թե ոչ, դա միևնույն է գործում է: Մի՛շտ: Բոլորի՛ համար:

Պետք չէ զարմանալ, որ աշխարհի 1% մարդկանց ձեռքում գտնվում է բոլոր հարստությունների 96%-ը: Ձեր կարծիքով դա պատահականությու՞ն է: Իհարկե` ոչ: Ուղղակի նրանք գիտեն գաղտնիքը և օգտագործում են այն սեփական նպատակների համար: Սակայն այսօր դրա մասին գիտեք նաև դուք: Ուղղակի պետք է հավատաք դրան և կիրառեք այն ձեր կյանքում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

14 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»