Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Ցանկանո՞ւմ եք հասնել նպատակներին: Սկսեք գործել:

Ենթադրենք, դուք ունեք նպատակներ: Դուք ունե՞ք նպատակներ… Հուսով եմ` այո: Իսկ ի՞նչ նպատակներ են դրանք: Եթե ձեր նպատակները հստակ են, ապա վերցրեք թղթի մի կտոր և գրեք դրանք այդ թղթի վրա: Գրեցի՞ք: Շատ լավ, դա արդեն գովելի է: Իսկ եթե դժվարանում եք գրել կամ մտքներովդ ոչինչ չի անցնում, ուրեմն ձեր նպատակները այդքան էլ հստակ չեն: Հստակեցրեք դրանք: Դա շատ կարևոր է: Որպեսզի կարողանաք հասնել ձեր նպատակներին, դուք պետք է հստակ հասկանաք, թե դեպի ուր եք շարժվում:

Իսկ հիմա ամենակարևորը

Սկսեք գործել հենց հիմա: Կարևոր չէ, թե ժամը քանիսն է, կարևոր չէ, թե որտեղ եք դուք գտնվում, հենց հիմա արեք ինչ-որ բան, որը կմոտեցնի ձեզ ձեր նպատակներին: Հիշեք, ինչքան շատ եք դուք սպասում, ինչքան շատ եք ամեն ինչ հետաձգում, այնքան մեծ է հավանականությունը, որ ձեր ոգևորությունն ու մոտիվացիան վերջիվերջո կմարեն և դուք այդպես էլ ձեր նպատակներին չեք հասնի:

Մի տխուր բան եմ ուզում ասել: Երբեմն, երբ զրուցում եմ ինձանից ավելի տարիքով մարդկանց հետ, որոնք արդեն անցել են 50-ից 60-ի սահմանը, հաճախ լսում եմ հետևյալը.
«Կյանքը շատ կարճ է: Չես էլ հասցնում աչքերդ թարթել, երբ զգում ես, որ արդեն մեծացել ես: Ոնց որ երեկ լիներ, որ ես էլ քո տարիքին էի: Էէէէխ, նպատակներս չկարողացա իրականացնել: Հիմա արդեն ուշ է: Հուսով եմ` երեխաներս կկարողանան»:

Այդ պահերին սկսում եմ մտածել` միգուցե ինձ հետ է՞լ այդպես լինի: Միգուցե ես էլ ամեն ինչ այնքան ձգձգեմ, որ կամ մոտիվացիաս կորի, կամ տարիքս արդեն այն չլինի կամ էլ` մեկ ուրիշ պատճառ: Տրամադրությունս միանգամից ընկնում է: Չեմ ուզում, որ ինձ հետ էլ այդպես լինի: Այդ վիճակը տևում է մի քանի րոպե: Հետո կրկին ոգևորվում եմ` ինձ հետ հաստատ այդպես չի լինի: Ես ամեն ինչ կանեմ` իմ նպատակներին հասնելու համար: Արդեն անում եմ..

Սա եմ ուզում փոխանցել բոլորին: Անընդհատ գործեք: Մի հետաձգեք: Իրականում կյանքը կարճ չէ: Այն կարճ է միայն այն ժամանակ, երբ «դատարկ» ես ապրում այն: Դարձրեք ձեր կյանքը լեցուն: Ինչպես անե՞լ դա: Ամեն օր արեք փոքր ինչ-որ բան, որը մեկ քայլով մոտեցնում է ձեզ ձեր նպատակին: Կարևորը, որ դուք անեք դա պարբերաբար: Եթե ամեն օր առաջ եք շարժվում, ապա վերջիվերջո կգա մի օր, երբ կհասնեք ձեր նպատակին: Իսկ եթե ամեն ինչ անընդհատ հետաձգեք, նոր բան սկսելու համար սպասեք երկուշաբթի օրվան, կամ սպասեք, մինչև ձեր աշխատավարձը բարձրացնեն, կամ սպասեք, մինչև «երկիրը երկիր դառնա», ապա տարիները կանցնեն և մի օր էլ դուք կասեք.
«Կյանքը շատ կարճ է: Չես էլ հասցնում աչքերդ թարթել, երբ զգում ես, որ արդեն մեծացել ես: Ոնց որ երեկ լիներ, որ ես էլ քո տարիքին էի: Էէէէխ, նպատակներս չկարողացա իրականացնել: Հիմա արդեն ուշ է: Հուսով եմ` երեխաներս կկարողանան»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

21 մեկնաբանություն

  • Մտքերը նման են Դավիթ Ալենի 01 Как привести дела в порядок. Искусство продуктивности без стресса գրքում արտահայտված մտքերին: Բոլորին խորհուրդ կտամ կարդալ:

  • Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ընթերցողների և ոչ ընթերցողների անունից : Հայերեն լեզվով երկար սպասված սայթը վերջապես գոյություն ունի և նպաստում է մեր ժողովրդի և երկրի ինտեգրմանը միջազգային հանրությանը և գործընթացներին: Սայթը ունի բացառիկ և յուրահատուկ նշանակություն մեր ժողովրդի գիտակցության բարցրացման հարցում և կնպաստի ապագայի կերտման նշանավոր և կարևոր հարցերի լուծմանը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՅԹԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ :

    Հարգանքներով ` Արմեն :

  • Շատ ուրախ եմ, որ մեզ մոտ գոյություն ունի նման կայք, քանի որ մեր ժողովրդին հատուկ է վատատեսությունը և անհավատ վերաբերմունքը իր ուժերի և շրջապատի նկատմամբ: Կարդալով նման պոզիտիվ մտքեր` ինքնաբերաբար դառնում ես վստահ և լցվում հավատով, որ դու էլ կարող ես ունենալ այն, ինչ ցանկանում ես: Եվ իրոք դեպի հաջողություն ճանապարհը պարզ է` հավատալ քո ուժերին: Ինչպես ասել է Ալֆրեդ Դանիել Բրյունե. «Ոչ հաջողակ մարդիկ հավատում են հաջողությանը, հաջողակները` իրենք իրենց»:Սա դարձել է իմ կյանքի նշանաբանը:

  • Թող բոլորն էլ հասնեն իրենց նպատակներին……,:)բայց հիշենք ,որ կա մի.առանց փողի շատ քչերին է հաջողվում դա,ցավոք:(

    • Ռոզի ջան կա կարծիք, որ պետք է փողը լինի, որպեսզի հասնես նպատակներիդ: Բայց ես իմ փորձից ասեմ, որ առաջնայինը նպատակն է: Այսինքն դնում ես նպատակ, ձգտում ես դրան, իսկ փողը որպես հետևանք հայտնվում է: Կարծում եմ միայն ես չեմ դա զգացել…

  • Ես համամիտ եմ ձեր գրած տողերի հետ, կարծես սրտիս մեջից խոսեիք, անչափ շնորհակալ եմ! Կավելացնեմ միայն այսքանը`
    Всё приходит и уходит.Надо лишь зайти в нужную дверь!
    Переступая порог незнакомой двери,не ошибись с выбором,ведь полагаться на голую интуицию бывает себе дороже.Но зайдя,не оглядывайся назад и иди широкой поступью,уверенного в себе человека!!!

  • կյանքում շատ նպատակներ կան, որոնց, անշուշտ, պիտի հասնել առանց ձգձգումների,,,,ի լրումն այս ամենի` կուզենայի պարզապես նշել, որ մարդ պիտի հստակ գիտակցի, թե իր կյանքի գլխավոր նպատակը որն է, հետո նոր մտածի մյուս նպաակների մասին /սա իմ սեփական տեսակետն է/. այդպես ավելի արժեքավոր է դառնում կյանքդ, երբ գիտես, թե հանուն ինչի ես ապրում, ինչն է քեզ ստիպում հաղթահարել տեսակ-տեսակ խոչնդոտներ, ինչից ելնելով ես դու, թեկուզև ուժասպառ, շարունակում քո ճանապարհը……….

  • էտ ով ասեց որ առանց փող քչերն են շատ բանի հասնւմ, բան չունեմ ասելու փողով շատերն են իրենց նպատակին հասնում, բայց ում է պետք եթե այդ բանին հասել է նրա փողը այլ վոչ թէ հենց ինքը, այդպեսզի նպատակների իրականացւմը երջանիկ չի լինում, իսկ երբ հասնում ես երազելով կյանքը դառնում է սկանչելի

  • Շնորհակալություն կայքի հեղինակներին , շատ հետաքրքիր և օգտակար հոդվածներ կան կայքում :Շնորհակալություն նաև վստահություն և հավատ սերմանելու համար

  • Բայց միգուցե պետք չէ իրականացնել նպատակները, հաճախ հենց նպատակն է գլխավոր մոտիվացիան հանդիսանում, երբ իրականանում է, ամեն ինչ դատարկ է թվում աշխարհում, կյանքը կարծես ավարտվի…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»