Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության գաղտնիքներ

Դու արժանի ես…

Բարև, ուրախ եմ, որ ժամանակ գտար հոդվածս կարդալու: Այն գրված է միայն քեզ համար: Իմացիր` դու միակն ես այս աշխարհում, քո նմանը այլևս չկա: Դու տարբերվում ես բոլորից: Դու չես ստեղծվել հենց այնպես, ուղղակի, ժամանակ անցկացնելու: Դու ծնվել ես երջանիկ ու հաջողակ լինելու, կյանքը վայելելու, ինչ-որ բան փոխելու: Դու արժանի ես սիրած աշխատանքով զբաղվելու, աշխատանքից հաճույք ստանալու, արժեքներ ստեղծելու: Դու արժանի ես ազատ ժամանակ ունենալու, հանգստանալու, ճանապարհորդելու, տարբեր երկրներ տեսնելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու: Դու արժանի ես ֆինանսական խնդիրներ չունենալու, փողի մասին չմտածելու, ուրիշներից փող չխնդրելու:

Դու արժանի ես օրվա մեծ մասը ուրախ լինելու, ժպտալու և շրջապատին ուրախություն պարգևելու: Դու արժանի ես քո ժամանակը տնօրինելու, սեփական խելքով առաջնորդվելու, հասարակության «զոհ» չդառնալու: Դու արժանի ես չբողոքելու, դժգոհ չլինելու, չնախանձելու, ուրիշների հաջողություններով ուրախանալու: Դու արժանի ես շքեղ մեքենա վարելու, գեղեցիկ հագուստներ կրելու, մեծ առանձնատուն ունենալու: Դու արժանի ես մարդկանց օգնելու, դժբախտներին երջանկացնելու, անօթևաններին տուն պարգևելու: Դու արժանի ես, որ քեզ սիրեն, հարգեն, քո մասին խոսեն, քեզ մեջբերեն: Եվ վերջապես, դու արժանի ես, որ քեզ հիշեն, երբ դու այլևս չլինես: Չես ուզի չէ՞, որ քեզ շուտ մոռանան: Իհարկե` ոչ: Ուրեմն` պայքարիր դրա համար: Ոչ ոք չի անի դա քո փոխարեն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»