Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Մտորումներ

Ինչ է երջանկությունը

Ինձ համար երջանկությունն այն է, երբ անհամբերությամբ ես սպասում ամեն հաջորդ օրվան: Ինչքա՜ն բան կարելի է անել մեկ օրվա ընթացքում: Երջանկությունն այն է, երբ քո միակ կեսը միշտ քեզ հետ է: Իրար հետ եք անցկացնում ամբողջ օրը, իրար հետ եք հանգստանում, աշխատում, ապագա պլանները քննարկում, երազում: Երջանկությունն այն է, երբ անելիքներն այնքան շատ են, որ ժամանակդ չի հերիքում: Երջանկությունն այն է, երբ հաճույք ես ստանում նրանից, ինչով զբաղվում ես: Երջանկությունն այն է, երբ օգնում ես մարդկանց և տեսնում ես նրանց երջանիկ դեմքերը:

Երջանկությունն այն է, երբ հարազատներիդ ու ընկերներիդ մոտ ամեն ինչ լավ է: Երջանկությունն այն է, երբ ուզում ես, որ մնացած մարդկանց մոտ էլ ամեն ինչ լավ լինի: Երջանկությունն այն է, երբ անընդհատ ուզում ես ժպտալ: Երջանկությունն այն է, երբ ժպիտով ես հիշում բոլոր այն մարդկանց, ովքեր քեզ խաբել են: Երջանկությունն այն է, երբ չես մտածում բացասականի մասին: Երջանկությունն այն է, երբ ոչ ոքի չես մեղադրում և ոչնչից չես բողոքում: Երջանկությունն այն է, երբ անընդհատ ձգտում ես աճել և նոր գիտելիքներ ձեռք բերել: Երջանկությունն այն է, երբ ուզում ես այդ գիտելիքները մնացածի հետ էլ կիսել: Երջանկությունն այն է, երբ աշխարհում կան շատ բաներ, որոնք դեռ չեն ստեղծվել: Երջանկությունն այն է, երբ ազատ ես և կարող ես անել այն, ինչ ցանկանաս: Երջանկությունն այն է, երբ գիտես, թե դեպի ուր ես շարժվում: Եվ վերջապես, երջանկությունն այն է, երբ պատրաստ ես երջանիկ լինելու…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

11 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»