Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Աֆորիզմներ

Հանճարեղ մտքեր

Գոյություն ունեն երկու տեսակի մարդիկ: Նրանք, ովքեր իրենց հետևից տանում են աշխարհը և նրանք, ովքեր վազում են կողքից և բղավում: «Այս ո՞ւր է աշխարհը գնում»:

Խուսափեք նրանցից, ովքեր փորձում են թուլացնել ձեր հավատը ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՆԴԵՊ: Այդ գիծը բնորոշ է փոքր մարդկանց: Հանճարեղ մարդիկ, հակառակը, ոգեշնչում են ձեզ, որ դուք նույնպես ԿԱՐՈՂ ԵՔ ԴԱՌՆԱԼ ՀԱՆՃԱՐԵՂ (Մարկ Տվեն):

Կյանքը կարելի է համարել հաջողված միայն այն դեպքում, եթե հաջողվի ապրել այն ՏԱՐԲԵՐ (Կրիստոֆեր Մոռլի):

Եթե ցանկանում եք ավելի շատ հաջողությունների հասնել, կրկնապատկեք ձեր անհաջողությունների քանակը (Թոմաս Ուոթսոն, IBM հիմնադիր):

ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է: Հանձնվելով` դուք դարձնում եք այն մշտական (Մերիլին Սավանտ):

Բանն այն է, որ ռիսկի չդիմելով, դուք ռիսկի եք դիմում հարյուր անգամ ավելի (Յոնգ):

Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է բարձրանալ իր ամեն մի անկումից հետո (Նելսոն Մանդելա):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»