Հաջողության գաղտնիքներ

Մտածեք գլոբալ

Ի՞նչ է նշանակում մտածել գլոբալ: Սկզբում կասեմ, թե ինչ չի նշանակում մտածել գլոբալ: Փողոցում երկու մեքենա իրար են բախվել: Ամենուր ջարդված ապակիներ են, լիքը ժողովուրդ և ճանապարհային ոստիկանություն: Ու լսում ես հավաքված մարդկանց խոսակցությունները՝ «հաստատ այս մեկը ուղիղ գնացել է, մյուսը եկել կողքից խփել է», «իսկ ինձ թվում է արգելակները չեն պահել, եկել հետևից հարվածել է», «չգիտեմ, բայց հաստատ անփորձ վարորդ է եղել: Քշել չգիտեք մի քշեք էլի», «բայց տեսաք չէ՞, որ ԻՄ ԱՍԱԾՆ էր, եկել կողքից խփել է»: Եվ մարդիկ այսպես կարող են ժամերով կանգնել ու քննարկել մի բան, որն այլևս հնարավոր չէ փոխել: Ու ընդհանրապես, ի՞նչ կարևոր է, թե ով ում է խփել: Կամ մեկ այլ օրինակ՝ «փող հավաքեմ, վարկ վերցնեմ, ինձ տուն առնեմ: Քսան տարի պարտքի տակ կընկնեմ, բայց դե սեփական տունս կունենամ»: Կամ՝ «ուզում եմ կյանքը վայելել՝ ամբողջ օրը սրճարաններ, ռեստորաններ, դիսկոտեկներ, քեֆեր»: Կամ՝ «ե՞րբ են աշխատավարձս տալու: Դե արի էլի մի ամիս սպասի: Աշխատավարձից աշխատավարձ ենք ապրում»: Սրանք գլոբալ մտածող մարդու մտքեր չեն:

Իսկ մտածել գլոբալ, նշանակում է մտածել այնպիսի բաների մասին և կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որոնք թույլ կտան ձեզ «թռիչք» կատարել կյանքում: Գլոբալ մտածող մարդը չի կենտրոնանում առօրյա «մանրուքների» վրա, որոնք ոչ մի կերպ չեն ազդում նրա հետագա կյանքի վրա: Գլոբալ մտածող մարդը չի կենտրոնանում այնպիսի բաների վրա, որոնք արդեն անցյալում են և հնարավոր չէ ոչինչ փոխել:

Գլոբալ մտածող մարդը, երբ տեսնի, որ երկու ավտոմեքենաներ իրար են բախվել և նա այլևս ոչնչով չի կարող օգնել, նա չի կանգնի ժամերով և չի քննարկի, թե ինչպես այդ երկու մեքենաները «կարող էին» իրար բախվել: Նա ուղղակի կափսոսա այդ ժամանակը, քանի որ այդ ընթացքում կարող էր զբաղվել ավելի կարևոր բաներով, որոնք իրոք կազդեին նրա հետագա կյանքի վրա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»