Բիզնես և ֆինանսներ

Գործարարի օրագիր. ընկերության գրասենյակ

Ինչպես խոստացել էի, «Գործարարի օրագիր» շարքում սկսում եմ իմ բարձրաձայն մտորումները բիզնեսի մասին:

2011 թվականի հուլիսի 6-ն էր: Այդ օրը վերջապես որոշեցի ընկերությունս գրանցել: Արդեն երկար ժամանակ էր անցել, իսկ ես անընդհատ ձգձգում էի: Ընկերությունը գրանցեցի առանց ավելորդ քաշքշուկների` 2 օրվա ընթացքում: Դրա մասին պատմող հոդվածը կարող եք կարդալ այստեղ: Հաջորդ քայլը` ընկերության համար գրասենյակ գտնելն էր: Ինձ անհրաժեշտ էր 1 սենյականոց, ոչ մեծ գրասենյակ Երևանի կենտրոնում կամ Կոմիտասի պողոտայում: Մոտ 2 շաբաթ փնտրելուց և բազմաթիվ տարբերակներ դիտարկելուց հետո, գտա լավագույն տարբերակը:

Գրասենյակը գտնվում էր Կոմիտասի շուկայի ետնամասում գտնվող 4 բարձր շինություններից մեկում: Շենքը պատկանում էր «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Հենց նույն շենքում էր գտնվում նաև Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը, որտեղ էլ գրանցել էի ընկերությունս: Շենքի մյուս հարկերում գտնվում էին հաշվապահական, իրավաբանական և մի շարք այլ ընկերությունների գրասենյակներ: Կար նաև գրադարան, ընթերցասրահ և համակարգչային սրահ: Շենքում վարձով էին տրվում դահլիճներ, ցուցասրահներ և կոնֆերանս հոլեր: Ինձ համար դա շատ կարևոր էր, քանի որ դահլիճ մեզ հետագայում պետք էր գալու` հաջողության թեմայով միջոցառումներ կազմակերպելու համար: Մի խոսքով, շենքն իրենից ներկայացնում էր հարմարավետ բիզնես կենտրոն և այն էր, ինչ մեզ պետք էր:

Գրասենյակը 18մ2 մակերեսով սենյակ էր, գտնվում էր շենքի 11-րդ հարկում, որտեղից հիանալի տեսարան էր բացվում Երևան քաղաքի վրա: Հանդիպեցինք տնօրենի հետ, պայմանավորվեցինք և սկսեցինք գրասենյակի ձևակերպման հետ կապված գործընթացները: Նախ, անհրաժեշտ էր կնքել վարձակալության պայմանագիրը և հաստատել այն նոտարական կարգով:

Շարունակելի…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»