Աֆորիզմներ

Արիստոտել — մտքեր

Երբ աշակերտները հարցնում են Արիստոտելին` ինչպես հասնել հաջողության, նա պատասխանում է.
-Առաջ անցեք նրանցից, ովքեր առջևում են և մի սպասեք նրանց, ովքեր ետևում են:

Ձեզ ենք ներկայացնում հայտնի փիլիսոփայի մտքերից մի քանիսը` մեր մեկնաբանություններով:

Ո՞րն է կյանքի իմաստը: Ծառայել ուրիշներին և բարություն գործել: Հազվագյուտ մարդիկ են ձգտում ծառայել ուրիշներին: Բոլորն ուզում են, որ ծառայեն իրենց: Այդ պատճառով էլ այն «հազվագյուտները», որոնք ծառայում են ուրիշներին, առանձնանում են բոլորից:

Ապրել, նշանակում է ստեղծել իրեր, այլ ոչ թե դրանք ձեռք բերել: Իմ ամենասիրած մտքերից մեկն է: Ստեղծելով է մարդն իրենից արժեք ներկայացնում, այլ ոչ թե ձեռք բերելով:

Երջանկությունը նրա հետ է, ով գոհ է: Եթե դուք ինչ-որ բանից դժգոհ եք, դուք ինքներդ եք ազդակներ ուղարկում ձեր ուղեղին, որ ամեն ինչ վատ է: Արդյունքում` այդպես էլ լինում է: Ցանկացած բանի դեմ կարելի է պայքարել առանց դժգոհելու` պարզ և մաքուր գիտակցությամբ:

Խելքը բնութագրվում է ոչ միայն գիտելիքներով, այլ նաև դրանք գործնականում կիրառելու ունակությամբ: Ամենակարևոր մտքերից մեկը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել: Ավելի լավ է քիչ գիտելիք ունենալ, բայց կարողանալ դրանք կիրառել, քան անընդհատ գիտելիքներ հավաքել և չմտածել այն մասին, թե ինչպես դրանք կիրառել:

Վախը` դա չարի ակնկալումն է: Իմ մոտ եղել են դեպքեր, երբ ես երկու օր անհանգիստ սպասել եմ ինչ-որ վատ բանի: Բայց երբ եկել է օրը, ոչինչ էլ չի եղել: Եվ հիմա խորհուրդ եմ տալիս: Մի վախեցեք մի բանից, որը կարող է նույնիսկ չլինել: Միևնույն է, դա ոչինչ չի փոխի: Ավելի լավ է, այդ ընթացքում ինչ-որ լավ բանով զբաղվեք:

Մեր բնավորությունը, մեր պահելաձևի արդյունքն է: Եթե մենք անգործությամբ ենք զբաղվում, դա դառնում է բնավորություն: Եթե մենք բողոքում ենք, դա դառնում է բնավորություն: Եթե մենք մտածում ենք այն մասին, որ չենք հասնելու հաջողության, դա դառնում է բնավորություն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»