Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Հաջողության գաղտնիքներ

Ճակատագիրը քո ձեռքերում է

Ես չեմ հավատում ճակատագրին: Ես չեմ հավատում, որ մարդու կյանքը նախօրոք որոշված է: Ես հազարավոր անգամներ նայել եմ հայելու մեջ և երբեք չեմ տեսել, որ իմ ճակատին ինչ-որ բան է գրված: Ես հայացք եմ գցում դեպի անցյալ և տեսնում եմ, որ իմ կյանքի բոլոր լավ ու վատ օրերի, հաջողությունների ու անհաջողությունների, ուրախությունների ու տխրությունների միակ պատճառը եղել եմ ես՝ իմ որոշումները, իմ արարքները, իմ բնավորությունը, իմ սովորությունները: Եվ հիմա, առավել քան երբևէ, զգում եմ, որ ճակատագիր չկա, որ ամեն ինչ մեր ձեռքերում է: Ինչպե՞ս կարող է մարդու ճակատագիրը նախօրոք որոշված լինել: Իսկ ո՞ւր մնացին սեփական ուղեղը, երևակայությունն ու ցանկությունները: Չգիտեմ ով է հորինել ճակատագիրը, բայց մարդիկ, որոնք հավատում են դրան, սահմանափակում են իրենց հնարավորությունները:

Տեսնում ես, ինչ-որ մեկը տխուր, ճնշված նստած է: Ասում ես՝ ի՞նչ է եղել: Պատմում է իր խնդիրների մասին ու վերջում ավելացնում՝ «դա է իմ ճակատագիրը»: Ո՛չ: Դա չէ՛ քո ճակատագիրը: Դա ուղղակի ժամանակավոր է՝ ինչը բոլորիս մոտ է լինում: Այդ «ժամանակավորը» կարող է տևել 1 օր, իսկ կարող է՝ մի քանի տարի: Ամեն ինչ կախված է քեզանից: Գիտե՞ս, իրականում ինչով է որոշվում քո ճակատագիրը: Ամեն ինչով, ինչի հետ դու կապ ունես՝ զարթնեցիր հաճույքով ու բարձր տրամադրությամբ, թե մի կերպ ու տհաճությամբ, առավոտյան բարևեցիր հարևանիդ ժպիտով, թե խոժոռ դեմքով, նախաճաշեցիր ու մեկ բաժակ տաք թեյ խմեցիր, թե «սոված փորով» գործի գնացիր, ճանապարհին անօթևան մարդուն օգնեցիր, թե անտարբեր նրա կողքով անցար, աշխատանքի վայրում ժամանակը սպանեցիր, թե ինչ-որ կարևոր գործ արեցիր, օրվա ընթացքում ինչ-որ մեկին օգուտ տվեցիր, թե այլ մարդկանցից միայն «քաղեցիր», պլանավորած գործերը հասցրեցիր, թե հետաձգեցիր վաղվան, երբ սխալ գործեցիր, ընդունեցիր և ներողություն խնդրեցիր, թե ինքնասիրությունդ թույլ չտվեց ու մեջդ պահեցիր, երբ քեզ նեղացրեցին, դիմացինի հանդեպ վատ չտրամադրվեցիր ու փորձեցիր հասկանալ, թե ատեցիր ու կոպտեցիր, երբ գումար աշխատեցիր, մի մասը խնայեցիր ու գործի մեջ դրեցիր, թե ամբողջը ուտել-խմելու վրա ծախսեցիր, խոսակցության ժամանակ լսեցիր ու փորձեցիր ինչ-որ բան սովորել, թե «ամեն ինչ գիտեիր» ու որոշեցիր ինքդ խոսել, երբ քեզ լավություն արեցին, շնորհակալություն հայտնեցիր, թե ոչինչ չարեցիր, երբ երջանիկ մարդ տեսար, ուրախացար նրա համար ու քեզ լավ զգացիր, թե նախանձեցիր ու բամբասեցիր, այս ամենը կարդալիս ինչ-որ բանի շուրջ մտածեցիր, թե՞ ուղղակի կարդացիր:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Լավն էր 🙂
    Հոգեբաններն սրան ասում են internal/external locus of control. Առաջին դեպըք քո մոտա :), դու կարծում ես որ դու էս քո կյանքի ու բախտի տերը, քո որոշում ներով են պայմանավորված քո հաջողություններն ու անհաջողությունները: Երկրորդ դեպքում «վերահսկողությունը» անցնում է արտաքին աշխարհին: Ուղղակի պետք է իմանաս, որ ծայրահեղ «internal locus of control»-ը շատ վտանգավոր երևույթ է, էտ քեզ թույլ չի տալիս արտաքին աշխարհը ճիշտ գնահատել: Գնացիր աշխատանքի ինտերվյուի, անցար քեզ վերցրեցին հիանում ես ինքնդ քեզնով՝ բայց իրականում ուղղակի քո մրցակիցը էտ օրը հիվանդ է եղել: Վաճառքներդ աճում են՝ ապրես դու, բայց իրականում մրցակիցդ ժամանակավոր խնդիրներ ունի: «internal locus of control»-ով մարդիկ երբեք չեն վերլուծում իրենց հաջողությունները, երբեք չեն տալիս իրենց հարց՝ բայց ինչի իմ մոտ ստացվեց- որովհետև պատճառը հայտնի է՝ ԵՍ ԼԱՎՆ ԵՄ, ԵՍ ԵՄ ՈՐՈՇՈՒՄ ԻՄ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, այնինչ պատճառները կարող են բազմաթիվ լինել:

    Հա ու ի դեպ, կյանքը պատահականությունների մի ամբողջ շարանա, մենք էլ Ճակատագրի գերին!

  • Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով եւ մի՛ նախանձիր անօրէնների ճանապարհներին։ (arakac 4.3)
    Չարագործին պիտի որսան նրա անօրէնութիւնները, եւ իւրաքանչիւրը պիտի կապկպուի իր մեղքի թելերով։ 23Խրատ չլսելու պատճառով պիտի մեռնի նա խրատի չանսացողների հետ, պիտի զրկուի իր կեանքի երկարութիւնից եւ պիտի կորչի անզգամութեան պատճառով։ (arakac 5.22,23) Աստուածաշունչ

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»