Ես իմ վրա շատ եմ զգացել, որ ցանկացած բան, որն ինձ սկզբում անհնար է թվում, անցնում է որոշ ժամանակ և դառնում է իրականություն: Ու երբ ասում եմ անհնար, նկատի ունեմ իրոք անհնար: Այսինքն, ինչ-որ բան եմ անում ու մոտս չի ստացվում: Անընդհատ փորձում եմ, չարչարվում եմ, բայց էլի մոտս չի ստացվում ու արդեն հույսս կորցնում եմ: Մտածում եմ` «սա երևի իմ խելքի բանը չի, ուրիշ բան փորձեմ»: Հետո մտածում եմ` «բայց ինչի՞ իմ խելքի բանը չի, արի մի քիչ էլ փորձեմ»: Ու մեկ էլ գալիս է մի պահ, որ տեսնում եմ` ՍՏԱՑՎԵՑ: Ու դա ինձ ավելի է վստահեցնում, որ անհնար ոչինչ չկա, ուղղակի կան բաներ, որոնք դժվարությամբ են լինում, որոնց վրա պետք է աշխատել, լուծումներ փնտրել և դրանք անպայման կլինեն: Կարևորը` չհիասթափվել, չհանձնվել և շարունակել այնքան, մինչև ստացվի:
Հեղինակի մասին
Հրաչյա Մանուկյան
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:
«Փոխիր կյանքդ-2»
Իմ կյանքը փոխվեց այն ժամանակ, երբ սկսեցի այլ կերպ մտածել: Մեր մտքերը, ասես անտեսանելի հայելու միջով, արտացոլվում են դեպի արտաքին աշխարհ, որտեղ բոլորովին այլ տեսք են ընդունում: Այն, ինչը ոչ նյութական է թվում, արտացոլումից հետո դառնում է նյութական, շոշափելի: Արտաքին աշխարհը փոխելու համար նախ պետք է ինքներս փոխվենք, և դա պետք է սկսենք հենց մտքերից:
