Բիզնես և ֆինանսներ

Սեփական բիզնեսն ընդդեմ վարձու աշխատանքի

Այս հոդվածում ես չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչ «լավ» բան է սեփական բիզնեսը և ինչ այն կարող է ձեզ տալ:

Երբ իմ մեջ ծնվեց սեփական բիզնես սկսելու մոլուցքը, ինձ թվում էր, որ դա այնքան պարզ բան է (սեփական բիզնես ունենալու անհրաժեշտությունը), որ բոլորն են դա հասկանում: Բայց ժամանակի ընթացքում այդ պատկերացումները քիչ-քիչ ցրվեցին և ես հասկացա, որ մարդկանց միայն մի փոքր մասն է երազում սեփական բիզնես ունենալու մասին: Մյուսներին լիովին բավարարում է վարձու աշխատանքը, կայունությունը, պարզությունն ու բարձր աշխատավարձը:

Եվ դա լիովին հասկանալի է: Մարդկանց մեծ մասի մոտ գերխնդիրն այն է, որ իրենք ու իրենց ընտանիքը լավ ապրեն, ուտելու ու հագնվելու խնդիր չունենան, ձմեռը տաք անցկացնեն, երեխաները լավ կրթություն ստանան, հնարավորություն լինի տարին մեկ անգամ ճանապարհորդել, տուն ու մեքենա ունենալ` իսկ այդ ամենը հանգիստ կարելի է ձեռք բերել վարձու աշխատանքի միջոցով: Ուրեմն ինչո՞ւ է պետք սեփական ուսերին ծանրություն վերցնել, մտածել` թե ինչ բիզնես կարելի է ստեղծել, ինչ վաճառել, ինչ ծառայություններ մատուցել, որտեղից հաճախորդներ գտնել, ինչպես մարկետինգով զբաղվել: Ինչո՞ւ է պետք հարկայիններով ու սոցապներով վազել, պայմանագրեր կնքել, թող այդ ամենն անի գործատուն, ինչո՞ւ են մեզ պետք այդ «գլխացավանքները»: Կարելի է ամեն առավոտ ժամը 9-ին աշխատանքի գնալ, անել նախօրոք պատրաստված գործերը, երեկոյան ժամը 6-ին վերջացնել ու դրա դիմաց աշխատավարձ ստանալ: Ոչ մի գլխացավանք, ոչ մի մտածմունք, ոչ մի ռիսկ:

Այո, այդ ամենը դուք կարող եք և ձեր հարազատները դրա համար ձեզ շնորհակալ կլինեն: Այդպես դուք հոգ կտանեք ձեր ծնողների մասին, կմեծացնեք ձեր երեխաներին, միշտ կուշտ հաց կուտեք, լավ կհագնվեք, լավ մեքենա կքշեք, լավ տուն կունենաք, շատերը ձեզ կսիրեն, կհարգեն, նույնիսկ երբեմն ձեզ հեռուստացույցով ցույց կտան կամ թերթերում կգրեն, ձեր ղեկավարությունը ձեզանից գոհ կլինի, պարգևատրումներ կտա, կխրախուսի, բայց ….

Բայց… հիշեք

Այդպես, դուք երբեք չեք փոխի աշխարհը: Դուք ուղղակի կապրեք ձեր կյանքն ու կհեռանաք: Դուք երբեք չեք դառնա Շառլ Ազնավուր, Քըրք Քըրքորյան, Հենրի Ֆորդ, Թոմաս Էդիսոն, Սթիվ Ջոբս, Ջոան Ռոուլինգ, Մարկ Ցուկերբերգ, Բիլլ Գեյթս կամ Ուոլտ Դիսնեյ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

11 մեկնաբանություն

  • Սեփական բիզնեսը լավ է բայց եթե բոլորը բիզնեսով զբաղվեն ո՞վ պետք ա վարձու աշխատանք անի:

  • Բացի այդ ինչքան պահում են անում աշխատավարձից` սոցապ, եկամտահարկ և այլն, և այլն: Իսկ սեփական բիզնեսը քեզ տալիս է ազատություն և սեփական ժամանակը ըստ քո ցանկության տնօրինելու հնարավորություն:
    Բայց, կարծում եմ, լիդեր, գործարար, գյուտարար ծնվում են, չեն դառնում: Ես համոզվել եմ, որ դա հոգեվիճակ է, մտածելակերպ, դա մեր մեջ նստած է: Շատ մարդիկ ոչ թե չեն ուզում, այլ նրանք այլ կերպ են մտածում և նրանց դուր է գալիս իրենց ստեղծած աշխարհը, այնտեղ նրանք ապահով են:

    • Զառա ջան ինձ էլ թվում է, որ ցանկացած բան դառնում են, այլ ոչ թե այդպես ծնվում: Այսինքն, պայմաններն են ձևավորում մարդուն: Եթե այդ ապահով մարդը երեխաներին կերակրելու փող մի օր չունենա, միգուցե նա գործարար դառնա:

  • Hargeli Luka, bayc shat mardik axqatanalov darnum en bomj ev sksum en pox havaqel, ev ayd vijak@ nranc dur e galis, nranq vochinch chen uzum poxel: Es shat mardkanc em janachum, ovqer, nuynisk barenpast paymannerum, vochinch chen arel irenc kyanq@ poxelu hamar: Inchqan el pordzel em nranc hamozel: Es hajax em mtacel inchi shat mardik 50 000-@ dardznum en 1 000 000, isk myus mas@ 1 000 000-@` 0: Aradjin hertin cankutyun e petq, dzgtum, npatak, naxadzernutyun, isk dranq, karcum emmez het cnvum en:

    • Այո, նման դեպքեր հաստատ կլինեն Զառա ջան, ուղղակի նման մարդկանց էլ երևի ուրիշ ինչ-որ բան է պակասում՝ ինչ-որ մեկի օգնությունը կամ ինչ-որ հատուկ միջադեպ: Ամեն դեպքում դժվար է ասել… երևի դա պարզելու համար լուրջ հետզոտություններ պետք է անցկացնել 🙂 Բայց ես անկեղծորեն հավատում եմ, որ ոչ ոք չի ծնվում ինչ-որ կոնկրետ սցենարով: Դա ուրիշ հարց է, որ մարդը չի կարողանում իր կյանքի սցենարը փոխել, բայց տեսականորեն դա հնարավոր է, ուղղակի նա գործնական, կոնկրետ քայլեր չի անում:

  • Կարծում եմ` նրանք առաջին հերթին պետք է հաղթահարեն իրենց վախը: Նրանք պետք է փոխեն իրենց, որպեսզի հետո կարողանան փոխել աշխարհը: Օրինակ ես հիմա փորձում եմ փոխել ինձ` այսպես ասած կատարելագործում եմ ինքս ինձ` հետգայում աշխարհը փոխելու համար: Կարելի է Հայաստանում բացել դպրոց` առանց տարիքային սահմանափակման: Դպրոցը կկոչվի “Սեփական անձի կատարելագործման դպրոց”: Վճարը կլինի ըստ ցանկության` ով ինչքան կարող է: Դպրոցում կաշխատեն հոգեբաններ, ֆինանսիստներ, իսկ հյուրերը կլինեն ճանաչված գործարարներ: Մարդկանց կսովորեցնեն` ինչպես փող աշխատել, ինչպես հաղթահարել սեփական վախը, ինչպես դառնալ ինքնավստահ, կայացած և հարուստ. իսկ հարստությունը, կարծում եմ, վատ բան չէ:

    • Զառա ջան հիացած եմ, մենք բոլորս էլ պետք է առաջին հերթին մեզ փոխենք, ինքնակատարելագործվենք՝ աշխարհը փոխելու համար, լիովին համաձայն եմ! Երևի դա է ամենամեծ խոչընդտներից մեկը, որ որոշ մարդիկ չեն կարողանում հաջողության հասնել: Նրան փորձում են փոխել բոլորին, բացի իրենցից: Բայց մարդը պետք է մտածի միայն իր մակարդակով:

      Իսկ նման դպրոցը ես էլ հուսով ժամանակի ընթացքում կծնվի, դա անհրաժեշտ է: Արտասահմանում այդպիսի դպրոցներ կան, օրինակ Ռուսաստանում կա “Школа миллионеров”: Այնտեղ սովորեցնում են ոչ միայն բիզնես և ֆինանսեր, այլև ճիշտ մտածելակերպ, բնավորության ձևավորում, սովորություններ և այլն, մի խոսքով ինքնազարգացման ձգտում են մտցնում մարդկանց մեջ:

  • Ես կփորձեմ բացել, սակայն ինձ օգնականներ են պետք: Բացի այդ, սեպտեմբերին մեկնում եմ Ֆրանսիա` մեկ տարով որպես կամավոր աշխատելու համար: Անցել եմ ծրագրով և չեմ կարող բաց թողնել այդ հնարավորությունը: Վերադառնալուց հետո կաշխատեմ այդ ուղղությամբ:

    • Շատ լավ կլինի Զառա ջան, սկզբում իրոք դժվար է, բայց հնարավոր:
      Ֆրանսիայում հաջողություն! լավ հնարավորություն է ամբողջովին ինքնուրույն դառնալու:

  • Իսկ Հայաստանում արդյոք հնարավոր է սեփական բիզնես սկսել ու լինել հաջողակ՝ առանց “крыша” ունենալու?

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»