Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Մարդկանց հետ շփում

Լավ վերաբերվեք այլ մարդկանց

Ցանկացած մարդու կյանքում ամենակարևոր բաներից մեկն այն է, թե ինչպես է նա շփվում այլ մարդկանց հետ: Եթե ձեզ հաջողվում է շփվել մարդկանց հետ թեթև ու հանգիստ, ապա դուք շատ բանի կհասնեք կյանքում: Ուզո՞ւմ եք մի գաղտնիք ասեմ, թե ինչպես կարող եք կատարելության հասնել մարդկանց հետ շփման հարցում: Լավ վերաբերվեք բոլոր մարդկանց: Եվ երբ ես ասում եմ բոլոր, ես նկատի ունեմ իրոք բոլոր, առանց բացառությունների: Դուք չպետք է լավ վերաբերվեք միայն այն մարդկանց, ովքեր լավ են վերաբերվում ձեզ, ձեզ ոչինչ չեն արել և ձեր դուրը գալիս են: Պետք է լավ վերաբերվել նույնիսկ այն մարդկանց, ովքեր երբեմն ձեր հանդեպ սխալվում են, ձեզ դեմ են գնում, ձեզ նյարդայնացնում են և նույնիսկ՝ եթե ձեզ չեն սիրում:

ես լավ եմ վերաբերվում այլ մարդկանց ու բոլորի հետ էլ լեզու գտնում եմ, բայց… այդ հիմար գործընկերս, ախր դրա հետ ես ինչպես լեզու գտնեմ» կամ «հարևանս ամբողջ օրը բարձր երաժշտություն է լսում ու չի թողնում կենտրոնանամ, ախր ես ինչպես դրան լավ վերաբերվեմ» կամ «ծանոթս ընդհանրապես երես չունի, դեռ նախորդ պարտքերը չի վերադարձրել, բայց էլի պարտք է ուզում»:

Ասում են՝ բարին կփրկի աշխարհը: Ես դրա հետ լիովին համաձայն եմ: Բայց բարի լինել չի նշանակում բարի լինել միայն այն մարդկանց հանդեպ, ովքեր բարի են ձեր հանդեպ: Բարի պետք է լինել նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ում դուք չեք հասկանում, ովքեր ձեզ նյարդայնացնում են և ովքեր ձեզ դուր չեն գալիս: Իմ նախորդ հոդվածներից մեկում ես գրել եմ, որ հավատում եմ, որ վատ մարդիկ չկան և ես իրոք հավատում եմ դրան: Ցանկացած մարդ ունի իր բնավորությունն ու ներքին աշխարհը և դեպի յուրաքանչյուրի ներքին աշխարհ ուղին կարելի է գտնել: Չի կարելի միանգամից հիասթափվել ու նեղանալ այն մարդկանցից, ովքեր ինչ-որ բան են արել, որ ձեր դուրը չի եկել: Փորձեք բացասականը հաղթել դրականով, այլ ոչ թե նմանատիպ պատասխան տալով: Շատ մարդկանց թվում է, որ իրենք կատարյալ են, իսկ մնացածը՝ մեղավոր: Բայց դա այդպես չէ: Պետք է կարողանալ սեփական թերությունները տեսնել և պատճառներ փնտրել՝ դիմացինին արդարացնելու համար: Սովորեք ներել մարդկանց: Ներելն ուժ է, այլ ոչ թե՝ թուլություն:

Միայն մի բան լավ հասկացեք: Երբ փորձում ես լավ վերաբերվել այլ մարդկանց, ստացվելու է այնպես, որ հանուն դրա դուք ինչ-որ բան զոհաբերեք: Երբեմն անհրաժեշտ է լինելու ինչ-որ բան տալ, որպեսզի ինչ-որ բան ձեռք բերել: Չեն կարող բոլոր իրավիճակներում լինել միայն հաղթողներ: Երբեմն կարող է լինել այնպես, որ որպեսզի դիմացինդ իրեն լավ զգա, դու ստիպված լինես քեզ վատ զգալ կամ որպեսզի դիմացինդ իրեն հարմարավետ զգա, դու ստիպված լինես քեզ անհարմար զգալ: Բայց դա չպետք է կանգնեցնի ձեզ, դուք պետք է կարողանաք մարդկանց տալ՝ պոկելով դա ձեզանից: Եվ հավատացեք, երբ այդ սովորությունը ձեռք բերեք, դուք կհասկանաք, որ տալով՝ ավելի շատ եք ձեռք բերում և որ մարդկանց ներելով ու նրանց հասկանալով՝ դուք ավելի երջանիկ եք դառնում: Ես դա զգում եմ ամեն օր, հուսով եմ՝ դուք նույնպես:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

15 մեկնաբանություն

  • Շրջապատի մարդկանց լավ վերաբերվելու համար շատ կարևոր է, որ մենք ինքներս ունենանք ներքին հանդարտ վիճակ:)

  • ոնց որ իմ մտքերը կարդայի…Մի խելոք մարդ ասել է<> : ՈՒղղակի կուզեի ավելացնել,որ նույնիս եթե բոլոր բոլորին լավ վերաբերվես,միևնույն է կլինեն մարդիկ, որոնց դու դուր չես գա: Բայց միևնույն է շարունակիր բոլորին լավ վերաբերվել…

    • Ճիշտ ես Anulya ջան! Այդպիսի մարդիկ հաստատ կլինեն, բայց պետք է նույն ձևով շարունակել: Իմիջայլոց, եթե ինչ-որ տեքստ գրում ես < <>>-ի մեջ, ապա ծրագիրը դա որպես HTML-կոդ է համարում և ջնջում է, այդ պատճառով էլ հիմա երևում է “Մի խելոք մարդ ասել է<>“

  • Cavum em vor hayeren tarashar chunem. Miangamayn hamadzayn em. Shat kuzeyi wor bolor mardik mimyanc het shpveyin aydpes. Kuzei avelacnel vor, , Aynuamenajniv bnutyan amenahrashk araracy Mardn e.

  • Եթե թույլ կտաք, ավելացնեմ մի բան իմ պրակտիկայից: Մարդու մեջ տեսեք մի փոքրիկի և նրա չար արարքները ներել սովորեք: Ու հետո, երբ մարդը տեսնում է, որ նրա հետ բարի եք, նրա մեջ արթնանում է այն փոքրիկ, մաքուր ու բարի արարածը, որը Ձեր բարությանը կպատասխանի բարությամբ::)

  • բայց պետք է չէ? գնահատականը տարբեր լինի լավ մարդկանց հանդեպ և վատ մարդկանց, եթե լավին էլ վատին ել նույն աջքով նայես, լավը չի? նեղանա ասի մեկ է վատին էլ ես նույն վերաբերմունքը ցույց տալիս

    • Բաբկեն ջան պետք է փորձել երկուսին էլ լավ վերաբերվել: Եթե լավը դրանից կարող է նեղանա, կարելի է նրան մի փոքր ավելի լավ վերաբերվել 🙂 Հետո լավ-վատ-ի սահմանը այնքան ոչ հստակ է, որ մեզ համար վատ մարդը իրականում կարող է լավը լինել և հակառակը: Սովորաբար մենք մեզ դիտարկում ենք աշխարհի կենտրոն և ըստ դրա դասակարգում ենք մարդկանց:

    • Բաբկեն ջան եթե ձեր ասած “լավը” իրոք լավ մարդ է, ապա նա չի նեղանա, այլ հակառակը ինքն էլ իր կողմից լավ վերաբերմունք կցուցաբերի “վատ” մարդու հանդեպ 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»