Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Մարդկանց հետ շփում

Ինչ երբեք պետք չէ ասել մարդկանց

Գեր մարդուն երբեք պետք չէ ասել՝ «ինչ գեր ես», իսկ նիհարին՝ «ինչ նիհար ես»: Պետք չէ մատնացույց անել մարդկանց իրենց թերությունները, հակառակը, պետք է այնպես անել, որ մարդն իրեն լիարժեք ու կարևոր զգա: Աղջկան պետք չէ ասել՝ «գիտեմ, որ աղջկա տարիքը չեն հարցնում, բայց քանի՞ տարեկան ես»: Նա քաղաքավարությունից ելնելով կժպտա, բայց ինչ-որ բան արդեն այն չի լինի: Աղքատին պետք չէ պատմել ձեր փողերի մասին, չէ՞ որ դրանից նա իրեն միայն վատ կզգա: Երբ զանգում է ձեր ծանոթը, որի հետ վաղուց չէիք խոսել, պետք չէ ասել՝ «ես էլ պատրաստվում էի քեզ զանգել»՝ ավելի լավ է լռեք:

Պետք չէ ասել մարդկանց, որ իրենք սխալ են՝ շրջանցեք այդ պահը: Ենթագիտակցորեն մարդկանց մեծ մասը չի ընդունում իր սխալն անմիջապես: Մի ասեք «կզանգեմ», եթե չեք զանգելու: Մի ասեք «կհանդիպենք», եթե չեք հանդիպելու: Մի ասեք «պարտքդ մի քանի օրից կտամ», եթե չեք տալու: Մի ասեք, թե ինչքան չեք սիրում այդ երգչուհուն կամ դերասանին՝ միգուցե ձեր կողքը նստածը նրա երկրպագուն է: Ավելի լավ է լռեք: Մի պատմեք մարդկանց, թե ինչ խելացի եք դուք, ինչ լավ աշխատանք ունեք, ինչ լավ տեղ եք ապրում, ավելի լավ է հետաքրքրվեք դիմացինով: Երբեք մի ասեք մարդկանց ինչ-որ բան, եթե դրանում համոզված չեք: Ձեր խոսքերի վրա հիմնվելով՝ նրանք կարող են սխալվել: Մի բողոքեք ձեր ընկերոջից մյուս ընկերոջ մոտ: Նրա մտքով միանգամից կանցնի, որ մի օր էլ իրենից կբողոքեք ուրիշի մոտ: Երբեք մի բամբասեք: Բամբասանքը իր մեջ չի պարունակում դրական ոչ մի տարր՝ խնայեք դիմացինին: Եվ վերջում հիշեք, որ շատ դեպքերում ավելի լավ է լռել, քան ինչ-որ բան խոսել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Ճիշտ ես Լուսինե ջան, միշտ չէ: Դեպքեր կան, որ մարդուն ավելի օգուտ կտաս ասելով, որպեսզի նա սկսի մտածել այդ ուղղությամբ: Ուղղակի հարցը ասելու ձևի մեջ է: Պետք է այնպես ասես, որ մարդը չզգա դա, բայց ամեն ինչ հասկանա՝ առանց վատ զգալու:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»