Հաջողության գաղտնիքներ

Մի վախեցեք փորձել

Մի անգամ թագավորը որոշում է փորձության ենթարկել իր ենթականերին` պարզելու համար, թե նրանցից ով է ընդունակ զբաղեցնել կարևոր պաշտոն իր թագավորությունում: Հավաքվում են բոլոր ուժեղներն ու իմաստունները:
«Ո՜վ իմ ենթականեր», — դիմում է նրանց թագավորը, — «ես դժվար առաջադրանք ունեմ ձեզ համար և կցանկանայի իմանալ, թե ձեզանից ով կարող է այն լուծել»:

Նա ուղեկցում է բոլոր ներկա գտնվողներին դռան հսկայական կողպեքի մոտ, որն այնքան մեծ էր, որ այդպիսի կողպեք նախկինում ոչ ոք չէր տեսել: «Սա իմ թագավորության ամենամեծ ու ամենաբարդ կողպեքն է», — ասում է թագավորը, — «ձեզանից ո՞վ կարող է այն բացել»:

Ենթականերից ոմանք օրորում են գլուխները: Մյուսները սկսում են ուսումնասիրել կողպեքը, բայց շուտով խոստովանում են, որ չեն կարող այն բացել: Իսկ քանի որ ամենից իմաստունները անհաջողության են մատնվում, մյուսները նույնպես խոստովանում են, որ առաջադրանքը իրենք էլ չեն կարող լուծել: Բայց վեզիրներից մեկը դուրս է գալիս ամբոխից և մոտենում է կողպեքին: Նա սկսում է ուշադիր ուսումնասիրել և շոշափել կողպեքը, ապա փորձում է շարժել այն և հանկարծ… մեկ ճիգով բացում է այն: Կողպեքը փակ չէր: Այդ ժամանակ թագավորը հայտարարում է. «Դու արժանի ես պաշտոնին, քանի որ դու հիմնվում ես ոչ միայն նրա վրա, ինչ տեսնում և լսում ես, այլ նաև հույսդ դնում ես քեզ վրա և չես վախենում փորձել»:

Մի վախեցեք փորձել: Կյանքում շատ բաներ կան, որոնք միգուցե Ձեզ համար են, միգուցե հենց դրանում եք Դուք հաջողության հասնելու կամ միգուցե հենց դա է Ձեր առաքելությունը: Բայց ինչպե՞ս Դուք կարող եք իմանալ այդ մասին, եթե վախենում եք փորձել: Հասկանում եմ, որ մարդկանց մեծ մասը չեն սիրում փոփոխություններ, չեն սիրում իրենց կյանքի կայուն հունից շեղվել և աշխատում են նոր բան չփորձել: Բայց այդպես հազվադեպ են հաջողության հասնում կյանքում: Իսկ իրական հաջողությունը գալիս է այն մարդկանց մոտ, ովքեր չեն վախենում փորձել, չեն վախենում իրենց կյանքում փոփոխություններ մտցնել, չեն վախենում պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին և քանի դեռ չեն գտել իրենց իրական տեղը կյանքում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»