Հաջողության գաղտնիքներ Բոբ Պարսոնսից - Հաջողության բլոգ
Գրքեր
Հաջողության գաղտնիքներ

Հաջողության գաղտնիքներ Բոբ Պարսոնսից

Բոբ Պարսոնսը ամերիկյան հայտնի գործարար է, հանրահայտ The Go Daddy Group ընկերության հիմնադիրը, որի ծառայություններից, համոզված եմ, որ օգտվում են նաև մեր երկրում: Ըստ Forbes ամսագրի` նա գտնվում է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակում: 1984 թվականին նա հիմնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող իր առաջին ընկերությունը և սկսում է գրել համակարգչային ծրագրեր սեփական նկուղում: Նա վաճառում է իր ընկերությունը 64 միլիոն դոլարով և ստացված միջոցներով հիմնում է Go Daddy ընկերությունը: Այսօր Go Daddy-ն հանդիսանում է աշխարհի խոշորագույն ընկերությունը ինտերնետ-դոմենների գրանցման ոլորտում, որը սպասարկում է մոտ 48 միլիոն դոմեններ և որի շրջանառությունը 2011 թվականին սպասվում է, որ կանցնի 1,1 միլիարդ դոլարը: Այս հոդվածում Ձեզ ենք ներկայացնում հաջողակ գործարարի հաջողության հասնելու կանոններից մի քանիսը:

Դուրս եկեք ձեր հարմարավետության գոտուց և հեռու մնացեք դրանից: Ես հավատում եմ, որ երբ մենք գտնվում ենք մեր հարմարավետության գոտում, ապա տեղի չի ունենում ոչինչ, որն իրենից արժեք է ներկայացնում: Ես լսում եմ, թե ինչպես են մարդիկ ասում. «Կայունությունն ինձ համար կարևոր է»: Դրան ես պատասխանում եմ. «Կայունությունը մահացածների համար է»:

Երբեք մի հանձնվեք: Առաջին փորձից հազվադեպ է ինչ-որ բան ստացվում: Եթե ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, պետք չէ դրանից եզրակացություն անել, որ ձեզ մոտ ընդհանրապես ոչ մի բան չի ստացվի: Դա պարզապես նշանակում է, որ դուք սխալ մոտեցում եք ընտրել: Եթե դա այդքան հեշտ լիներ, ապա բոլորն էլ կանեին դա և դուք հնարավորություն չէիք ունենա տարբերվել բոլորից:

Եթե դուք պատրաստ եք հանձնվել, ապա դուք շատ ավելի մոտ եք հաջողությանը, քան կարծում եք: Կա մի հին չինական ասացվածք, որը ես շատ եմ սիրում և կարծում եմ, որ այն ճիշտ է: Ահա այն. «հանձնվելու գայթակղությունը առավել ուժեղ է դառնում հաղթանակից ոչ շատ առաջ»:

Կենտրոնացեք ձեր նպատակների վրա և հիշեք, որ մտքերն իրական են: Ամեն ինչ լինում է հենց այնպես, ինչպես դուք դրա մասին մտածում եք:

Արագ որոշումներ կայացրեք: Հիշեք, թե ինչ էր ասում Քաղաքացիական Պատերազմի ժամանակների գեներալ Տեկումիս Շերմանը. «Այսօր կատարվող լավ պլանը շատ անգամ ավելի լավ է, քան վաղը կատարվող իդեալականը»:

Միշտ շարժվեք առաջ: Երբեք մի դադարեք «ներդնել» ձեր ապագայում, մի դադարեք ինքնակատարելագործվել, մի դադարեք ինչ-որ նոր բան անել: Այն պահին, երբ դուք դադարեք անել ձեր գործն ավելի լավ, այն կսկսի մահանալ: Ձեր առջև նպատակ դրեք` ամեն օր դառնալ ավելի լավը, թեկուզ մի փոքր:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով հեղինակ, ինքնազարգացման թեմայով 5 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»