Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Մայր Թերեզայի պատվիրանները

Մարդիկ լինում են անհասկացող, ժլատ և եսասեր: Միևնույն է՝ ներեք նրանց:

Եթե դուք բարություն եք արել, մարդիկ մեղադրելու են ձեզ անձնական դրդումների մեջ: Միևնույն է՝ բարություն արեք:

Եթե դուք հաջողության եք հասել, ձեր շրջապատում հայտնվելու են բազմաթիվ կեղծ ընկերներ և թշնամիներ: Միևնույն է՝ հաջողության հասեք:

Եթե դուք բաց եք և անկեղծ, ապա մարդիկ խաբելու են ձեզ: Միևնույն է՝ մնացեք բաց և անկեղծ:

Այն, ինչ դուք կառուցում եք տարիների ընթացքում, կարող է քանդվել մեկ ակնթարթում: Միևնույն է՝ շարունակեք կառուցել:

Եթե դուք կատարյալ երջանիկ եք, ապա ձեզ նախանձելու են: Միևնույն է՝ երջանիկ եղեք:

Բարությունը, որ դուք անում եք այսօր, վաղը մարդիկ մոռանալու են: Միևնույն է՝ բարություն արեք:

Կիսեք մարդկանց հետ այն ամենալավը, որ դուք ունեք: Չնայած նրան, որ դա երբեք բավարար չի լինի՝ միևնույն է՝ կիսեք մարդկանց հետ այն ամենալավը, որ դուք ունեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»