Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Մարքեթինգ

Մարդիկ պատրաստ են վճարել լավ փաթեթավորման համար

Ինչի վրա եք դուք առաջին հերթին ուշադրություն դարձնում, երբ նոր մարդ եք հանդիպում: Իհարկե` նրա արտաքին տեսքի: Եվ հետո միայն նոր, շփվելով նրա հետ ավելի երկար, սկսում եք ուշադրություն դարձնել նրա բնավորությանը, ինտելեկտուալ հնարավորություններին, շարժուձևին և այլն: Համաձայն ե՞ք, որ նույն կանոնը գործում է նաև բիզնեսում: Այսինքն, մարդիկ, որոնք ապրանք են գնում, առաջին հերթին ուշադրություն են դարձնում դրա փաթեթավորմանը: Կամ մարդիկ, որոնք օգտվում են ինչ-որ ծառայություններից, նույնպես առաջին հերթին ուշադրություն են դարձնում դրա «փաթեթավորմանը»: Գիրք գնելիս դուք սկզբում նայում եք գրքի կազմին և հետո նոր բովանդակությանը: Սառնարան գնելիս դուք սկզբում նայում եք դրա արտաքին տեսքին և հետո նոր ծանոթանում տեխնիկական տվյալներին: Նոր վարսահարդար ընտրելիս ձեզ սկզբում հրապուրում է գեղեցկության սրահի արտաքին տեսքը և հետո նոր վարսահարդարի վարպետությունը:

Երկու միանման ապրանքներից մարդիկ կգնեն այն, որն ավելի գեղեցիկ է փաթեթավորված: Իսկ տարբեր ապրանքների ու ծառայությունների առատության պակաս այսօր չկա: Երբ Չինաստանը բացեց իր դռները աշխարհի համար, դրանում արտադրված ապրանքները ողողեցին ողջ աշխարհը: Նաև, այսօր բացվում են տասնյակ խանութներ, գեղեցկության սրահներ, ուսումնական կենտրոններ, սննդի կետեր և դրանց մեծ մասը մատուցում են ծառայություններ կամ վաճառում են ապրանքներ, որոնք ընդհանուր առմամբ շատ չեն տարբերվում մյուս առաջարկներից, համենայնդեպս` հասարակ մարդու աչքի համար տեսանելի կետերով: Եվ միակ բանը, որը նման դեպքում մնում է` վաճառել նույն ապրանքը կամ մատուցել նույն ծառայությունը, որը վաճառում կամ մատուցում են ուրիշները, բայց արդեն ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ:

Մինչև ապրանքի որակի հետ ծանոթանալը, մարդուն պետք է հրապուրի դրա արտաքին տեսքը, այլապես մարդը կարող է ուղղակի անցնել դրա կողքով: Պետք չէ ափսոսալ գումարներ ծախսել գեղեցիկ փաթեթավորման համար: Իհարկե, եթե ապրանքը կամ ծառայությունը չունի որակ, ապա ժամանակի ընթացքում այն անպայման «կբացահայտվի» և դրան չի փրկի նույնիսկ ամենաինքնատիպ փաթեթավորումը: Բայց եթե կա որակ և կան մրցակիցներ, ապա գեղեցիկ ու ինքնատիպ փաթեթավորումը կարող է դառնալ ձեր հաջողության գրավականը և առանձնացնել ձեզ բոլորից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»