Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Ինչի մասին եք դուք խոսում

Նախորդ հոդվածներում մենք շատ ենք խոսել այն մասին, թե ինչ կարևոր է այն, թե ինչ եք դուք մտածում: Հաջողության ողջ տեսությունը կարելի է ասել հիմնված է դրա վրա՝ մեր մտքերը ձևավորում են մեր կյանքը: Սակայն շատ կարևոր է նաև, թե ինչ եք դուք խոսում: Հիմնականում խոսքը մտքի հետևանք է, այսինքն այն ինչ դուք մտածում եք, ինչ-որ պահի արտահայտում եք: Հետևաբար, եթե ձեր մտքերում դրականն է, դուք կխոսեք դրականի մասին, եթե բացասականը՝ բացասականի: Այս հոդվածը ես չեմ ուզում կապել հաջողության կամ երջանկության հետ, ուղղակի հիշեք, որ դա կարևոր է: Եկեք մի այսպիսի բան պատկերացնենք: Պատկերացրեք, որ այն, ինչի մասին դուք խոսում եք, ձեր ետևում կանգնած հրեշտակը, որին դուք իհարկե չեք տեսնում, գրանցում է իր մոտ, որպեսզի հետո ձեր «ցանկություններն» իրականացնի: Եվ այսպես…

— Գործիցս արդեն հոգնել եմ, — բողոքում է կնոջը փոստատարը՝ վերադառնալով տուն, — ավելի լավ է նստեմ տանը ու ոչինչ չանեմ, քան ամբողջ օրը թափառեմ ու այդ գրոշները աշխատեմ: Այսօր կրկին փաթեթ էի տարել են գործարարի տուն: Շաբաթական մի քանի փաթեթ է ստանում, հաստատ մեջը ինչ-որ թանկարժեք բաներ կան: Իսկ եթե տունը տեսնես, ինչ շքեղ է ձևավորել, իսկական դղյակ է: Իսկ ես փող չունեմ նույնիսկ, որ տանս ծախսերը հոգամ: Բայց դա ինձ պետք էլ չէ, ես իմ մի կտոր սև հացով էլ յոլա կգնամ: Առավոտից իրիկուն տանջվում եմ, հազար ձևի հիմար մարդկանց եմ հանդիպում, բայց ուրիշների գործերը լավանում են, իսկ ինձ մոտ ոչինչ չի փոխվում: Ոչինչ, մի օր իմ բախտն էլ միգուցե բերի:

«Ինչ հետաքրքիր ցանկություններ ունի», — մտածում է հրեշտակն ու գրանցում՝ «1) ուզում է պարապ նստել տանը կամ թափառել, 2) սև հացը նրան բավական է, 3) ուզում է հիմար մարդկանց հետ շփվել, 4) ուզում է տան ծախսերը շատանան 5) ուզում է, որ իր կյանքում ոչինչ չփոխվի: Դե ինչ, կիրականացնե՛նք, իսկ գործարարի գործերը թող ավելի լավանան»:

Խոսեք միայն այնպիսի բաներից, որոնք դրական են, որոնք ուզում եք ներգրավել ձեր կյանք: Եվ հիշեք, որ ձեր ետևում կանգնած հրեշտակը գրանցում է այն, թե ինչ եք դուք «ցանկանում»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»