Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հոգեբանություն

Ճանապարհ դեպի երջանկություն

Հեղինակ՝ Psychology Help

   
Երջանկություն բառը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում:
Որպես ընդհանուր սահմանում, որը կբացատրի, թե ինչ է երջանկությունը կարող ենք ասել, որ այն գոհունակ հոգեվիճակ է, մարդկային կյանք, որը լի է ուրախությամբ ու բավարարվածությամբ:
Յուրաքանչյուր մարդ ձգտում է երջանկության, իսկ հետաքրքիր է արդյո՞ք մենք մաղթում ենք երջանկություն միմյանց: Այո՛, կարելի է ասել, որ այն ամենատարածված բառն է, երբ միմյանց բարեմաղթանքներ ենք ասում տարբեր իրարձությունների ժամանակ: Դա մի ընդհանուր մաղթանք է մարդկանց կողմից հնչեցվող, սակայն յուրաքանչյուր մարդ ինքն է գտնում իր երջանկության բանաձևը: Շարունակ նա գտնվում է որոնումների մեջ: Ու իր համար կատարում է բացահայտումներ, թե ինչն է լավ կամ վատ իր համար: Մարդ արարածը որոնումների ընթացքում ունենում է հիասթափություններ, հուսալքություններ, տարբեր ուղիներ է փնտրում այդ վիճակներից դուրս գալու համար ու արդյունքը միևնույնն է մնում է այն, որ մարդը շարունակում է իր երջանկության որոնումը:
Մինչ մարդը շարունակում է իր փնտրտուքները, կյանքը շարունակում է ընթանալ իր բնականոն ճանապարհով: Իսկ երբ ետ է նայում հասկանում է, որ չի գնահատել բազում պահեր, որոնք արժանի են երջանիկ կոչվելու: Նշանակում է, որ երջանկության բանաձևը շատ ավելի պարզ է ու հասանելի, քան մենք կարող ենք ենթադրել:

Պարզապես անհրաժեշտ է օրը սկսել այն զգացողությամբ, որ քո կյանքում ամեն ինչ դրական է: Ոչ թե լավ է լինելու, այլ ամեն ինչ արդեն լավ է: Պարե՛ք, ուրախացե՛ք, առավոտյան թեթև մարզանք արեք, օրը դարձրեք լի այն ամենով ինչը ձեզ ուրախություն է պատճառում, քայլեք այգում և վայելեք բնությունը:
Երջանկության էությունը կայանում է նրանում, որ նախ և առաջ մարդը պետք է իրեն երջանիկ դարձնի, եթե սկզբնական փուլում նա դա չանի, ապա նրա կյանքը դեպի լավը չի գնա երկար ժամանակ:
Ինքնախաբեություն է այն, որ մարդը մտածում է, որ ինքը երջանիկ կլինի, եթե իր կյանքում լինի այս կամ այն բանը: Բայց արդյունքը մեկն է, եթե մարդը ինքն իր ներսում չձևավորի երջանիկ վիճակ, ապա նա այդպես էլ կշարունակի վազել ինչ-որ ենթադրյալ երջանկության երազի ետևից:
Ժպտացե՛ք, եթե ցանկանում եք լինել երջանիկ, ծիծաղե՛ք, ուրախացե՛ք:
Մի փոքր դժվար է սկսել ժպտալ, մտածեք այդ ուղղությամբ, իսկ երբ սկսեք ժպտալ կգտնեք ձեր երջանկությունը:
Ուրեմն, ժպտացե՛ք և վերջ: 🙂

Հեղինակի մասին

Psychology Help

Ես` ես եմ: Ես այն մեծ տիեզերքի մի մասնիկն եմ, ինչպիսին և դու ես: Ես կյանք եմ կյանքի մեջ: Ես ընդամենը մեկ մարմին եմ և մեկ հոգի եմ, դա ես եմ իմ բազում Ես-երի մեջ: Ես կամ հետևաբար դա ինչ-որ բան է նշանակում, նշանակում է, որ ես կամ, որ լինեմ պիտանի: Ես կօգնեմ քեզ…

Սա իմ կողմից գրված ու ինձ բնութագրող նախադասություն է: Հետաքրքված եմ փիլիսոփայության պատմությունով և հոգեբանությունով, ապագայում նպատակ ունեմ ուսումս շարունակեմ հոգեբանության ոլորտում: Սիրում եմ երազանքերս նպատակ դարձնել, սիրում եմ օգնել մարդկանց, եթե նրանք ցանկանան ընդունել իմ օգնությունը ինձ էլ օգնած կլինեն:

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»