Ովքեր դիտել են «Փախուստ բանտից» սերիալը, կարծում եմ երկար ժամանակ են մնացել դրա տպավորության տակ: Հիշում եմ՝ նոր էի վերադարձել ծառայությունից և իմացա, որ նման սերիալ կա: Սկսեցի նայել առաջին սերիան և այլևս չէի կարողանում կտրվել: Նույնիսկ մի քանի գիշեր չքնեցի՝ մինչև այն վերջացրեցի: Իսկ սերիալը մարդկային ազատության, սեփական ուժերի հանդեպ հավատի, երևակայության և նվիրվածության մասին է: Այն սովորեցնում է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներից միշտ էլ ելք կա: Ուղղակի անհրաժեշտ է չհուսահատվել և գործել:
Ովքեր չեն դիտել սերիալը, մի քանի բառով ներկայացնեմ: Այն երկու եղբայրների մասին է, որոնցից մեկին դատապարտում են մահապատժի հանցագործության համար, որը նա չի կատարել: Նրան ուղարկում են բանտ, որտեղ նա պետք է անցկացնի մահապատժին նախորդող մի քանի ամիսները: Իմիջիայլոց, հանցագործությունը, որը նա չի կատարել, ոչ այլ ինչ է, քան ԱՄՆ փոխնախագահի եղբոր սպանություն: Այսինքն, նրա դեմ են բոլորը՝ պետությունը, գաղտնի ծառայությունները, բանտի աշխատակազմը և հասարակությունը:
Բայց դա այդքան էլ չի անհանգստացնում նրա փոքր եղբորը՝ Մայքլին, որը վստահ է իր ուժերին և ունի պլան: Նա որոշում է ազատել և արդարացնել եղբորը: Նա բանկի կողոպուտի մտածված փորձ է կատարում և անում է այնպես, որպեսզի հայտնվի եղբոր հետ նույն բանտում: Եվ դա նրա մոտ ստացվում է: Դա պլանի միայն առաջին մասն էր: Իսկ փախուստի և հետագա քայլերի ողջ սխեման նա «պահում» է իր վրա՝ դաջվածքների տեսքով: Սակայն բանտի կյանքը ինչպես գիտեք հեշտ չէ: Եվ այդտեղ էլ սկսվում է իսկական պայքարը կյանքի և ազատության համար: Բայց մարդկային հնարամտությունն ու երևակայությունը անսահման են և նպատակի հանդեպ հավատը լրացուցիչ ուժ է տալիս: Իսկ թե ինչպես է ավարտվում ֆիլմը, ես չեմ պատմի, ուղղակի խորհուրդ կտամ դիտել:
Nman filmeric inc vra mec tpavorutyun e toxel Paxust Shoushenqic film@. Ov chi ditel anpayaman diteq ayd filmic giteliqneri hskayakan pashar es stanum.
Ես նայել եմ, էլի շատ գերազանց ֆիլմ է, գրեթե նույն սցենարով: Կամ եթե խոսեցինք բանտից փախուստների մասին :), ապա նաև Բանկոկ Հիլթոն սերիալը, որում խաղում է Նիկոլ Քիդմանը: Հին ֆիլմ է, բայց թեմայում լավագույններից է:
Aaaaa ayd film@ chem tesel bayc vor du asum es lavna uremn anpayman petqa nayem.
supernaturalnel vaty chi @ntir serial a 7 sezonani