Հետաքրքիր է

Փախուստ բանտից

Ովքեր դիտել են «Փախուստ բանտից» սերիալը, կարծում եմ՝ երկար ժամանակ մնացել են դրա տպավորության տակ: Հիշում եմ՝ նոր էի վերադարձել զինվորական ծառայությունից, երբ իմացա, որ նման սերիալ կա: Սկսեցի նայել առաջին սերիան և այլևս չէի կարողանում կտրվել: Նույնիսկ մի քանի գիշեր չքնեցի՝ մինչև այն վերջացրեցի: Իսկ սերիալը մարդկային ազատության, սեփական ուժերի հանդեպ հավատի, երևակայության և նվիրվածության մասին է: Այն սովորեցնում է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում միշտ էլ կա ելք: Պարզապես անհրաժեշտ է չհուսահատվել և գործել:

Ովքեր չեն դիտել սերիալը, մի քանի բառով ներկայացնեմ: Այն երկու եղբայրների մասին է, որոնցից մեկին դատապարտում են մահապատժի հանցագործության համար, որը նա չի կատարել: Նրան ուղարկում են բանտ, որտեղ նա պետք է անցկացնի մահապատժին նախորդող մի քանի ամիսները: Իմիջիայլոց, նա մեղադրվում է ԱՄՆ փոխնախագահի եղբոր սպանության մեջ: Նրա դեմ են բոլորը՝ պետությունը, գաղտնի ծառայությունները, բանտի աշխատակազմը և հասարակությունը:

Բայց դա չի հուսահատեցնում նրա փոքր եղբորը՝ Մայքլին, որը վստահ է իր ուժերին և ունի պլան: Նա որոշում է ազատել և արդարացնել եղբորը: Նա բանկի կողոպուտի մտածված փորձ է կատարում և այնպես է անում, որ հայտնվի եղբոր հետ նույն բանտում: Դա նրա մոտ ստացվում է: Դա պլանի միայն առաջին մասն էր: Իսկ փախուստի և հետագա քայլերի ողջ սխեման նա «պահում» է իր վրա՝ դաջվածքների մեջ: Սակայն բանտի կյանքը, ինչպես գիտեք, հեշտ չէ: Եվ այստեղ էլ սկսվում է իրական պայքարը կյանքի և ազատության համար: Բայց մարդկային հնարամտությունն ու երևակայությունը անսահման են, և նպատակի հանդեպ հավատը լրացուցիչ ուժ է տալիս: Իսկ թե ինչպես է ավարտվում ֆիլմը, չեմ պատմի, խորհուրդ կտամ դիտել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Nman filmeric inc vra mec tpavorutyun e toxel Paxust Shoushenqic film@. Ov chi ditel anpayaman diteq ayd filmic giteliqneri hskayakan pashar es stanum.

    • Ես նայել եմ, էլի շատ գերազանց ֆիլմ է, գրեթե նույն սցենարով: Կամ եթե խոսեցինք բանտից փախուստների մասին :), ապա նաև Բանկոկ Հիլթոն սերիալը, որում խաղում է Նիկոլ Քիդմանը: Հին ֆիլմ է, բայց թեմայում լավագույններից է:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»