Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Հաջողության գաղտնիքներ

Պարզ ընտրություն, որ ի զորու է փոխել օրը…

Հեղինակ՝ Astghik

Թերևս կան բաներ աշխարհում, որ բացառապես բոլոր մարդկանց իրար նման են դարձնում. դրանցից մեկը երջանկության ձգտումն է: Բոլորս էլ ապրում ենք այդ Մեծ Երջանկությանը որոնելով, բայց արդյո՞ք բոլորս ենք ընդունում կամ ընկալում, որ այն մեզ տրվում է  փոքրիկ — փոքրիկ չափաբաժիններով. այն ստանում ենք անհավասար ` երբեմն շատ ավելի քիչ, երբեմն ` շատ ավելի շատ:

Հաճախ ուղղակի հոգնում ես` լսելով, թե ինչպես  են բողոքում առօրյայից, ունեցած անհաջողություններից, չիրականացված երազանքներից, բայց այս դեպքում ևս մենք բոլորս իրար նման ենք: Միանշանակ` ապրելը ոչ մեկի համար էլ նախօրոք գրված պիեսի բեմադրում չէ. կան վերելքներ, վայրէջքներ, անհաջողություններ ու կորուստներ: Մեր տարբերությունը կայանում է նրանում, թե ինչպիսի վերաբերմունք ենք ցուցաբերում իրականությանը. հաշտվու՞մ ենք նրա հետ, բողոքո՞ւմ նրանից, թե՞ փորձում փոխել  այն: Ինչպիսին էլ լինի որոշումը, գոնե մի պահ պետք է ծանոթանալ իրականության հետ, փորձել նրան ճիշտ գնահատել ու ապա շարժվել առաջ:  Սովորաբար  Իրականությունը սկսվում է առավոտյան. արթնանալիս առաջին միտքը պայմանավորում է օրվա սկզբի հաջողությունը: Որքան դրական լինեն այդ առաջին էմոցիաներն, այնքան էներգիայով լեցուն կլինի առօրյան, չէ՞ որ դրական էմոցիաներն անսպառ էներգիայի աղբյուր են: Երբեմն նույնիսկ լավ տրամադրությունը որոշակի աշխատանքի արդյունք է, որի համար չպետք է ջանք խնայել, միևնույնն է օգուտն ավելի մեծ է ստացվելու:  Փորձեմ նկարագրել մի առավոտ, որ համոզված եմ, կյանքում գոնե մեկ անգամ դիմավորել եք…

“6:30, 7:49… 8:24  ու հանկարծ 8:50… Ժամանակը չի անցնում, բայց նրան չեն էլ սպասում:  Աննպատակ օր, երբ ոչինչ չես պլանավորել ու իր իմաստով ավելի դատարկ է, քան նախորդը ու գուցե ավելի իմաստավոր, քան կլինի հաջորդը: Աչքերը բացելուն պես միայն նոր ծանրության զգացում, որը կարծես սեփական թոքերում նստած լինի: Ամեն ներշնչումից հետո արտաշնչումն ավելի է դժվարանում: Մարմնի յուրաքանչյուր բջիջը հոգնածություն է կրում, այն ամբողջությամբ  ցավում է. ցավ, որ կարծես սրտից է ճառագայթվել, ինչ-որ տարօրինակ սարդոստայնով տեղափոխվել գանգի ներսը, իսկ այնտեղից էլ նեյրոնների ընթացքով հաղորդվել մկաններին, մաշկին, անգամ հասել մինչև ոսկրերը: Միակ դրդող հանգամանքը, որ ստիպում է արթնանալ ստամոքսի այրող ցավն է: Քա՛ղց, միթե՞  սա է այն միակ պատճառը, որի համար շարունակում ես ապրել… Դադարում ես հաճույք զգալ, սնունդը դառնում է հասարակ վառելանյութ, որպեսզի շարունակես  տառապել, տալիս է էներգիա, որը միայն ինքդ քեզ տանջելու վրա ես ծախսելու: Գուցե անգամ արժե դադարել սնվել, ոչնչանալ, սպառվել, անհետանալ……. Բայց հենց այստեղ էլ նկատում ես կյանքի ամենամեծ պարադոքսը. ձգտում ես ապրել, երբ իրականում հոգիդ հրաժեշտ է տվել անգամ փոքրիկ ուրախություններ ընկալելու ընդունակությանը…”

Մարդիկ սիրում են տանջվել ու այն պատճառով, որ իրենց մեջ բավարար ուժ չեն գտնում պայքարելու իրենց երջանկության համար: Հեշտությամբ հաշտվում են իրենց թվացյալ դժբախտության հետ: Թվացյալ, որովհետև փոխելու դեպքում այն դադարում է դժբախտություն լինելուց, այլ ընկալվում է որպես Հնարավորություն: Նույն առավոտը կարող էր բացվել միանգամայն այլ կերպ. օրինակ լի հույսով ու սպասումներով: Անգամ, երբ Իրականությունը ստիպում է հաշտվել իր հետ և ոչ մի հնարավորություն չի տալիս իրեն փոխելու, ապա Երջանկությանը փնտրելու փոխարեն պետք է սկսել այն Կառուցել հենց Իրականության հարևանությամբ: Մի գավաթ թեյ սիրած խմորեղենի հետ, հաճելի երաժշտություն մարմնամարզության հետ, փոքրիկ հաճոյախոսություններ հարազատներին ու ընկերներին, մի քանի հանճարեղ մարդկանց դրական մտքեր և հավատ սեփական ուժերի հանդեպ: Ամեն ինչ, ա՜խր կարող է միանգամայն այլ ընթացք ստանալ :

Այսպես, թե այնպես երկու դեպքում էլ աչքերը բացելու հետ մեկտեղ մենք ընտրություն ենք կատարում ու  թո՛ղ այդ ընտրությունը միայն Երջանկություն բերի…

Հեղինակի մասին

Astghik

12 մեկնաբանություն

  • Այո, Աստղիկ ջան, մեր կյանքը իր հաջողություններով ու վրիպումներով մեր կատարած ընտրության արդյունքն է :), ուստի մեր ամենօրյա ընտրությունը խիստ կարևոր է:

  • … աչքերը բացելու հետ մեկտեղ մենք ընտրություն ենք կատարում …

    Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ մարդ ինքն է կերտում սեփական հաջողությունը, սեփական զգացմունքները և, ընդհանրապես կյանքը: Վերջերս մի տեղ կարդացի, որ ցանկացած իրադարձության և վերջինիս մարդու վրա ազդելու միջև կա վայրկյանի 1/100000-ով չափվող ժամանակահատված, երբ տվյալ ազդեցությանը ենթարկվող մարդն ինքն է որոշում, թե մասնավորապես ինչ զգացումներով է պայմանավորված լինելու այդ ազդեցությունը: Հեղինակն այն անվանում է “աստղային ժամ”:

  • լավ էր ասված մարդիկ սիրում են տանջվել, դրա համար էլ չենք պայքարում մեր երջանկության համար: Օրը բացվում է, իսկ մեզանից ոչինչ կախված չէ իհարկե մենք միշտ ակնկալում ենք բարին ու լուսավորը

  • Я думаю, что надо смотреть на каждую утреннюю зарю, как на начало твоей жизни, и на каждый закат солнца, как на конец ее. Пусть каждая из этих кратких жизней будет отмечена каким-нибудь добрым поступком, какой-нибудь победой над собой или приобретенным знанием. И еще, кто может наполнить каждое мгновение глубоким содержанием, тот бесконечно продлевает свою жизнь. Нет не одного счастливого человека, который не ценит свои трудности и не благодарит судьбе за них!!! Очень мудрая и практичная статья!!! Класс 🙂

  • ՜Շատ լավ ե ասված,բաըց ես հավատւմ եմ ճակատագրին
    ՈԻ խորհում եմ մտահոգված
    Աչքս հույսի ծովին
    Թե, երբ պիտի այս կարճ կյանքում
    Լավ գտնի լավին՜՜

  • MARDu [email protected] inqnakatareliutyan mej a Astghik . Menq erjankanum enq ayn jamanak erb tzerqberumner enq unenum kyanqum . Kap cuni inc enq tzerq berum. U da sat karch a tevum . Dra hamar el menq mist mez djbaxt enq hamarum . Sranic hetevutyun vor erjanika anban u himar [email protected] . @nenc vor ete menq mez djbaxt enq hamarum da normala . Ham el mardik voronq havatum en irenc arjaniqnerin pativ en en hamarum djbaxt [email protected] vorpizi cuyc tan te inchqan dajan e gtnvel [email protected] irenc nkatmamb .

    • Ամենահավոր բանը ինքնախղճահարությունն է, երբ սկսում ես խղճալ ինքդ քեզ ու զբաղվում ես միայն դրանով, կյանքդ անիմաստ է դառնում: Աստղիկի առաջարկը տեղին էր, պետք է արթնանալուց հետո ՃԻՇՏ ընտրություն կատարել ;0

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»