Ժեստերի լեզուն

Ժեստերի լեզուն. բաց ափեր

Հին ժամանակներից սկսած բաց ափերը կապվել են ազնվության, անկեղծության, նվիրվածության և վստահության հետ: Սովորաբար երդումը տալիս են բաց ափը սրտին դրած: Դատարանում ցուցմունք տալիս՝ ձախ ձեռքով բռնում են աստվածաշունչը, իսկ աջը ձեռքը՝ բաց ափը պարզած բարձրացնում են վերև, որպեսզի այն տեսնեն դատարանի բոլոր անդամները: Վաճառքի գծով գործակալներին սովորեցնում են նայել հաճախորդի ձեռքերին, երբ նրանք բացատրում են գնումից հրաժարվելու պատճառները, քանի որ իրական պատճառների մասին կարելի է դատել ափերի բաց կամ ոչ բաց դիրքից ելնելով:

Ամենալավ տարբերակն իմանալու՝ ազնիվ է քեզ հետ զրուցակիցը, թե ոչ, նրա ափերին հետևելն է: Օրինակ, երբ մարդը լիովին անկեղծ է ձեզ հետ, նա դեպի ձեզ է պարզում մեկ կամ երկու ափերը և նման ինչ-որ բան ասում. «Ես ձեզ հետ ամբողջովին անկեղծ կլինեմ» (տես նկարը): Մարմնի մյուս ժեստերի պես, այս ժեստը նույնպես ենթագիտակցական ժեստ է, որը հուշում է ձեզ, որ զրուցակիցն այս պահին ճիշտ է խոսում: Օրինակ, երբ երեխան խաբում է կամ ինչ-որ բան է թաքցնում, նա պահում է ափերը ետևում: Կամ եթե կինը ուզում է թաքցնել ամուսնուց, թե ինչու այդքան ուշացավ, բացատրության ընթացքում նա պահում է ձեռքերը գրպանում կամ խաչված վիճակում:

Ձեզ մոտ միգուցե հարց առաջանա. «Դա նշանակում է, որ եթե ես սուտ խոսեմ, բայց պահեմ ափերս բաց, ապա մարդիկ ինձ կհավատա՞ն»: Այս հարցի պատասխանն է և այո և ոչ: Եթե դուք հանդուգն ձևով ստում եք, բայց ձեր ափերը բաց են, ապա միևնույնն է, դուք կարող եք ձեր զրուցակցին կեղծ թվալ, քանի որ ձեզ մոտ կբացակայեն ճիշտ խոսող մարդուն բնութագրող մյուս ժեստերը և ի հայտ կգան սուտ խոսող մարդուն բնորոշ ժեստերը, իսկ դա ձեզ կբացահայտի, նույնիսկ եթե ձեր ափերը բաց են:

Բայց այնուամենայնիվ, դուք կարող եք բարձրացնել մարդկանց շրջանում ձեր վստահության աստիճանը՝ ձեռք բերելով մարդկանց հետ շփվելու ընթացքում ափերը բաց պահելու սովորությունը: Եվ հակառակը, երբ բաց ափերի ժեստը սովորություն է դառնում, պակասում է սուտը ձեր խոսքում: Հետաքրքիր է, բայց շատ մարդիկ չեն կարողանում սուտ խոսել, երբ նրանց ափերը բաց են: Բաց ափերի միջոցով կարելի է ստիպել մարդկանց քիչ ստել: Բացի այդ, բաց ափերը ստիպում են դիմացինին նույնպես ձեզ վստահել և լինել ձեզ հետ անկեղծ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Այո…ժեստերը մատնում են մարդուն 🙂 , ինչ վերաբերվում է բաց ափերով սուտ խոսելուն, կարծում եմ դա շատ հազվադեպ բնույթ կկրի, քանի որ ժեստերն արվում են ակամաից: Դժվար կլինի ստել լեզվով և ձեռքերով 🙂

  • ժեստերի մասին արդեն հայերեն գիրք կա, ” Մարմնի շարժումների լեզուն”
    Հայաստանում ամենաշատ վաճառվող գրքերից է:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»