Ժամանակի կառավարում

Զարթնել շուտ, թե՞ ուշ

Կան մարդիկ, որոնք սիրում են երկար քնել: Կան նաև մարդիկ, որոնք չեն կարողանում երկար քնել: Օրինակ, ես այն մարդկանցից եմ, որոնք չեն կարողանում երկար քնել, բայց շատ լավ հասկանում եմ մարդկանց, որոնք ուզում են երկար քնել 🙂 Մի խոսքով.. եկեք մի քիչ քննարկենք:

Այն, որ քնելն անհրաժեշտ է մարդու բնականոն կյանքի համար, կարծում եմ պարզ է: Իսկ թե որքան քնելով են մարդիկ ստանում քնի իրենց անհրաժեշտ պաշարը, դա արդեն ուրիշ հարց է: Կան մարդիկ, որոնք իրենց լավ են զգում, օրինակ 12 ժամ քնելով, բայց կան նաև մարդիկ, որոնք քնում են օրինակ 4-5 ժամ և դա նրանց լիովին բավական է: Եթե կարդացել եք Լեոնարդո Դա Վինչիի գաղտնիքը հոդվածը, ապա երևի կհիշեք, որ նա քնում էր օրեկան ընդամենը 1,5 ժամ:

Հիշում եմ, երբ գրում էի Մարկեսի հրաժեշտի նամակը հոդվածը, հանդիպեցի այս մտքին` «աչքերը փակ ամեն մի րոպեն` 60 վայրկյան լույսի կորուստ է»: Այդ միտքն այնպես ուժեղ մեջս տպավորվեց, որ հիմա էլ, ամեն առավոտ, երբ պետք է զարթնեմ, բայց չեմ կարողանում զարթնել, հիշում եմ այդ խոսքերը և վեր եմ թռնում:

Կիրակի

Հիմա, երբ գրում եմ այս տողերը, կիրակի է` օր, երբ մարդիկ սիրում են երկար քնել: Այսօր զարթնեցի ժամը 9-ին (սովորաբար զարթնում եմ ժամը 7-ին) և դա ավելի քան բավական էր քնելու համար: Ես չեմ սիրում երկար քնել, որովհետև ափսոսում եմ այն ժամանակը, որ քնած եմ անցկացնելու: Երբ գործերն ու անելիքները շատ են, երբ նույնիսկ ամեն կորցրած 15 րոպեն ազդեցություն է թողնում, քնելու հետ կապված ավելի ուշադիր ես դառնում: Երկար քնելու «կամակորությունից» ազատվելը նույնպես սովորության հարց է: Փորձեք մեկ ամիս միշտ շուտ զարթնել` թեկուզ տանջվելով, և դրանից հետո դուք այլևս չեք էլ կարող երկար քնել, ձեր օրգանիզմը ինքը կարթնացնի ձեզ համապատասխան ժամին: Բացի այդ, առավոտյան մարդու ուղեղն ավելի թարմ է և ուժեղ է աշխատում: Այսինքն, առավոտյան ժամերին դուք կարող եք ավելի շատ գործ անել, քան օրվա մնացած ժամերին: Եվ իհարկե, նորմալ է, որ ափսոսում ես այդ ժամերը կորցնել:

Նաև, եթե ուզում ես շուտ զարթնել, ապա պետք է ունենաս մոտիվացիա: Եթե գիտես որ զարթնելու ես, բայց անելու բան չկա, ապա պարզ է, որ չես ուզենա զարթնել: Օրինակ, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես ամբողջ գիշեր սպասում եմ, թե երբ եմ զարթնելու: Ես ինձ շատ լավ եմ զգում, երբ զարթնում եմ և անհամբեր սպասում եմ դրան, քանի որ գիտեմ, որ զբաղվելու եմ իմ սիրած գործերով` պետք է հոդված ավելացնեմ Հաջողության բլոգում, պետք է էլ. փոստս ստուգեմ և մնացած գործերս անեմ: Այսինքն, երբ կա անելու բան, որը դու հաճույքով ես անում և սպասում ես դրան, քո օրգանիզմն ու ուղեղը հասկանում են դա և նրանք իրենք են քեզ արթնացնում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

10 մեկնաբանություն

  • Կարծում եմ սա ամենաօգտակար հայկական կայքնա, Հայաստանում բնականաբար շատ քչերին կհետաքրքրի, ցավալի, ես կասեի անգամ աղետալի խնդիրն այն է որ ոչ միայն Հայաստանում այլ ողջ աշխարհում մարդկանց ավելի շատ գրավում են շոու բիզնեսի լուրերն ու քայքայիչ ազդեցություն ունեցող ամենատափակ սերիալներն ու վիդեոները դիտելը քան թե սեփական անձի կատարելագործմամբ զբաղվելը , բոլոր անգլերեն իմացողներին խորհուրդ եմ տալիս դիտել տեղադրածս վիդեոն, այս մարդը կենդանի լեգենդ է, հանճար, նա ԱՄՆ-ի ամենահայտնի եվ ամենահարուստ motivational speaker-ն է: 2-րդ վիդեոն բաղկացած է 5 մասից դիտեք բոլորը,ուշադրություն դարձրեք որքան քիչ են դիտել այդ վիդեոները եվ փոխարենը որ վիդեոներն են դիտել ամենաշատը, եվ կհասկանաք ինչու են հաջողակ մարդիկ այդքան քիչ…

  • Հրաչ ջան, մի բան պետք է խոստովանեմ: Ինչ մտել եմ այս կայք հեռացել եմ հեռուստացույցից, առավոտյան վաղ եմ արթնանում, առաջ զարդուցիչի ձայնն ատում էի, հիմա լավ երգ եմ դրել ու արթնանում եմ: Իսկ գիշերը անհամբեր սպասում եմ առավոտյան, որ տեսնեմ հոդվածս կայքում տեղադրվեց, թե ոչ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»