Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը Հայաստանում:

   

 

Մարքեթինգ

Գովազդի հայրերը. Դեյվիդ Օգիլվի

Դեյվիդ Օգիլվին գովազդային ոլորտի ամենահայտնի մարդկանցից մեկն է: 1962 թվականին «Time»-ը բնութագրում է նրան որպես «ամենահայտնի հրաշագործը ժամանակակից գովազդի ոլորտում»: «French Magazine» ամսագիրը դասել է նրան Համաշխարհային արդյունաբերական հեղաշրջման գործում ամենամեծ ներդրումն ունեցած այնպիսի «հսկաների» շարքում, ինչպիսիք են Ադամ Սմիթը, Թոմաս Էդիսոնը, Կառլ Մարքսը, Ջ.Ռոկֆելեր-ավագը և այլն:

Ծնվել է Անգլիայում 1911թ.-ին (մահացել է 1999թ.-ին), բայց իր հեղինակությունը ձեռք է բերել Ամերիկայում: Իր ընկերության մասնաճյուղերը բացել է ավելի քան 30 երկրներում: Դեռևս կենդանության օրոք նրան հաջողվել է փառք ու պատվի արժանանալ և անձամբ համոզվել իր ստեղծագործ սկզբունքների ճշմարտացիության մեջ:

Հոդվածի 2-րդ մասում ներկայացնում ենք Դեյվիդ Օգիլվիի մեջբերումներից մի քանիսը, որոնցից մենք բոլորս կարող ենք շատ բան սովորել:

  • Գնորդը հիմար չէ – դա քո կինն է:
  • Գովազդը կարող է համոզել մարդուն գնել անորակ ապրանք, բայց միայն մեկ անգամ:
  • Եթե խոսում են գովազդի մասին, դա վատ գովազդ է: Եթե խոսում են ապրանքի մասին, դա լավ գովազդ է:
  • Մեծ գաղափարները – սովորաբար պարզ գաղափարներն են:
  • Որքան բարձր է գինը, այնքան ավելի ցանկալի է դառնում ապրանքը գնորդի աչքերում:
  • Գովազդի նպատակը մարդկանց զվարճացնելը չէ, այլ նրանց ապրանք վաճառելը:
  • Երբեք մի ստեղծեք այնպիսի գովազդ, որը դուք չէիք ցանկանա, որ տեսնեին ձեր ընտանիքի անդամները: Դուք երբեք չէիք խաբի ձեր կնոջը: Մի խաբեք նաև իմ կնոջը:
  • Արդյունավետ գովազդում ներդրված մեկ միլիոնն ավելի շատ է վաճառում, քան անարդյունավետ գովազդում ներդրված տաս միլիոնը:
  • Հաճախորդը ստանում է այն գովազդը, որին նա արժանի է:
  • Դուք չեք կարող ստիպել մարդկանց գնել ձեր ապրանք – դուք կարող եք միայն հետաքրքրություն առաջացնել նրանց մոտ գնելու այդ ապրանքը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

10 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»