Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Արժեթղթեր

Ի՞նչ է անդերրայթինգը

Հեղինակ՝ ANI's

Խոսելով արժեթղթերի շուկայի, արժեթղթերի թողարկման և շրջանառության հետ կապված մի շարք հիմնախնդիրների և առանձնահատկությունների մասին` չենք կարող չանդրադառնալ անդերրայթինգ հասկացությանը:

Անգամ ամենախոշոր բաժնետիրական ընկերությունները արժեթղթեր թողարկելու և տեղաբաշխելու, երկրորդային շուկայում դրանց իրացվելիությունն ապահովելու համար դիմում են հատուկ մասնագիտացած ընկերություններին (սովորաբար ներդրումային ընկերություններին), քանի որ այդ գործառույթն իրականացնող հատուկ ստորաբաժանում ունենալը «մեծ հաճույք» է: Անդերրայթինգը (արժեթղթերի շուկայում կիրառվող իմաստով. այն բոլորովին այլ իմաստ ունի օրինակ ապահովագրական ոլորտում) առաջնային տեղաբաշխման ժամանակ արժեթղթերի գնումն է կամ գնման երաշխավորումը: Այսինքն` անդերրայթինգ իրականացնող ընկերությունը` անդերրայթերը, նախօրոք համաձայնեցված պայմաններով վարձավճարի դիմաց սպասարկում է թողարկողին և երաշխավորում է արժեթղթերի շուկայում առաջնային տեղաբաշխումը:

Անդերրայթերի և թողարկողի միջև հարաբերությունները կարգավորվում են երեք տիպի համաձայնագրերով: Առաջինի դեպքում անդերրայթերը հանդես է գալիս որպես միջնորդ` բրոքեր, և ոչ մի պարտավորություն չի կրում չբաշխված արժեթղթերի հետգնման մասով: Այսինքն` տեղաբաշխման ռիսկն ամբողջությամբ կրում է թողարկողը, իսկ անդերրայթերը ստանում է կոմիսիոն վճար` իրացված արժեթղթերի քանակին համապատասխան` չիրացված արժեթղթերը վերադարձնելով թողարկողին: Ֆինանսական գրականությունում այս սխեման հայտնի է «լավագույն ջանքերի համաձայնագիր» (best effort contract) տերմինով: Հաջորդը «ամուր պարտավորությունների» (firm commitment contract) համաձայնագիրն է, որի դեպքում ներդրումային ընկերությունն իր հաշվին է իրականացնում արժեթղթերի տեղաբաշխումը` հանդես գալով որպես դիլեր: Անդերրայթերն ինքն է կրում չտեղաբաշխված արժեթղթերի մասով ռիսկը: Երրորդը «ամեն ինչ կամ ոչինչ» (all or none) սկզբունքի հիման վրա համաձայնագիրն է, որի դեպքում անդերրայթերն իրավունք է ստանում չեղյալ համարել համաձայնագիրը, եթե չի կարողանում թողարկված արժեթղթերն ամբողջությամբ տեղաբաշխել:

Հեղինակի մասին

ANI's

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»