Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Բիզնես և ֆինանսներ

Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը Հայաստանում

Երբ նոր էի սկսել հետաքրքրվել սեփական բիզնեսը սկսելու ուղղությամբ, ժամանակ առ ժամանակ այցելում էի Նոյան տապան գրախանութ և ուսումնասիրում բիզնեսի, ֆինանսների և ինքնազարգացման թեմայով գրքերը: Կար մի գիրք, որն անընդհատ աչքի էր ընկնում, բայց որին չգիտես ինչու երկար ժամանակ ուշադրություն չէի դարձնում, մինչև մի օր չգնեցի այն և երկար ամիսներ այն չդարձավ սեղանիս մշտական գրքերից մեկը: Ինչո՞ւ էր այն ուշադրություն գրավում: Որովհետև գիրքը հայերեն էր և ուներ շատ գրավիչ անվանում: Հայերեն լեզվով նման գրքեր, որոնք գրվել են զրոյից, այլ ոչ թե ամբողջությամբ թարգմանված են այլ աղբյուրներից, շատ քիչ են: Եվ դրանց առավելությունը կայանում է նրանում, որ դրանք գրված են հենց մեր տեղական պահանջներից ելնելով: Գրքի անվանումը նույնպես գրավիչ էր, որովհետև ո՞վ գոնե մեկ անգամ չի երազել սեփական բիզնեսը սկսելու մասին, իսկ գիրքը թվում էր բանալի է, որն օգնելու է այդ հարցում:

Գիրքն իրոք շատ օգտակար դուրս եկավ` ընդհանուր պատկերացնելու համար սեփական բիզնեսի երկար ճանապարհը, առավելություններն ու թերությունները: Դրանում թեմաները բազմազան են` սկսած «թե ինչո՞ւ է Ձեզ պետք սեփական բիզնես սկսել և արդյո՞ք պետք է դա Ձեզ», վերջացրած ընկերությունը բացելու համար անհրաժեշտ քայլերի և ընկերության հաշվապահության վարման նկարագրությամբ: Մարդիկ, որոնք ուզում են սեփական բիզնես սկսել, անպայման պետք է կարդան այս գիրքը: Դուք կարող եք երկար ժամանակ ծախսել, գտնելով Ձեզ անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան տարբեր աղբյուրներից, իսկ կարող եք գտնել այդ ամենը հավաքված մեկ վայրում: Գիրքն իսկական այբուբեն է սկսնակ գործարարի համար: Այստեղ դուք չեք գտնի քայլ առ քայլ ցուցումներ, որոնք կօգնեն Ձեզ միանգամից դառնալ հաջողակ գործարար կամ միլիոնատեր, բայց դուք կպատկերացնեք, թե ինչպես սկսել: Իսկ դա ամենակարևորն է` սկսել, կամ գոնե հասկանալ` արժե՞ սկսել: Վերջում միայն ավելացնեմ, որ մինչև հիմա էլ ես ժամանակ առ ժամանակ թերթում եմ այս գրքի էջերը և գտնում ինձ համար անհրաժեշտ ինֆորմացիա և մինչև հիմա էլ այն դեռ իմ սեղանին է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»