Գրքեր անձնային աճի մասին

Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքերի միջոցով ես կփորձեմ Ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար: -Հ. Մանուկյան


   


Հետաքրքիր է

Հիմար տղան

Փոքրիկ տղան մտնում է վարսավիրանոց: Վարսավիրը միանգամից ճանաչում է նրան և ասում իր հաճախորդներին.
— Նայեք, սա աշխարհի ամենաանխելք տղան է: Հիմա ես դա ձեզ կապացուցեմ:

Վարսավիրը գրպանից հանում է 1 դոլար և 25 ցենտ: Մի ձեռքում նա պահում է դոլարը, իսկ մյուսում` 25 ցենտը: Ապա նա կանչում է տղային և առաջարկում է ընտրել: Տղան ընտրում է 25 ցենտը: Բոլորը սկսում են ծիծաղել, իսկ տղան հեռանում է:

Ետ գնալու ճանապարհին հաճախորդներից մեկը հասնում է նրան և հարցնում.
— Այնուամենայնիվ, ինչո՞ւ դու ընտրեցիր 25 ցենտը, այլ ոչ թե 1 դոլարը:
— Այն պատճառով, որ այն օրը, երբ ես ընտրեմ 1 դոլարը, խաղն ավարտված կլինի:

Փաստորեն տղան ամենևին էլ անխելք չէր 🙂 Այսինքն, ամեն անգամ վերցնելով 25 ցենտը, նա ավելի շատ էր վաստակում, քան եթե միանգամից վերցներ 1 դոլարը, որից հետո «խաղը կավարտվեր»: Իսկ «խելացի» վարսավիրը դա չէր հասկանում: Ո՞վ է հիմա անխելքը: 🙂 Կիրակնօրյա այս օրով որոշեցի գրել նման զվարճալի, թեթև մի պատմություն: Հուսով եմ` այն Ձեզ ժպտեցրեց:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»