Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Աֆորիզմներ

Աֆորիզմներ սիրո և մարդկանց մասին

Հեղինակ՝ .Marine.

Սերը գոյության սկիզբն ու վերջն է: Առանց սիրո կյանք չկա: Այդ իսկ պատճառով սերն այն է, ինչի առջև խոնարհվում են իմաստուն մարդիկ (Կոնֆուցի):

Կանայք ստեղծված են նրա համար, որպեսզի նրանց սիրեն, այլ ոչ թե նրա համար, որպեսզի նրանց հասկանան (Օսկար Ուայլդ):

Նրանք, ովքեր սիրում են, կամ ոչ մի կասկած չունեն, կամ էլ կասկածում են ամեն ինչում (Բալզակ):

Ոչ մի բան մի սկսիր զայրույթի պահին: Հիմար է նա, ով փոթորկի ժամանակ նավ է նստում (Հաուգ):  

Որքան խելացի է մարդը, այնքան շատ է նա գտնում յուրահատուկ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն տեսնում մարդկանց միջև (Բ. Պասկալ):

Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծ մասը կարողանում են միայն փայլել, բայց ոչ կշռադատել (Կարլեյկ):

Սիրել` ասել է լինել ամբողջապես հափշտակություն, ամբողջապես կիրք, ամբողջ` ցանկություն, ամբողջ` պաշտողություն, հարգանք, ակնածություն, ամբողջ` խոնարհություն, ամբողջ` համբերություն և անհամբերություն, ամբողջ` ՍՐԲՈՒԹՅՈՒՆ: Սիրել` ասել է լինել ամբողջապես արցունք ու հառաչ (Շեքսպիր):

Յուրաքանչյուր ոք սիրված լինելու պահանջ է զգում: Դա բարձրացնում է նրան սեփական աչքերում: Բայց մարդկանց հարկավոր է սիրել տարբեր կերպ` մեկին անսահման ներողամտությամբ, մյուսին` չթուլացող խստությամբ (Ժ. Սանդ):

Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, երբեք չեն ստիպի քեզ լաց լինել (Գաբրիել Գարսիա Մարկես):

Բնավորության հաստատակամությունը ստիպում է մարդկանց դիմակայել սիրուն, բայց միևնույն ժամանակ նա հաղորդում է այդ զգացմունքին հմայք ու երկարատևություն: Թույլ մարդիկ, ընդհակառակը, հեշտությամբ են տեղի տալիս կրքերին, բայց երբեք, ինչպես հարկն է, լի չեն դրանցով (Լառոշֆուկո):

Հեղինակի մասին

.Marine.

12 մեկնաբանություն

  • Պարադոքս… Ինչքան ավելի քիչ եմ համաձայնվում Օսկար Ոայլդի մտքերի հետ, այնքան ավելի շատ եմ սիրում այդ գրողին: Շնորհակալություն հետաքրքիր աֆորիզմների համար:

  • Մերսի Geneross ջան, բայց ինձ թվում է մենակ աֆորիզմենրը հերիք չեն Օսկար Ուայլդ հասկանալու համար, պետք է ստեղծագործությունները կարդալ ամբողջապես` Դորիան Գրեյի դիմանկարը, երկերը, պատմվածքները, հեքիաթները:
    Համաձայն եմ հասկանալ է պետք, ընդ որում ոչ թե տառացիորեն , այլ ենթատեքստերով:
    Մի քանիսն էլ ես ավելացնեմ Օսկար Ուայլդից.
    Մարդկությունը իր դերը չափազանցնում է.դա նրա նախածին մեղքն է:
    Ես սիրում եմ ապագա ունեցող տղամարդկանց և անցյալ ունեցող կանանց:
    Քմահաճույքի և հարատև սիրո միակ տարբերությունն այն է, որ քմահաճույքը փոքր-ինչ ավելի երկար է տևում: ( 🙂 )
    Ինքնախարազանման մեջ յուրահատուկ հեշտասիրություն կա.երբ մենք ինքներս մեզ ենք մեղադրում,զգում ենք , որ այլևս ոչ ոք իրավունք չունի դա անելու:
    Սիրահարվածությունը սկսվում է նրանից, որ մարդ խաբում է ինքն իրեն, իսկ վերջանում է նրանով, որ նա խաբում է ուրիշին. հենց դա է սիրավեպը: ( 🙂 )

  • Geneross ջան ինձ հետ չէ , Օ. Ուայլդի 🙂 իր մտքերից ա: Ինչ? hարատև սերն ա մի փոքր ավելի երկար տևում? 🙂

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»