Հաջողակ մարդիկ

Գործարար, միլիարդատեր և արկածախնդիր. Ռիչարդ Բրենսոն

Շատերը չեն ճանաչում Ռիչարդ Բրենսոնին: Իսկ ովքեր ճանաչում են, կարծում եմ, հիանում են նրանով: Երբ ես ինձ պատկերացնում եմ որպես գործարար, առաջին հերթին ես ինձ պատկերացնում եմ հենց նրա կերպարով: Ոչ արտաքին տեսքով, այլ ուղղակի նրա ոճով: Ռիչարդ Բրենսոնը աշխարհի ամենահայտնի բրենդի հիմնադիրն է: Նրա բրենդի տակ ստեղծված են հարյուրավոր ընկերություններ: Բայց նա այն լուրջ գործարարներից չէ, որոնք ամբողջ օրը կոստյումով են, անընդհատ գործի մասին են մտածում և չեն հասցնում լիարժեք վայելել իրենց ձեռք բերածը:

Նա արկածախնդիր է, նա պարզ է, նա վայելում է կյանքը, նա փոխում է աշխարհը՝ լինելով միշտ ժպտերես և անմիջական: Նա պտտվում է երկրի շուրջը օդապարիկով, կազմակերպում է թռիչքներ տիեզերք, սեփական նավով անցնում է օվկիանոսներ, մասնակցում է ավտոարշավների, ճանապարհորդում է, ստեղծում է այն, ինչ այդ պահին նրա մտքով անցնում է: Նա ստեղծում է հազարավոր աշխատատեղեր, օգնում է մարդկանց, մասնակցում է շոուների և սահմանում է նորանոր ռեկորդներ: Նա ունի ընտանիք, որի հետ հանգստանում է սեփական՝ Նեկեռ կղզում և չնայած այդ ամենին՝ հասցնում է ղեկավարել իր հարյուրավոր ընկերությունները աշխարհի բոլոր ծայրերում: Եթե կարդաք նրա «Ամեն ինչ գրողի ծոցը: Սկսի՛ր և արա՛» գիրքը, որը կա մեր կայքի գրքեր բաժնում, ապա այնքան կմոտիվանաք, տեսնելով թե ինչպես է նա զրոյից ստեղծել իր ընկերությունները, իրականություն դարձրել իր երազանքները, որ այդ էներգիան ձեզ երկար ժամանակ կբավարարի:

Ռիչարդ Բրենսոնը իմ համար մարդու ամենադրական կերպարներից մեկն է, մարդ, որը հավատում է, որ չկա անհնար ոչինչ և իր օրինակով ցույց է տալիս դա: Ուղղակի նայեք նրա նկարին: Կարծես նկարից նա ասում է՝ «Շարժվիր դեպի քո երազանքները, երբեք չհանձնվես»: Եղավ պարոն Բրենսոն :):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

15 մեկնաբանություն

  • Գիրքը կարդալով հասկացա որ նա անգլիացի է, դա այդպես է? հա մեկել նա որ բրենդնա ստեղծել?

    • Հա Geneross ջան, անգլիացիա ա, ստեղծել ա Virgin բռենդը: Կարծեմ Հայաստանել ա եկել Virgin Atlantics-ը՝ ավիաընկերությունը:

  • 4 ընկերությունները միավորվեցին` ստեղծելով British Airways ընկերությունը, և սկսեցին իրականացնել չվերթներ, սակայն նույն ժամանակահատվածում իր գործունեությունն է սկսում Ռիչարդ Բրենսոնի Virgin Atlantic-ը, ոը սկսեց մրցակցել իր մի Boeing-747-ով: Այն բանից հետո, երբ Իրաքից բանտարկյալներին Բրիտանիա տեղափոխեց Virgin Atlantic-ը` ստանալով այսպես ասած բրիտանացիների համակրանքը, Կինգը` British Airways-ի ղեկավարն ասաց PR մենեջեր Դեյվիդ Բեռնսայդին. _Ինչ անենք Բրենսոնին ?: Սկվեց երկարատև պայքար, որի արդյունքում British Airways-ը ստիպված եղավ վճարել 3.600.000 ֆունտ ստեռլինգ, իսկ Բրենսոնն այն բաժանեց իր աշխատակիցների մեջ` անվանելով այն (“BA Bonus”). Իսկ որ հայ գործարարը նման կերպ կվարվեր ?

    • Հա կարդա Զառա ջան, աուդիոգիրքն էլ կա, ուղղակի փչացած հին նոթբուքիս մեջ ա, հենց ինֆորմացիան հանեմ կտամ, աուդիոգիրքն ավելի լավն ա:

  • Սպասում ենք աուդիոգրքին, հա, անգլիացի ա, ես որ Լոնդոնում էի, մի անգամ մի գովազդային պաստառ էր, վրան իրա “Վըրջինը”, ասեցի, “լավն ա, Վըրջին”, մեկ էլ անգլիաբնակ ծանոթս թարս չափեց ինձ ու պատմեց իրա ու իրա բրենդի մասին: Ահագին վախենալու էր…Լուկա, տա Աստված, մի օր քո մասին գրեմ էս նույն ոգով, որով դու ես գրել սա:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»