Գրքեր անձնային աճի մասին

Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքերի միջոցով ես կփորձեմ Ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար: -Հ. Մանուկյան


   


Հաջողության գաղտնիքներ

Փոխել աշխարհը

«Կա մի բան, որն ամեն առավոտ ստիպում է ինձ վեր կենալ անկողնուց: Դա միտքն է այն մասին — ինչպես փոխել աշխարհը դեպի ավելի լավը»: Սրանք իմ խոսքերը չեն: Սա ասել է Ռիչարդ Բրենսոնը: Սակայն այս խոսքերը ամբողջությամբ նկարագրում են այն հոգեվիճակը, որն ունեն շատ մարդիկ, որոնք իրոք ուզում են փոխել աշխարհը: Աշխարհը փոխելը հեշտ չէ, շատերի համար` անհնար: Սակայն մեր բլոգի շուրջ մենք ցանկանում ենք համախմբել այնպիսի մարդկանց, որոնց համար չկա ոչինչ անհնար: Այսօր միգուցե դուք հասարակ մարդ եք, բայց դուք ունեք այն պոտենցիալը, որ վաղը դառնաք մարդ, որը կարող է փոխել աշխարհը: Դուք իրոք կարող եք: Ձգտեք դրան: Զարթնեք ամեն առավոտ և հարց տվեք ձեզ. «Ի՞նչ կարող եմ ես այսօր անել, որպեսզի մի փոքր բան փոխեմ դեպի ավելի լավը, ի՞նչ կարող եմ այսօրվա մեջ ստեղծել կամ ինչի սկիզբը կարող եմ դնել»: Զարթնեք ուրախությամբ, քանի որ դուք արդեն զարթնել եք և կարող եք գործել:

Աշխարհը փոխելու ցանկությունը բոլորին չէ, որ տրված է: Բայց մարդիկ, որոնց այն տրված է, տենչում են դրան, նրանց հոգին է դրան տենչում: Ես ուզում եմ փոխել աշխարհը, — ասացեք ինքներդ ձեզ, — ես հավատում եմ, որ կարող եմ և անպայման կանեմ դա: Նախորդ հոդվածներում մենք արդեն խոսել ենք այն մասին, թե ինչ կարևոր է մտածել գլոբալ: Եթե դուք ուզում եք տեսնել գլոբալ փոփոխություններ, ապա հենց այդպես էլ դուք պետք է մտածեք: Աշխարհում շատ բան կա փոխելու, աշխարհում շատ բան կա ստեղծելու: Եվ աշխարհը սպասում է մարդկանց, որոնք անելու են այդ փոփոխությունները: Այդ մարդիկ ապրում են մեր և ձեր մեջ, մեր կողքին, իսկ մենք հաճախ նրանց չենք էլ նկատում: Իսկ միգուցե այդ մարդը դուք ե՞ք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

13 մեկնաբանություն

  • ԵՍ ՄԵԾ ՀԱՎԱՏՈՎ ԵՄ ԼՑՎԱԾ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԵՎ ՀՈՒՍՈՎ ԵՄ ՈՐ ՆՐԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ ԻՄ ԱՎԱՆԴԸ ԿՈՒՆԵՆԱՄ

  • Մի փոխիր աշխարհը, այլ ինքդ փոխվիր. ասում է հայտնի փիլիսոփայությունը: Ես այս գաղափարի միայն մի մասն եմ ընդունում: Կյանքում հանգիստ ապրելու, հաջողությունների հասնելու և ոչ ոքի չմեղադրելու համար ստիպված ես ինքդ փոխվել: Սակայն մարդու առաքելությունն այն է, որ նա կարողանա փոխել աշխարհը դեպի լավը: Երբ մարդ ծնվում է, անշուշտ, աշխարհում ինչ-որ բան փոխվում է: Պետք է ձգտել և կարողանալ այնպես անել, որ երկրում այդ փոփոխությունը մնա ընդմիշտ: Այն ամենը՝ ինչ այսօր մենք օգտագործում ենք, որի շնորհիվ կյանքը դառնում է ավելի ուրախ և հարմարավետ, ժամանակին եղել են ընդամենը ինչ-որ մարդկանց մտքեր՝ աշխարհը փոխելու մասին: Այսօր մենք նույնպես ունենք մտքեր, գաղափարներ, որոնք կարող են հետագայում նորոգել աշխարհը, դարձնել այն ավելի հիասքանչ: Մարդիկ աշխարհի հնարավորություններն են, իսկ աշխարհը՝ մարդկանց:

  • Բայց այնուամենայնիվ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՆՁՆԻՑ … Ես ոչինչ չեմ կարող փոխել,եթե չփոխեմ ինքս ինձ: Խոսքը տափակ կատարելության մասին չէ, որովհետև ավելի երջանիկ ու կարևոր բաներ կան այս կյանքում, բայց ինքնասրբագրմամբ բոլորս ենք պարտավոր զբաղվել:Երբ մենք ինչ-որ սխալ, անբարեխիղճ, ոչ արդյունավետ բան ենք անում, կա երկու տարբերակ` կամ մենք գիտենք, որ դա վատ է, բայց այնուամենայնիվ անում ենք, կամ մենք չենք էլ մտածում, որ դա վատ է: Հետևաբար որպես սկիզբ հետայսու չանենք բաներ, որոնք գիտակցում ենք, որ սխալ են: Իսկ երկրորդ` ժամանակ առ ժամանակ քննության առնենք մեր մտքերն ու արաքները:
    Մարդը հեռացել է իր բնությունից, ամեն ինչ այնքան է նյութականացվել, իսկապես կյանքի միակ շարժիչ ուժը շահերն են, անձնական շահերը: Թող առաջիկա մի քանի տարում էլ նոր «iPhone»-ներ չստեղծվեն, չհնարվեն նոր տեխնոլոգինար, որոնք մարդու կյանքն ավելի հարմարավետ են դարձնում,բայց փոխենք աշխարհը էապես`առաջին հերթին ինքներս մեզ ավելի լավը դարձնելով: Ուրախանանք ուրիշի ուրախությամբ,երբ լավ ենք տեսնում, բարձրաձայնենք դրա մասին,չծուլանանք, ձգտենք ու գործենք,կարողանանք անձնական շահը ստորադասել ընկերոջ շահին, աճենք, հետևաբար և կարողանաք անձնական շահը ստորադասել հասարակական շահին,հավատանք ու օգնենք … Այսպես մենք կփոխենք աշխարհը, եթե անգամ չենք էլ մտածել այն փոխելու մասին:

    • Լավ էր գրված Վանուհի ջան, ամեն ինչ սկսվում է… բայց ցանկալի է, որ դրանով չավարտվի: Ինքներս մեզ ուշ թե շուտ կփոխենք և դրանից հետո մտածենք ավելի գլոբալ բաները փոխելու մասին:

  • Luka ջան ինձ թվում է, ոչ թե ուշ թե շուտ մեզ կփոխենք,այլ ուշ թե շուտ մարդիկ կգիտակցեն, իսկ գիտակցելուց հետո փոխելը ակնթարթային կլինի, ոչ թե դժվարը փոխելն է,այլ դա գիտակցելը: Իհարկե ցանկալի է, եթե ոչ պարտադիր չսահմանափակվել միայն քեզնով, և միայն այն, որ դու կարող ես նաև ուրիշի մեջ սերմանել այն գիտակցումը, որ ամեն ինչ սկսվում է իրենով և իրենից, նշանակում է, որ արդեն ինչ-որ գլոբալ բան փոխում ես:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»