Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Ինչո՞ւ է կորում մոտիվացիան

Երբ մենք մեր առջև նպատակ ենք դնում, մենք ամբողջ հոգով ձգտում ենք հասնել դրան: Սկզբում կա և՛ մոտիվացիա և՛ ոգևորություն և՛ հավատ: Սակայն ինչ-որ ժամանակ անց մոտիվացիան կորում է: Ինչո՞ւ:

Նպատակ դնելիս մենք մեզ համար որոշում ենք իդեալ, այսինքն այն վերջնական արդյունքը, որին մենք ձգտում ենք: Մոտիվացիան կորում է այն պատճառով, որ մենք փորձում ենք հասնել իդեալին կարճ ժամանակում և անընդհատ համեմատում ենք մեր ընթացիկ արդյունքները իդեալի հետ: Եվ տեսնելով, որ այդ արդյունքները հեռու են իդեալից, իսկ ժամանակն էլ անցնում է, բայց դեռ շատ բան կա անելու, մենք մտածում ենք. «դա իմ ուժերից վեր է»:

Օրինակ, դուք ուզում եք կրթություն ստանալ արտասահմանում: Իդեալն այն է, որ դուք արդեն արտասահմանում եք, գեղեցիկ ուսանողական քաղաքում, հանդիպում եք ձեր նոր, բազմազգ ընկերներին, ստանում եք առանձին սենյակ, ինքնուրույնություն եք ձեռք բերում և պատրաստվում եք դասերին: Երբ դուք մտածում եք արտասահմանում սովորելու մասին, հենց դա եք դուք պատկերացնում և դրանից էլ ոգևորվում եք: Սակայն հետո վերադառնում եք իրականություն: Նպատակը պետք է իրականացնել: Տարբեր ծրագրերի եք դիմում, որոշում եք բարելավել անգլերենը և փող կուտակել:

Անցնում են ամիսներ և դուք տեսնում եք, որ դեռ շատ հեռու եք իդեալից և դրանից կորցնում եք մոտիվացիան: Եվ դա չնայած նրան, որ դուք արդեն հասցրել եք անգլերեն նամակներ գրել սովորել, ծանոթանալ տարբեր ծրագրերի հետ և կուտակել անհրաժեշտ գումարի 1/10-ը: Բայց դուք ոչ թե գնահատում եք այդ փոքրիկ հաղթանակները, այլ համեմատում եք դրանք իդեալի հետ: Իսկ այդ պահին, իդեալի դեմ դրանք ոչ մի շանս չունեն:

Երբ նպատակ եք դնում, մի սպասեք, որ դա կլինի արագ: Մի համեմատեք ձեր ընթացիկ արդյունքները իդեալի հետ: Գնահատեք ձեր փոքրիկ հաղթանակները: Հավաքեք դրանք և շարեք ձեր մտքերի պահարանում: Համբերատար եղեք: Հիշեք, որ իդեալին հեշտ չէ հասնել և դրա համար պետք է ժամանակ անցնի: Կենտրոնացեք ձեր փոքրիկ հաղթանակների վրա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

16 մեկնաբանություն

  • Shat lavn er u hachax handipox!
    Im karciqov ete unes npatak petq e amen gnov da iragorces. Tekuz miqich erkar zhamanakum qan planavorel eir.

    Orinak im masnagitutyan (kayqeri zargacman) bnagavarum ayspes kmeknabanei.

    Skzbic uzum es orakan 1000 aycelu 1 amsum. Heto chi stacvum.
    Heto uzum es 100 aycelu 1 amsum. Himnakanum stacvum e 🙂
    Heto uzum es 1000 aycelu 1 tarum. Karox e chstacvel 🙂
    Heto galis e [email protected] arden gites inch e petq anel vor stanas 1000 aycelu 1 amsum (kareli e arnel nuynisk 10000 1 zhamum) ev sksum es hashvel metodneri [email protected] ev tntesapes himnavorvac [email protected] Heto arden gites inchpisin petq e lini [email protected] vor ayn aycelen orakan 1000-ic avel mardik ev inch nerdrumner en petq.

    Karcum em cankacac bnagavarum petq e uxaki gnal minchev verj u cankacac kangar karox e het qcel.

    Isk motivacian petq e lini ayspes arecir mi ban stacar efekt arden gites vor 100 angam da anes petq e vor stanas 100 angam gerazancox efekt, ete [email protected] shat en petq e pntres aveli hetaqrqir u hnaramit lucumner.

    U petq e misht harc tas inchpes lucem ayd [email protected] voch te inchu e arka ayd [email protected] Ev da ashxatum e 🙂
    Ha moraca asel u [email protected] perq e miqich irakan linen, mekmek nuynisk minimal.

    • Էդգար ջան մերսի, շատ լավ էիր գրել, քո քոմենթները միշտ ոգևորիչ են: Իսկ դա նրանից է, որ հասկանում ես, ինչի մասին ես խոսում, փորձ ունես:

        • Հա հաստատ Էդգար ջան, շատ դժվարա մոտիվացիան միշտ պահել: Պետք է ինչ-որ մեխանիզմ գտնես, որ հենց մոտիվացիան կորում է, դա անես ու ամեն ինչ լավ լինի: Օրինակ, իմ մոտիվացիան հենց կորում է, հոդված եմ գրում ու դա միշտ օգնում է: Արդեն գրելու ընթացքում հետ ա գալիս 🙂

          • Im mot hodvac grelu motivacian el e korum shat hachax 🙂
            Hima stipvac vcharum em hodvacneri hamar, teche kayqers ksatken. Bayc de es el em grum mekmek.
            Indz menak achi grafiknern en vogevorum.

  • Մերսի Լուկա ջան…ինչպես միշտ ինձ համար ճիշտ ժամանակին ճիշտ հոդված էր..սա այն էր ,ինչ ինձ պետք էր այսօր կարդալ…անչափ շնորհակալ եմ Լուկա ջան…

  • Մագիստրոսական թեզից հոգնած ուսանողուհու համար էլ էր ճիշտ ժամանակին գրված:))) Շնորհակալ եմ, Luka ջան, որ օգնեցիր վերագտնելու կորած մոտիվացիաս:))))

  • Մինչև վերջին երկու ամիսը ասպիրանտուրան պարտադիր էր, հիմա արդեն չեմ ուզում: Շատ ուրիշ պլաններ ունեմ սովորելու առումով, որ համալսարանի հետ կապ չունեն: Դրանք իրագործելուց հետո միայն կանցնեմ ասպիրանտուրայի: Թեպետ կարելի էր նույնիսկ չսովորել (մի տեսակ իմաստ չեմ գտնում), եթե չլիներ հետագայում որևէ բուհում դասավանդելու ցանկությունս:

  • Կարծում եմ մոտիվացիայի կորստի պատճառներից մեկն այն է, որ մենք դադարում ենք մտածել բուն նպատակի մասին 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»