Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Բիզնես և ֆինանսներ

Բիզնես. իմ կյանքի գլխավոր մարզաձև

Հեղինակ՝ Harust Tga

Վերջերս ես մտածեցի և հասկացա, որ առանց բիզնես իմ կյանքն այս փուլում կարծես դատարկ է, ես հասկացա, որ պետք է ինքս ինձ նետեմ այդ հորձանուտի մեջ, հակառակ դեպքում` կյանքս ոչ լիարժեք կլինի:

Եվս մի քիչ մտորելուց հետո նաև հասկացա, որ բիզնեսը ամենալավ դեղն է ցանկացած դեպրեսիայի դեմ, ճիշտ է բիզնեսը նաև սրտանոթային հիվանդությունների հիմք է, բայց դրա դեմ էլ հատուկ դեղամիջոցներ կան: Գործարար մարդը պետք է միշտ առույգ լինի, ժպտերես, լավատես, շուտ քնի, շուտ վեր կենա, առողջ կյանք վարի և ցանկացած գործ հաջողությամբ կպսակվի:

Նաև շատ կարևոր է, թե Ձեր բիզնեսը ինչ օգուտ է տալիս մարդկանց, քանի որ ամեն գործունեություն չէ, որ օգտակար է: Վերադառնանք մեր հոդվածի թեմային, ի՞նչ է նշանակում բիզնես: Բառացի թարգմանությունը` գործունեություն, այո, բիզնես նշանակում է կյանք: Շատերը, եթե բիզնեսով չեն զբաղվում, չեն համարում իրենց կյանքը լիարժեք: Չեմ ուզում միանշանակ գնահատականներ տալ, բայց լավ բիզնեսը միայն դրական երևույթ է, թեև շատերի մոտ բիզնեսմեն բառը բազում բացասական երևույթների հետ է կապվում: Բիզնեսմենը ցանկացած հասարակության առաջադեմ հատվածն է և դա պետք է գիտակցի ցանկացած մարդ, մեկ այլ բան է, որ այսօրվա դրությամբ այս իմ սահմանումը չի համապատասխանում իրականությանը, բայց ես հուսով եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ կփոխվի:

Ես ևս մեկ անգամ փորձեցի մոտենալ հոդվածի վերնագրին, բայց կրկին շեղվեցի: Այո, բիզնեսը դա նաև մարզաձև է: Եվ այդ սպորտում անհնար է միշտ հաղթել, այնպես որ եղեք պատրաստ պարտությունների, քանի որ դրանք նույնպես Ձեր ուղու անբաժան մասն ու Ձեր հարստությունն են: Հին ճշմարտություններից է՝ չի սխալվում նա, ով չի գործում:

Ես որոշել եմ աշխատել ինքնուրույն, շատ հնարավոր է, որ ես ձախողվեմ և ոչ մեկ անգամ, այլ բազում անգամներ, բայց երբ ես ծերանամ, ես իմ թոռներին պատմելու բան կունենամ և միայն դա արդեն ոգեշնչում է ինձ գործելու: Բայց ես ոչ մի դեպքում չեմ ձախողվի, քանի որ, եթե ես մտածեմ ձախողվելու մասին, ես ինքս ինձ նախօրոք ծրագիր կտամ ձախողվելու: Միայն հաղթանակ, բայց հաղթանակը միանգամից չի գալիս, հաղթանակը ծանր աշխատանքի արդյունք է, ամենօրյա քրտնաջան, համբերատար աշխատանքի արդյունք: Ես ստիպված եմ լինելու շփվել մարդկանց հետ, որոնց հետ չեմ ուզում շփվել, ես պետք է այնպիսի բաներ անեմ, որոնք ես միգուցե չուզենամ կամ ալարեմ անել, բայց առանց այդ ամենի ես չեմ հասնի նպատակակետին:

Բիզնես խորհուրդներ

  • փնտրեք տաղանդավոր մարդկանց, ցանկալի է մարդկանց, որոնք չեն գիտակցում, որ իրենք տաղանդավոր են,
  • գնահատեք Ձեր գործընկերներին և արեք այնպես, որ նրանք զգան, որ դուք իրենց մասին մտածում եք,
  • մի եղեք ժլատ, բայց անիմաստ ծախսեր նույնպես մի արեք,
  • եղեք հեռատես, միշտ մտածեք մի քանի քայլ առաջ և մի քանի տարբեր կոմբինացիաներով, հաշվի առեք բոլոր հնարավոր դեպքերը, մի թողեք ինքնահոսի ոչ մի գործընթաց,
  • հղկեք Ձեր բիզնես պրոցեսները, բիզնես պրոցեսը դա գործողությունների շարան է, որը պետք է աշխատի շվեյցարական ժամացույցի պես:

Ես ինքս շատ անգամ չեմ կարողանում հետևել այս հասարակ կետերին, բայց կյանքը հնարավորություն է տալիս մեզ սխալվելու…

Բարի ճանապարհ բոլոր նրանց, ովքեր որոշել են ազատ մարդ լինել…

Հեղինակի մասին

Harust Tga

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»