Ներկա, անցյալ, թե՞ ապագա - Հաջողության բլոգ
 
 

Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը հարուստ դառնալու մասին չեն, այլ ներդաշնակ և գիտակից կյանք ունենալու: Դրանցում ներկայացված է ճանապարհ՝ շարունակական աճի և ինքնակատարելագործման: Գրքերի հեղինակն այդ ճանապարհը սկսեց 2009 թ, և փուլ առ փուլ ներկայացնում է փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իր կյանքում և որոնք կարող են տեղի ունենալ Ձեր կյանքում, իր գրքերում: Ներկայացված են մի շարք պրակտիկ խորհուրդներ, պատմություններ, առակներ, փիլիսոփայություն:


   


Հաջողության գաղտնիքներ

Ներկա, անցյալ, թե՞ ապագա

Շատերի մոտ այս հարցն է առաջանում՝ պետք է ապրել ներկայով, անցյալով, թե՞ ապագայով: Այս հարցի պատասխանը ես իմ համար գտել եմ: Անցյալից պետք է հիշել միայն լավ բաները: Այսինքն, եթե նախկինում Ձեզ հետ ինչ-որ դժբախտություն կամ տհաճ միջադեպեր են տեղի ունեցել, դեն նետեք դրանք Ձեր ուղեղից, կարծես դրանք երբեք էլ չեն եղել: Իսկ հաջողություններն ու հաղթանակները, հակառակը, հիշեք: Դրանք Ձեզ միայն դրական լիցքեր կհաղորդեն: Բայց ամեն դեպքում, ինչ եղել է անցյալում, արդեն անցյալում է:

Ապագայի մասին անպայման մտածեք, պլանավորեք այն, տեսեք Ձեզ օրինակ 20 տարի անց: Պլանավորեք ապագան, բայց ապրեք ներկայով: Վայելեք ներկան: Սկզբում ես ավելի շատ կենտրոնանում էի ապագայի վրա, ինչպես և շատերը: Բայց հետո հասկացա, որ ապագան կարևոր է, բայց դրանից չպետք է տուժի ներկան: Ներկան այն է, ինչ այս պահին ունեք: Դուք պետք է այնպես ապրեք, որ եթե մի օր պարզվի, որ ապագա այլևս չկա, դուք չափսոսաք չապրած ներկայի համար: Միգուցե մի քիչ խառը ստացվեց, բայց իմ համար բանաձևը հետևյալն է.

Մոռացիր անցյալը, պլանավորիր ապագան, վայելիր ներկան

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

20 մեկնաբանություն

  • Շատ դիպուկ էր գրված: Օրինակ, ես էլ ինձ մոտ նկատեցի, որ կյանքիս մի շաաատ երկար շրջան ապրել եմ միայն ապագայի համար հիմքեր ստեղծելով (չնայած առանց այդ հիմքերի, կարծում եմ, հետագայում տեղդ չես գտնի), հետո մտածեցի, որ պետք է վայելեմ ամեն օրս, որ գիշերը պառկելիս զգամ, որ անիմաստ չանցան այդ օրվա ժամերս:
    Այնպես, որ իմ բանաձևն էլ է շատ նման քոնին Luka ջան)))

    • Ուղղակի անցյալի դասերը պետք է բնավորություն դառնան: Եթե դուք ինչ-որ բան եք արել և դրանից տուժել եք, դուք արդեն գիտեք, որ դա չի կարելի անել և հետագայում դա ձեզ մոտ բնազդ պետք է դառնա: Այսինքն, դու հիշում ես ոչ թե կոնկրետ դեպքը ու դրանից տխրում կամ տառապում, այլ երևույթը:

  • Далай-Ламу однажды спросили, что больше всего его изумляет.
    Он ответил: — Человек.
    Вначале он жертвует своим здоровьем для того, чтобы заработать деньги.
    Потом он тратит деньги на восстановление здоровья. При этом он настолько беспокоится о своем будущем, что никогда не наслаждается настоящим.
    В результате он не живет ни в настоящем, ни в будущем. Он живет так, как будто никогда не умрет, а умирая сожалеет о том, что не жил.

    Հ.Գ. Վայելենք ներկայի յուրաքանչյուր պահը` պլանավորելով ապագան, լավն էր Լուկա ջան 😉

  • [email protected] petq e erbemn analiz anel nerkan ev apagan chisht karucelu hamar.
    Orinak im sirac tryukeric [email protected] mtovi het gnaln e. Aysinqn mtacum es te 1 tari (2 tari, 10 tari) ete het gnair inch kaneir u sksum es da anel henc hima. Ancyali [email protected] (tambalutyun, angorcutyun) chpetq e krknel.

    Bayc ayn imastov vor asenq [email protected] takanq er imast chuni kentronanal u ha krknel vor axr chat takanq er ee 🙂
    Uxaki ashxatum es cmtacel u energiat negativi vra chcaxsel.

    Motavorapes senc mi karciq

      • Aysinqn nshvac zhamanakum inch sxalner es tuyl tevel ev inch karox eir anel vor hasneir aveli mec ardyunqneri, bayc aranc inqt qez xabelu u ardaracnelu erbemn nuynisk shat xist. Heto sksum es gorcel u porcum es sxalneri uxum anel.

        • Պարզա Էդգար ջան, մոտեցումը շատ տրամաբանականա: Արդեն մի անգամ դա անցել ես ու մի սխալ ճանապարհ գիտես, մնումա մտածես մնացածի մեջ ինչ կանեիր:

  • Հետեւիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում. Հետեւիր բառերիդ` դրանք գործեր են դառնում. Հետեւիր գործերիդ` դրանք դառնում են սովորություն. Հետեւիր սովորություններիդ` դրանք դառնում են բնավորություն. Հետեւիր բնավորությանդ` դա դառնում է ճակատագիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»