Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Բիզնես և ֆինանսներ

Իսկ երբ է փողը դառնում ֆինանս

Հեղինակ՝ Vanuhi

Հաճախ այս երկու տերմինները` փողը և ֆինանսները,  նույնականացվում են: Մարդկանց գիտակցության մեջ ֆինանսներ հասկացությունը, որպես կանոն, պատկերացվում է որպես կոնկրետ և իրական փողի որոշակի զանգված: Իսկ արդյոք դրանք նույն են, եթե այո, ինչու են նույն երևույթը նկարագրելու համար երկու տարբեր տերմիններ օգտագործում: Փողն իրենով դեռ չի հանդիսանում ֆինանսներ: Փողը հատուկ ապրանք է, որի միջոցով որոշվում և արտահայտվում է բոլոր ապրանքների արժեքը, և տեղի է ունենում դրանց շրջապտույտը: Փողը ֆինանսների ձևավորման առաջին նախապայմանն է: Դրա համար անհրաժեշտ է փողի որոշակի զանգվածի առկայություն: Փողը կազմում է ֆինանսների նյութական բազան:

Ֆինանսների ձևավորման երկրորդ պարտադիր նախապայմանն արդեն կազմավորված փողի զանգվածի նպատակային օգտագործումն է: Ֆինանսներ հասկացությունը նախ կապված է ապրանքադրամական հարաբերությունների առաջացման ու ծավալման և ապա պետությունների գոյության հետ: Քանի որ պատմականորեն հենց պետությունն է առաջին անգամ ձևավորել նպատակային դրամական ֆոնդեր իր բազմաբնույթ գործառույթները իրականացնելու համար, այդ պատճառով ֆինանսների գոյությունը կապված է հենց պետության գոյության հետ: Հետագայում ապրանքային արտադրության զարգացմանը զուգընթաց կորպորատիվ կազմակերպությունների ստեղծման արդյունքում ստեղծվեցին ու ծավալվեցին ապակենտրոնացված դրամական ֆոնդերը: Այսպիսով ֆինանսները իրենցից ներկայացնում են նպատակային դրամական ֆոնդերի և դրանց ձևավորման և օգտագործման գործընթացում առաջացած դրամական հարաբերությունների ամբողջություն:

Փողի և ֆինանսների տարբերությունը կայանում է նրանում, որ ոչ բոլոր փողերը կարող են լինել ֆինանսներ: Փողը ֆինանս է դառնում միայն համապատասխան ֆոնդի ստեղծման դեպքում, օրինակ, երբ դուք փող եք ներդնում արժեթղթերում, ինչ-որ կազմակերպության կանոնադրական կապիտալում, նոր բիզնես եք սկսում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստանալ որոշակի եկամուտ և ավելացված արժեք: Իսկ այն փողը, որը դուք փաստացի տիրապետում եք, բայց սառեցնում տանը, այն չի կարող ֆինանս լինել:

Եթե դուք ունեք անձնական դրամական ռեսուրսների օգտագործման արդյունավետության աճ, բիզնեսի աշխարհում գործունեության հաջողություն, հետաքրքիր և շահավետ կարիերա, նշանակում է, որ դուք գիտեք, թե ինչպես փողը ֆինանսի վերածել:

Հեղինակի մասին

Vanuhi

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»