Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Արժեթղթեր

Google-ի բաժնետոմսերը

2004թ-ի օգոստոսի 19-ին Google-ն իր բաժնետոմսերը հանեց վաճառքի՝ 1 բաժնետոմսը 85$-ով: Մեկ տարվա ընթացքում ընկերության բաժնետոմսերի գինը աճեց մոտ 3 անգամ: 2005թ-ի հուլիսին դրանց արժեքը անցավ 300$-ը: Այժմ Google-ի բաժնետոմսերը շրջանառվում են 604$-ով: Իրենց առավելագույն արժեքին դրանք հասել են 2007թ-ի դեկտեմբերի 7-ին՝ 1 բաժնետոմսը 714.87$: Դրանց գինը երբեք չի իջել նախնական 85$-ից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

  • Ինչպե՞ս ստանալ ընկերությունների ցուցակը ըստ գործունեության ոլորտի:
    Նշեմ ինձ ծանոթ երկու եղանակ:

    Առաջինը: անցնում եք biz.yahoo.com, վերևի Investing բացվող մենյուում ընտրում եք Industries, ձախ սլայդբարի մենյուի ներքևում՝ Tools բաժնում, ընտրում եք Industry Browser և ներքևի ցանկից ընտրում եք ոլորտը, օրինակ՝ Technology: Դրանով անցնելով էլ ստանում եք ենթաոլորտները: Իսկ դրանց մեջ արդեն ցուցակված են ընկերությունները: Օրինակ Facebook-ը գտնվում է Information Technology Services ենթաոլորտում:

    Երկրորդը: Փնտրում եք կոնկրետ բորսայում: Օրինակ, ուզում ենք տեսնել Nasdaq-ում ցուցակված տեխնոլոգիական ընկերությունների ցանկը: Անցնում եք nasdaq.com: Վերևի հորիզոնական մենյուում ընտրում եք Company List և բացված էջում անցնում եք Industry բաժինը: Այնտեղ կարող եք ընտրել ցանկացած բաժին, օրինակ, Technology և դասավորել ընկերությունները ըստ որոշ կրիտերիաների՝ սեղմելով սյունակի անվանման վրա:

    • Իսկ եթե ուզում եք ստանալ վերջին IPO իրականացրած ընկերությունների ցանկը, կրկին անցնում եք կոնկրետ բորսայի կայքը, օրինակ nasdaq.com, որտեղ հիմնականում ցուցակված են տեսխնոլոգիական ընկերություններ, վերևում գտնվող Market Activity բացվող մենյուից ընտրում եք IPO summary և այնտեղ կարող եք գտնել անհրաժեշտ ողջ ինֆորմացիան:

    • Արթուր ջան հենց էս պահին էլ աճում է ու ամենաբարձրում է՝ 764$: 2004-ին եղել է մոտ 106$: Այսինքն, ովքեր սկզբում գնել են Google-ի բաժնետոմսերը, 8 տարվա մեջ 7-ապատկել են իրենց կապիտալը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»