Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Աֆորիզմներ

Մեջբերումներ Պաուլո Կոելոյի գրքերից

Հեղինակ՝ A.T.

Հավատը ցանկություն չէ: Հավատը կամք է: Ցանկությունը դատարկություն է, որը մշտապես պահանջ ունի լցվելու: Կամքը ուժ է: Կամքը փոխում է մեր շուրջ եղած տարածությունը: Բայց դրա համար քեզ անհրաժեշտ է ցանկություն:

Միտքը ավելի վաղ է եղել, քան խոսքը: Իսկ մտքից ավելի վաղ եղել է աստծո կայծը: Ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ այս աշխարհում ունի իր իմաստը և նույնիսկ ամենափոքր մանրուքը պետք է հաշվի առնել:

Ուսուցիչը այն մարդը չէ, ով ինչ-որ բան է սովորեցնում, այլ այն մարդը, ով ոգեշնչում է աշակերտին ի ցույց դնել այն ամենալավը, որ կա իր մեջ, որպեսզի բացահայտի այն, ինչ իրեն արդեն հայտնի է:

Չարժե բոլոր «լավատեսական մտածելակերպին» հավատացող մարդկանց նման կրկնել, որ դու սիրված ես, որ ունես ուժ և ունակություններ: Չարժե ինքդ քեզ այդ ամենը կրկնել, չէ որ դու այդ ամենը արդեն գիտես: Իսկ եթե հանկարծ կասկածես, կարծում եմ, որ այդ փուլում կասկածները բավական հաճախ կարող են առաջանալ, արա այնպես, ինչպես ես քեզ առաջարկել եմ: Նրա փոխարեն, որպեսզի քեզ համոզես, որ դու ավելի լավն ես, ուղղակի ծիծաղիր: Ծիծաղիր քո հոգսերի, վախերի, քո անինքնավստահության վրա: Հումորով վերաբերվիր կարոտախտի բռնկումներին: Սկզբից դժվար կլինի, բայց ժամանակի ընթացքում կսովորես:

Իսկ հիմա շրջվիր և գնա ընդառաջ այն բոլոր մարդկանց, ովքեր մտածում են, որ դու ամեն ինչ գիտես: Համոզիր քեզ, որ նրանք ճիշտ են, չէ որ մենք բոլորս գիտենք ամեն ինչ, ուղղակի պետք է դրան հավատալ: Հավատա՛:

Եթե նա կարողանում է տեսնել լավը, ապա դա այն պատճառով, որ նա ներքուստ լավն է: Չէ որ կյանքը նման է հայելու, որի մեջ յուրաքանչյուր ոք տեսնում է սեփական արտացոլանքը:

Եթե բառերը միանային մեկ ամբողջության մեջ, ապա նրանք կկորցնեին իրենց իմաստը կամ էլ կդժվարացնեին իրենց ընկալումը: Անհրաժեշտ է դատարկ տարածություն, խնդիրներ:

Ցանկությունը այն չէ, ինչ մենք տեսնում ենք, ցանկությունը այն է, ինչ մենք պատկերացնում ենք:

Չկա աշխարհում բացարձակ սխալ ոչինչ: Նույնիսկ չաշխատող ժամացույցը օրը երկու անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս:

Հեղինակի մասին

A.T.

4 մեկնաբանություն

  • ”Հաջողության բլոգ” ջան, ինչպես կասեր Կարպ Խաչվանքյանը.
    ՀՈԳԱՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
    Ես կարճ կասեմ: Դո’ւք սկսեցիք ինձ մոտիվացնել: Ես ձեր կայքին հետեվում եմ մի քանի ամիս ընդամենը, եւ այսօր իմ աշխատանքները խոստացավ ընդունել քաղաքի լավագույն սուպերմարկետների ցանցերից մեկը:
    Դա իմ նպատակին հասնելու բազմաթիվ կետերից երրորդն էր: Ձեր շնորհիվ ես հասկացա, որ կարող եմ եւ ոչ միայն` պարտավոր եմ:
    Շնորհակալ եմ քեզանից իմ ԴՐԱԿԱՆ ”ընկեր”

  • Շատ լավ հոդված էր շնորհակալություն!!! Չէիք ասի որտեղից կարող եմ ձեռք բերել Ալքիմիկոս գիրքը?

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»