Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Մարդկանց հետ շփում

Մի բարկացեք, հանգիստ եղեք

Հաճախ մարդկանց թվում է, որ բարկանալով, նյարդայնանալով կամ գոռալով իրենք ավելի ուժեղ մարդու տպավորություն են թողնում: Ես շատ եմ նկատել, թե ինչպես են մարդիկ անում դա: Օրինակ, պատկերացրեք դուք ինչ-որ միջոցառման եք: Հետևի շարքում մի քանի հոգի բան են քննարկում: Հանկարծ առաջին շարքերից մեկը պտտվում ու բացականչում է. «խնդրո՛ւմ եմ մի քիչ կամաց խոսացեք»: Եվ այնպես հերոսաբար է դա հայտարարում, կարծես հենց նոր ինքը շատ լուրջ մի խնդիր լուծեց: Եվ պատճառն այն չէ, որ նրան իրոք խանգարում էին: Պատճառն այն է, որ նա ուզում էր այլ մարդկանց վրա տպավորություն թողնել: Նրա կարծիքով, կողքից իրեն դիտող մարդիկ կմտածեն. «ի՜նչ համարձակ մարդ էր, նա ինչ-որ բան փոխեց»: Միգուցե և փոխեց, բայց ինչի՞ հաշվին: Նրա, որ որոշ մարդիկ իրենց վատ զգացին:

Կամ տեսնում ես փողոցում մեկը հեռախոսը ականջին դրած, անհանգիստ այս ու այն կողմ է քայլում, բարձր խոսում է, երբեմն գոռում: Նրան պետք է, որ իր վրա ուշադրություն դարձնեն: Նա ուզում է «հերոսի» տպավորություն թողնել, չէ՞ որ կարողանում է գոռալ: Բայց դա ընդամենը խաղ է: Ինչո՞ւ եմ գրում այս հոդվածը: Որովհետև հենց նոր նման մի տեսարան նկատեցի և որոշեցի գրել: Իսկ հոդվածի նպատակը ուսուցողական է, ասելիքն էլ հետևյալը՝ ուշադրություն մի դարձրեք նման մանրուքների վրա, պետք չէ նման եղանակներով մարդկանց ցույց տալ Ձեր «ուժը»: Եթե դուք ներքուստ վստահ եք Ձեզ վրա, ապա դրա կարիքը իրոք չկա: Հակառակը՝ հանգիստ եղեք: Ուրիշներին վիրավորելով ու անհարմար դրության մեջ դնելով ինքնահաստատվելը լուծում չէ: Ինքնահաստատվել պետք է բարի գործերով: Ինքնահաստատվել պետք է այնպիսի գործերով, որոնք իրոք լուրջ են, որոնք ինչ-որ բան են փոխում շրջապատում: Իսկ մանրուքների վրա ուշադրություն դարձնողներ միշտ էլ կան:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

  • Լինում են դեպքեր, երբ ուղղակի չես կարող չբարկանալ, երբ օրինակ տեսնում ես, որ փողոցում մեկը բարձր-բարձ գոռում է՝ ուշադրություն գրավելով իր վրա: Սակայն նման մարդկանց ուշադրություն դարձնելն իրոք անհեթեթությու է, ինչպես նաեւ նեռվերի անտեղի կորուստ:

  • Baic voch bolor depkerum e [email protected] ushadrutiun gravelu mijoc, erbemn linum en lurj aritner zairanalu ev erben nuinisk aperic durs es galis, vori hamar heto inkd el es zghuum, baic da amenevin el ushadrutiun gravelu hamar che… chem ararkum kan depker, vor iskapes da arvum e tpavorutiun toghnelu hamar

    • Հա իհարկե ոչ բոլոր դեպքերում Սուսաննա ջան: Ուղղակի այս հոդվածը վերաբերվում է այն դեպքերին, երբ մարդիկ զայրանում են իրենց ուժը ցույց տալու համար:

    • Համաձայն եմ Ձեզ հետ Լալա ջան, անտարբեր պետք չէ լինել, բայց ես համոզված եմ, որ հիմնականում կարելի է արդյունքի հասնել առանց բարկանալու, մասնավորապես գոռալու: Համաձայն եմ նաև, որ կլինեն մարդիկ, որոնց հետ կապված բարկանալը միակ լուծումը կլինի, բայց նման մարդիկ շատ քիչ կլինեն:

      Կարող եմ միայն իմ օրինակը բերել: Ես հազվադեպ եմ բարկանում, ու չեմ հիշում վերջին անգամ երբ եմ գոռացել, ու բնավորությամբ հանգիստ եմ, բայց ցանկացած խնդիր, որ ինձ մոտ լինում է, տարբեր բարդությունների, կարողանում եմ լուծել: Այստեղ տարբեր գործոններ են դեր խաղում: Մարդուն կարելի է ցանկացած բան հասկացնել առանց բարկանալու:

      Օրինակ բերեմ: Եթե վերադառնում ես տուն, մայրդ ասում է հաց կեր, ասում ես սոված չեմ, էլ է ասում հաց կեր, կրկին ասում ես սոված չեմ, բայց նա շարունակում է "ոնց սոված չես, բան չես կերել", դու կրկին պատասխանում ես՝ սոված չեմ: Ու եթե մի անգամ էլ ասի հաց կեր, մարդկանց մեծ մասն այլևս չի դիմանա ու կգոռա. սովաաաաաաաաաաաաաած չեմ: Այ հենց դա նկատի ունեմ, որ նույնիսկ այստեղ կարելի է այս գոռոցից խուսափել, նույն բանը հնարավոր է հանգիստ հասկացնել, դա ուրիշ հարց է եթե չգիտենք թե ինչպես:

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»