Արժեթղթեր

Facebook IPO

Մի քանի օրից, նախնական տվյալներով մայիսի 18-ին, Facebook ընկերությունը կիրականացնի IPO, այսինքն կհանի իր բաժնետոմսերը ազատ վաճառքի: Facebook-ը վաճառքի է հանում 337,4 մլն բաժնետոմսեր: Չնայած որ սկզբում յուրաքանչյուր բաժնետոմսի գինը ենթադրվում էր $28-35 միջակայքում, բայց այժմ խոսակցություններ կան, որ բաժնետոմսերի գինը տատանվելու է $34-38-ի սահմաններում: Իսկ պատճառն այն է, որ ըստ որոշ աղբյուրների, ընկերության բաժնետոմսերի հանդեպ պահանջարկն արդեն գերազանցում է առաջարկը: Եթե դա այդպես լինի, ապա IPO-ից ընկերությունը կստանա մոտ $12 մլրդ, իսկ ընկերության արժեքը կանցնի $100 մլրդը: Հիշեցնեմ, որ 2009թ-ին Facebook-ի շահույթը կազմել էր $229 մլն, 2010թ-ին՝ $606 մլն և 2011թ-ին՝ $1 մլրդ:

Ամեն դեպքում դժվար է ասել, կշահեն արդյոք այն մարդիկ, որոնք հենց սկզբից ձեռք կբերեն ընկերության բաժնետոմսերը, թե ոչ: Շատերն ասում են, որ ընկերությունը իրականում այդքան չարժե և դրա գինը ուռճացված է: Մի մասն էլ պնդում են, որ ընկերությունը դեռ երիտասարդ է, աճելու տեղ շատ ունի և դրա բաժնետոմսերի գինը անպայման կաճի: Բայց եթե որոշել եք ձեռք բերել ընկերության բաժնետոմսերը, ապա որոշումը միայն Ձերն է: Ավելի լավ է ոչ ոքի չլսել (այդ թվում նաև մեզ 🙂 ) և ինքնուրույն կողմնորոշվել: Իսկ վաղը ես կներկայացնեմ մի փոքրիկ վերլուծություն, որով կփորձեմ ենթադրել բաժնետոմսերի գնի շարժը մոտակա մի քանի ամիսների ընթացքում: Բայց դրա վրա հիմնվել իհարկե պետք չէ, դա կլինի ուղղակի կարծիք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • դե լավ է,ամեն դեպքում կարելի է փորձել……այնպես եմ ուզում գնել գոնե 1 հատ բաժնետոմս…..

  • naxapes nerexutyun em xndrum transliti hamar….Chishtn asac im karciqov npatakaharmar chi hima gne facebooki bajnetomser@, qani vor hima bolorn el dzgtum en da anel, isk finanasakan amaric heto khajordi finanasakan dzmer@, iharke ete cheq planavorel gone 3 tarov ayd poxi masin moranal, nman depqerum erkarajamket nerdrum e pahanjum, es hima hetaqrqrvac em “Loewe AG”-i @nkerutyan bajnetomserov: ayd @nkerutyunov xist hetaqrqrvac e apple-@: Havanabar ayd hetaqrqrutyun@ kapvac e apple-i itv naxagci het: Ete hetaqrqrvoxner kan xndrem karox enq miasin tarberakner qnnarkel:

    • Տրանսլիտի համար խնդիր չկա Grigor ջան, գրեք այնպես, ինչպես հարմար է: Համաձայն եմ, երկարաժամկետ ներդրման տեսանկյունից ֆեյսբուքը երևի հարմար կլինի, որովհետև երիտասարդ ընկերություն է, երիտասարդ ղեկավարով և տարիների ընթացքում հաստատ նոր պրոյեկտներ կունենա ու կաճի:

      Loewe AG-ը նայեցի, բաժնետոմսերի գինը այս տարի հունվարին փաստորեն լավ ընկած է եղել 🙂 ու հիմա շարունակում է մեծ տեմպերով աճել: Հնարավոր է որ լավ աճի:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»