Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Մեծ ցանկություն

Բոլոր մարդիկ, կամա թե ակամա, ձգտում են հաջողության: Այդ ձգտման հիմքում ընկած է ցանկությունը, որը կյանքի շարժիչ ուժն է: Շատ դժվար է անել ինչ-որ բան՝ առանց ցանկության: Անհնար է երջանիկ լինել, որևէ գործում հաջողություն ունենալ, երբ չկա ցանկություն: Ինքնաթիռը, որը կարող է երկար ճանապարհ անցնել, սկսում է վեր բարձրանալ միայն օդաչուի ցանկությամբ:

Մարդու ձգտումը երկու աստիճան է ունենում՝ ցանկություն և մեծ ցանկություն: Ցանկությունը նման է մի բնազդի, որը յուրաքանչյուր մարդու օգնում է ինչ-որ բան պահանջել կյանքից: Սակայն, երբ այդ պահանջմունքները չեն բավարարվում, մարդը սկսում է խոսել խոչընդոտների ու կյանքի անարդարությունների մասին: Պատճառը ոչ թե դժվար կյանքն է, այլ մեծ ցանկության բացակայությունը, երբ արտաքին հանգամանքներն ավելի ուժեղ են:

Մեծ ցանկության դեպքում ամեն ինչ այլ է. դժվարությունների հետ զուգընթաց մեծանում է նաև մարդու ցանկությունը, որը նրան ուժ ու նոր լիցքեր է հաղորդում: Մեծ ցանկությունը, անշուշտ, ինչ-որ բան զոհաբերելու և նպատակին անձնվիրումով մոտենալու պատրաստակամությունն է: Այն հաջողության հիմնաքարն է և այցեքարտ՝ դեպի հաղթանակ: Մարդը գիտակցաբար է մոտենում իր նպատակին և հասկանում նրա կարևորությունը: Նախ և առաջ պետք է լինի հաջողության հասնելու մեծ ցանկություն, որպեսզի մարդուն օգնեն նաև վճռական տրամադրվածությունն ու անկոտրում կամքը:

Ինչպես Էքզյուպերին է ասել. «Եթե ուզում ես նավ կառուցել, պետք չէ մարդկանց հավաքել, ծրագրեր կազմել, գործ անել, գործիքներ բերել։ Պետք է մարդկանց վարակել անծայրածիր ծովը տեսնելու ձգտումով։ Այդ դեպքում նրանք իրենք կկառուցեն նավը»:

Այո, ես նույնպես կարծում եմ, որ մեծ ցանկությունն ու ձգտումն իրենց հետ բերում են հնարավորությունների ուղիներ, անցնելով անհնարի սահմանը: Մեծ ցանկությունն իր ուժին է ենթարկում մարդու ալարկոտությանը, թերահավատությանն ու մյուս վատ կողմերին: Այն մարդու համար մի պարգև է, հաջողության խոստում և շարժառիթ, որը նրան անընդհատ առաջ է մղում:

Ցանկության և մեծ ցանկության միջև եղած տարբերություններն ակնհայտ են և մարդու համար որոշիչ նշանակություն կարող են ունենալ: Օրինակ՝ փողոցով քայլող մարդը կարող է ջուր խմելու ցանկություն ունենալ և սպասել, մինչև տուն հասնելը: Բայց եթե նա շատ ծարավ է և ուրիշ ոչնչի մասին չի կարող մտածել, պատրաստ է կռանալ և ջուր խմել մոտակա ցայտաղբյուրից: Մեկ այլ օրինակ. ենթադրենք մի մարդ լսում է այն մասին, որ իր ընկերները գնացել են արշավի դեպի մոտակա անտառ և ոտքով կտրել-անցել 15-20 կմ ճանապարհ: Նա կմտածի, թե ինչպե՞ս են նրանք հաղթահարել հոգնածությունը, ճանապարհի վտանգները: Նա երբեք ռիսկի չէր դիմի՝ հանուն անտառի գեղեցկության: Սակայն, եթե այդ մարդն իմանար, որ նույն անտառում ծառի տակ դրված է մի կապոց՝ միլիոն դոլարով, մեկ վայրկյան անգամ չէր մտածի: Նա (անգամ գիշերով) մենակ կանցներ այդ ճանապարհը, չմտածելով հոգնածության և վտանգների մասին: Նա կգնար, քանի որ ճանապարհի վերջում իր համար մի շատ արժեքավոր բան կտեսներ: Եթե նա այդ ճանապարհը կհատեր միայն հանուն փողի, ապա նրա ընկերները՝ հանուն անտառի գեղեցկության:

Մարդկանց արժեքներն այնքան տարբեր են, որքան հաջողության հասնելու հնարավորությունները: Իսկ ո՞րն է մեր ճանապարհը: Ի՞նչն է կյանքում մեզ համար արժեք ներկայացնում: Հաջողությունը մի բարդ գործընթաց է, որը պահանջում է հետևողական աշխատանք, ուշադրություն և մեծ ցանկություն: Եթե յուրաքանչյուր մարդ ունենար մեծ ցանկություն և ձգտում, ապա ամեն ոք հաջողակ կլիներ: Զարգացնենք մեր մեջ ցանկանալու ու ձգտելու կարողությունը, որպեսզի կյանքին մեր խոսքն ասելու հնարավորություն ունենանք: Այլապես ստիպված կլինենք ենթարկվել նրա թելադրանքներին, որոնք կարող են կանգնել մեր հաջողության ճանապարհին: Ցավոք, շատ մարդիկ չունեն հստակ նպատակներ, որպեսզի ունենան նաև ցանկություն և ձգտում: Ոմանք էլ ունեն մեծ նպատակներ, սակայն խուսափում են կարևոր որոշումների ընդունումից և փոփոխություններից: Նրանք շատ մեծ հեշտությամբ կարող են շեղվել իրենց ճանապարհից և շարժվել մեկ այլ ուղղությամբ: Հիշենք, որ հաջողակներ են դառնում նրանք, ովքեր ունեն նպատակին հասնելու մեծ ցանկություն:

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

7 մեկնաբանություն

  • Ալլա ջան 100%-ով համաձայն եմ, եթե մեծ ցանկություն չի լինում, շատ ավելի դժվար է լինում ամեն ինչ, իսկ հաճախ նաև անհնար:

    • Նատալի ջան, հոդվածը գրելուս շարժառիթը կյանքում հաջողության հասնելու իմ մեծ ցանկությունն է: Իսկ Էքզյուպերիի խոսքերը հիշել եմ հոդվածը գրելիս: Դուք հոդվածի գաղափարը կապել եք Էքզյուպերիի խոսքերի հետ, որոնք ընդամենը այն մասին էին, որ մարդ պետք է ունենա ձգտում: Ցավում եմ, որ Ձեր դեպքում հոդվածի հիմնական գաղափարը ( մեծ ցանկություն) չծառայեց իր նպատակին:

  • Lav hodvac e.

    Mec [email protected] im karciqov da kamqi uzhi pes mi ban e.
    Ete ka mec cankutyun kamqi uzhi [email protected] nuynisk chi karox xangarel.
    Orinak mec cankutyna depqum kareli e [email protected] targel ev nuynisk kamqi uzhi [email protected] chi karox xangarel 🙂
    Motavor senc mi mitq.

    Mec [email protected] shat uzhex ban e. Kcankanay vor bolor [email protected] sovorein mec cankutyunner arajacnel arhestakanoren irenq irenc mot.

  • Լավ հոդված էր: Ցանկությունն ամեն մի իր գունազարդում է, իսկ տիրանալը` գունաթափում։

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»