Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Աֆորիզմներ

Բարի՛ լույս: Այսօր Ձեր նոր կյանքն է

Ամբողջ սրտով ես սիրում եմ կյանքը և ավելի շատ այն ժամանակ, երբ ատում եմ այն (Ֆրիդրիխ Նիցշե):

Իմաստուն մարդու համար ամեն օր սկսվում է մի նոր կյանք (անհայտ հեղինակ):

Կյանքն այն է, թե ինչ է տեղի ունենում, երբ դու լրիվ այլ բան ես պլանավորում (Ջ. Լենոն):

Ծեր հասակում դժվար է նոր կյանք սկսել, սկսեք այն այսօր (Հաջողության բլոգ):

Յուրաքանչյուր մարդ կյանքում երկու խնդիր ունի: Առաջինը՝ հասնել նրան, ինչ ուզում է, և երկրորդը՝ հաճույք ստանալ դրանից: Երկրորդ տրված է միայն իմաստուններին (Լ. Սմիթ):

Եթե Ձեզ դուր չի գալիս Ձեր նախկին կյանքը, փոխե՛ք այն: Ինչպե՞ս: Նայեք հոդվածի վերնագիրը (Հաջողության բլոգ):

Ապրիր այնպես, կարծես դու հիմա պետք է հրաժեշտ տաս կյանքին և ժամանակը, որը Ձեզ թողված է, անսպասելի նվեր է (Մարկ Ավրելիուս):

Նոր կյանքը չի սկսվում երկուշաբթի կամ Նոր տարուն, այս սկսվում է ամեն օր՝ Ձեր մտքերում (Հաջողության բլոգ):

Թիթեռը մի ամբողջ կյանք է ապրում (Ճապոնական ասացվածք):

Ամեն օր զարթնեք և ասեք՝ ես կանե՛մ դա: Կանեմ այն, ինչ երեկ ինձ անհնար էր թվում: Ամեն օր զարթնեք և ասեք՝ կյանքը հիասքա՛նչ է: Ես կտեսնեմ կյանքում այն, ինչը երեկ չէի նկատում: Ամեն օր զարթնեք և ասեք՝ վե՛րջ, ես երջանիկ եմ: Միգուցե երեկ ես երջանիկ չէի, բայց այսօր ես երջանիկ եմ… (Հաջողության բլոգ):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Ես այս կայքի մասին շատ եմ խոսում, շատ եմ պատմում : Ու ինձ հաճելի է, որ երբևէ ոչ մի նյութի համար չեմ ՛՛արդարացել՛՛ , չեմ ասել, թե . ՛՛դե լավ, այսպես էլ է պատահում, դե հիմա, լավ նյութ չէր…՛՛ :
    Չէ : Նյութերը միշտ կարգին, ՛՛մաքուր՛՛ վիճակում են : Չկա այդպիսի նյութ, որը ասելիք չունենա: Դեռ առիթ չի եղել մտածելու, թե այս կամ այ այն նյութը վատն էր : Ամեն նյութի վրա հատ առ հատ աշխատանք է տարված. դա զգացվում է :
    Ու օրս լուսավոր սկսվեց : Ժպտում եմ ու այսօր նոր կյանք եմ սկսում))))
    Շնորհակալ եմ ձեզ : Ուրախ եմ, որ ձեր պես մարդկանց եմ ճանաչում, ուրախ եմ, որ այս ՛՛խոսքի հարթակում՛՛ ձեր թիմի պես ավագ սերունդ կա, ումից ես կարող եմ հանգիստ սովորել : Գալիս եմ ՛՛Հաջողության բլոգ՛՛ ու հանգստանում եմ, սովորում եմ, խելք եմ հավաքում :
    Ճիշտ է , հաճախ չեմ մեկնաբանում, բայց ամեն օր այստեղ եմ : Առավոտյան իմ բլոգը, սոցցանցերն ու թերթերը բացելու հետ հավասար ՛՛Հաջողության բլոգն՛՛ եմ բացում : Սա , կարծում եմ, կայքի հաջողության ամենամեծ ապացույցն է . չէ՞ որ դուք մարդկանց առօրյայի մի մասն եք դարձել:
    Ձեզ շա՜տ սիրում եմ :
    Շնորհակալ եմ))))))))

    • Սյունե ջան մերսի! մենք էլ ու համոզված եմ՝ մեր կայքի շուրջ համախմբված մարդիկ էլ քեզ են սիրում 🙂 Դու նույնպես տարածում ես այդ բարի, հանգիստ ու նպատակասլացության մթնոլորտը: Բայց ի տարբերություն մեզ՝ դու շատ ավելի շուտ ես սկսել, այսինքն երբ հասնես մեր տարիքին, շատ ավելիին հասած կլինես:

      Իսկ բլոգը դա հենց մարդիկ են՝ մեր հեղինակները, ընկերները, ընթերցողներն ու մեկնաբանողները, որոնց էլ միշտ շնորհակալ կլինենք:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»