Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Անձնային աճ

Barcamp 2012

Վաղը և մյուս օրը՝ շաբաթ և կիրակի, Ամերիկյան համալսարանում կսկսվի Barcamp 2012-ը: Ովքեր ծանոթ չեն Barcamp-ին, կարճ ներկայացնեմ՝ Barcamp-ը հնարավորություն է, որպեսզի ՏՏ ոլորտի մարդիկ ու ընկերությունները ներկայացնեն իրենց գաղափարներն ու նախագծերը, իրենց նորարարությունները, նաև կապ հաստատեն միմյանց հետ և շփվեն: Անցյալ տարվա Barcamp-ին ես առաջին անգամ էի մասնակցում և միջոցառումը դուրս եկավ: Ինչո՞ւ: Որովհետև Barcamp-ում ստեղծարար մթնոլորտ է տիրում, այնտեղ հավաքվում են մարդիկ, ովքեր սիրում են ստեղծել: Եվ կարևոր չէ, թե ինչ են նրանք ստեղծում՝ կայք, ծրագիր, ավտոմատ համակարգ, ռոբոտ, թե մեկ այլ բան: Կարևորն այն է, որ մարդիկ, որոնք այդ ամենը տեսնում են՝ ոչ միայն պրակտիկ գիտելիքներ են ձեռք բերում, այլ նաև ոգևորվում են և ձգտում են ինչ-որ բան էլ իրենք ստեղծեն: Այսինքն, մթնոլորտը մոտիվացնում է: Իսկ մոտիվացիան այն է, ինչը հաճախ պակասում է մեծ նախագծեր ստեղծելու համար:

Barcamp-ին ես երկու օրն էլ ներկա եմ լինելու: Ոչ մի ներկայացում չեմ անի, սակայն հաճույքով կհետևեմ բոլոր ներկայացումներին, կփորձեմ ինչ-որ բան սովորել և ուղղակի լավ ժամանակ անցկացնել: Անցյալ տարվա Barcamp-ից մի քանի ներկայացումներ եմ հիշում: Օրինակ, մեջս լավ տպավորվել է mocak.am-ի ներկայացումը, երբ կայքը դեռ նոր էր բացվել, սակայն ուղիղ 1 տարի անց այն մանկական ժամանցային լավագույն կայքերից է: Հիշում եմ նաև adnet.am և adverox.com գովազդային հարթակների ներկայացումները, քանի որ կոնտեքստային գովազդը հայկական բովանդակությամբ կայքերում դա այն է, ինչը հետաքրքրում է վեբ ոլորտում ակտիվ շատ մարդկանց և ընկերությունների: Barcamp 2011-ի ընթացքում իմացա iphoto.am լուսանկարչական հիանալի կայքի, Հայ բաց իրավաբանական բլոգի և մի շարք այլ կայքերի մասին, որոնց նախկինում ծանոթ չէի: Բավական հետաքրքիր անցան դիզայներական, մասնավորապես վեբ դիզայնի թեմայով ներկայացումները: Շատ լավ հիշում եմ Կարեն Վարդանյանի ներկայացումը մարդկանց մտածելակերպի, վարձու աշխատանքի և բիզնեսի մասին: Մի խոսքով… Barcamp-ում շատ բան կա սովորելու, մնում է միայն ցանկություն ու ժամանակ ունենալ, դուրս գալ տանից և հասնել այնտեղ 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»