Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Օգտակար խորհուրդներ

Ինչպես բարձրացնել տրամադրությունը

Մարդու տրամադրությունը հետաքրքիր բան է: Թվում է՝ ամեն ինչ լավ է, քիչ առաջ դու ուրախ էիր, ոգևորված, բայց մեկ էլ տեսնում ես արդեն անտրամադիր ես և ոչինչ անելու ցանկություն չունես: Այդ փոփոխական տրամադրությունը կարող է կրկնվել օրվա ընթացքում մի քանի անգամ: Սովորաբար երջանիկ մարդկանց մոտ դա ավելի քիչ է լինում, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր հոգսերի ու խնդիրների պակաս չունեն, տրամադրության անկումն ավելի հաճախ է պատահում: Տալիս եմ մի քանի խորհուրդներ, թե ինչ անել նման դեպքերում:

Ազատվեք անորոշությունից: Երբ Ձեր անելիքները շատ են, բայց Դուք չեք հասկանում՝ ո՞րն է կարևոր և որը ոչ, ի՞նչ հերթականությամբ անել, արդյո՞ք ժամանակը կհերիքի և այլն, և այլն, նման անորոշությունից Ձեր տրամադրությունը կարող է ընկնել: Իսկ որպեսզի այն վերականգնվի, կարգավորեք Ձեր անելիքները, պլանավորեք օրը, արեք այնպես, որ ամեն ինչ պարզ լինի:

Թերթեք հին նկարները: Լավ հիշողությունները բարձրացնում են մարդու տրամադրությունը: Բացեք Ձեր ալբոմներից մեկը և վերհիշեք բոլոր այն լավ պահերը, որոնք Ձեր կյանքում եղել են:

Նշեք սպասելի օրերը: Պատից օրացույց կախեք և դրա վրա կարմիր շրջանակի մեջ վերցրեք բոլոր այն օրերը, որոնց դուք սպասում եք: Դրանք կարող են լինել Ձեր ծննդյան, հանգստի մեկնելու, միջոցառման մասնակցելու կամ ընկերների հետ հանդիպելու օրերը: Երբ տրամադրություն չեք ունենում, պարզապես դիտեք այդ օրացույցը:

Բացեք պատուհանը: Մաքուր օդն ու արևի ճառագայթները կարող են բարձրացնել Ձեր տրամադրությունը: Երբ անտրամադիր եք, պարզապես մոտեցեք պատուհանին, բացեք այն և 10-15 րոպե դուրս նայեք: Թույլ տվեք թարմ օդն ու արևի ճառագայթները թափանցեն ներս:

Ծիծաղաշարժ ֆիլմ դիտեք: Չկա վատ տրամադրության դեմ պայքարի ավելի լավ միջոց, քան ծիծաղը: Իսկական ծիծաղը կրճատում է սթրեսը: Ժամանակ գտեք ծիծաղաշարժ ֆիլմ կամ տեսանյութ դիտելու համար: Ծիծաղեք լիաթոք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Ոչ մի բանի լավը կամ վատը չկա,ամեն ինչ կախված է նրանից ,թե դու ինպես ես տրամադրված դրան:համենայնդեպս,ես այդպես եմ գտնում:

  • Կարծում եմ վատ տրամադրության դեպքում նաև պետք է մտածել այն մասին, որ բոլոր դժվարություններն ու խնդիրները անցողիկ են և մնալու են անցյալում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»